ՌԴ ՔԿ-ն Խաչատուրյան քույրերի հոգեբուժական փորձաքննությունից մանրամասներ է հայտնել. նախաքննությունն ավարտվել է

Լուրեր

03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
Բոլորը

Խաչատուրյան քույրերից երկուսը հոր՝ Միխայիլ Խաչատուրյանի սպանության պահին կարող էին գիտակցել իրենց գործողությունների փաստացի բնույթը, երրորդ քրոջը հարկադիր բուժման կուղարկեն: ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ՌԴ Քննչական կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ Սվետլանա Պետրենկոն:

Նա հավելել է, որ քննությունը բավարար ապացուցողական բազա է հավաքել, գործի նախաքննությունն ավարտվել է:

Խաչատուրյան քույրերից երկուսի նկատմամբ հարուցված քրեական գործն ուղարկվել է դատախազին՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու: Քույրերից կրտսերի գործը նույնպես դատախազությունում է՝ անհրաժեշտ բուժման մասին որոշմամբ:

Ռուսաստանաբնակ Խաչատուրյանների ընտանիքում աղմկահարույց սպանությունը, հիշեցնենք, տեղի է ունեցել անցյալ տարվա հուլիսին: 57-ամյա Միխայիլ Խաչատուրյանի մարմինը հայտնաբերել են բազմաթիվ կտրած-ծակած վերքերով: Քննության տվյալներով՝ նրան սպանել են երեք դուստրերը:

Աղջիկների պնդմամբ՝ թմրանյութի ազդեցության տակ գտնվող հայրը դանակով հարձակվել է իրենց վրա, իրենք էլ հարկադրված են եղել պաշտպանվել: Քույրերը պնդում են նաև, որ տևական ժամանակ հայրը ծաղրուծանակի է ենթարկել իրենց: Քննչական մարմինները պարզել են, որ աղջիկները չեն ստել հոր վերաբերմունքի մասին, այդ թվում՝ սեռական բնույթի ոտնձգության:

Մարիա, Քրիստինա և Անգելինա Խաչատուրյաններն ամբողջությամբ ընդունել են մեղքը: Այնուամենայնիվ, քույրերին մեղադրանք է առաջադրվել նախնական համաձայնությամբ խմբակային սպանության համար: Նրանք 8-20 տարի ժամկետով ազատազրկում է սպառնում:

Պաշտպանական կողմն իր հերթին պնդում է, որ տեղի ունեցածն անհրաժեշտ ինքնապաշտպանություն է, և հույս ունի, որ գործը կփակվի: