ՔԿՀ պաշտոնատար անձանց կողմից կաշառք ստանալու և պաշտոնեական դիրքը  չարաշահելու վերաբերյալ քրգործով նախաքննությունն ավարտվել է

Լուրեր

06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
06.11.2026 | 21:13
Թուրքիայում ֆոնդերի սկանդալի գործով ձերբակալվել է Էրդողանի թիմակից նախկին նախարարը
06.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի եվրոպական հայտը և Մոսկվայի սպառնալիքները․ ինչ հետևանքներ կլինեն
06.11.2026 | 20:51
ՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետին
06.11.2026 | 20:44
Աշխատանքի խոստումով տարել են Ռուսաստան, ծեծել ու ստիպել զինվորական պայմանագիր ստորագրել․ 21-ամյա ղրղզստանցուն պատրաստում են Ուկրաինայի դեմ պատերազմ ուղարկելու
06.11.2026 | 20:30
Կարմիր անձնագրի սև լուրերը․ ինչ են ասում կենսաչափական նոր անձնագրի մասին, որ սուտ է․ ԱՉՔԻ ՏԱԿ
06.11.2026 | 20:20
ԱՄՆ-ի ճնշմամբ Թուրքիան դադարեցրել է Թուրքմենստանից Իրանի տարածքով գազի ներկրումը
Բոլորը

ՀՀ ՀՔԾ-ից տեղեկացնում են, որ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրգործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա պարզվել է, որ ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի պաշտոնատար անձինք կաշառք են ստացել և պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով` չարաշահել իրենց պաշտոնեական լիազորությունները, ինչի հետևանքով էական վնաս է պատճառվել պետության օրինական շահերին:

«Ըստ առաջադրված մեղադրանքների` Արտակ Հովհաննիսյանը, 2018 թվականի փետրվարի 23-ից զբաղեցնելով ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի պետի պաշտոնը, ակնհայտ ապօրինի գործողություններ կատարելու և անգործություն դրսևորելու նպատակով քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող դատապարտյալների շրջանում հեղինակություն վայելող դատապարտյալից պահանջել և ընկերոջ օժանդակությամբ ստացել է խոշոր չափերով` 725.740 ՀՀ դրամին համարժեք 1.500 ԱՄՆ դոլար կաշառք, ինչպես նաև շահադիտական դրդումներով, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով ու ծառայողական պարտականությունները չկատարելով` չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները, մասնավորապես` Ա. Հովհաննիսյանի հանձնարարությամբ ՔԿՀ ծառայողները կաշառք տված դատապարտյալի և նրա «հովանավորյալների» խցերի դռները չեն փակել, միջոցներ չեն ձեռնարկվել նրանց մոտ ապօրինի պահվող բջջային հեռախոսներն ու արգելված այլ իրերն առգրավելու ուղղությամբ, իսկ առանձին դեպքերում խցերում կատարված խուզարկությունները կրել են ձևական բնույթ:

Բացի այդ, քրեական գործի նախաքննությամբ պարզվել է նաև, որ «Վանաձոր» ՔԿՀ անվտանգության ապահովման բաժնի մասնագետ Արտյոմ Ասրյանը, նույն ՔԿՀ-ում պատիժ կրող դատապարտյալից ստացած  կաշառքի դիմաց նրա օգտին ակնհայտ ապօրինի գործողություններ է կատարել. ծառայակիցներից գաղտնի արգելված իրեր է անցկացրել քրեակատարողական հիմնարկի ռեժիմային գոտի ու հանձնել դատապարտյալին: Ընդ որում, կաշառքի գումարի մի մասը ՔԿՀ աշխատակցին է փոխանցվել էլեկտրոնային վճարային համակարգի միջոցով:

Պարզվել է նաև, որ Արտյոմ Ասրյանը, ընդունելով նույն դատապարտյալի կողմից 100 ԱՄՆ դոլար կաշառք ստանալու առաջարկը նրա օգտին ակնհայտ ապօրինի գործողություններ կատարելու  համար, ծառայակիցներից գաղտնի արգելված իրեր, այդ թվում` բջջային հեռախոս է անցկացրել քրեակատարողական հիմնարկի ռեժիմային գոտի և հանձնել դատապարտյալին:

Բացի այդ, Արտյոմ Ասրյանը տևական ժամանակ դիտավորությամբ չի կատարել իր ծառայողական պարտականությունները, մասնավորապես` տեղյակ լինելով, որ քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող դատապարտյալը ներքին կանոնակարգի խախտմամբ ձեռք է բերել և իր մոտ պահել արգելված իրեր, այդ թվում՝ բջջային հեռախոս և հեռախոսաքարտ, որևէ միջոց չի ձեռնարկել դատապարտյալի մոտ պահվող արգելված իրերը հայտնաբերելու, վերցնելու և վերադասին զեկուցելու ուղղությամբ:

Վերը նշված հանցավոր արարքների կատարման համար Արտակ Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել  ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով և 308-րդ հոդվածի 1-ին մասով: Արտյոմ Ասրյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 2-րդ մասով /2 դրվագ/ և 308-րդ հոդվածի 1-ին մասով:

Ա. Հովհաննիսյանի և Ա. Ասրյանի վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է հսկողություն իրականացնող դատախազին` այն դատարան ուղարկելու միջնորդությամբ»,- ասված է հաղորդագրությունում:

 

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: