Մարդու իրավունքների մասին՝ սուրճի հյուրասիրությամբ․ «Երիտասարդ եվրոպական դեսպաններ» նախաձեռնության միջոցառումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
06.11.2026 | 21:13
Թուրքիայում ֆոնդերի սկանդալի գործով ձերբակալվել է Էրդողանի թիմակից նախկին նախարարը
06.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի եվրոպական հայտը և Մոսկվայի սպառնալիքները․ ինչ հետևանքներ կլինեն
06.11.2026 | 20:51
ՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետին
06.11.2026 | 20:44
Աշխատանքի խոստումով տարել են Ռուսաստան, ծեծել ու ստիպել զինվորական պայմանագիր ստորագրել․ 21-ամյա ղրղզստանցուն պատրաստում են Ուկրաինայի դեմ պատերազմ ուղարկելու
06.11.2026 | 20:30
Կարմիր անձնագրի սև լուրերը․ ինչ են ասում կենսաչափական նոր անձնագրի մասին, որ սուտ է․ ԱՉՔԻ ՏԱԿ
06.11.2026 | 20:20
ԱՄՆ-ի ճնշմամբ Թուրքիան դադարեցրել է Թուրքմենստանից Իրանի տարածքով գազի ներկրումը
Բոլորը

Զրույց մարդու իրավունքների մասին՝ մեկ բաժակ սուրճի շուրջ։ Մարդու իրավունքների միջազգային օրվան ընդառաջ՝ Հայաստանի «Երիտասարդ եվրոպական դեսպաններ» նախաձեռնությունը միջոցառում է կազմակերպել, որը նախորդ տարի Գյումրիում առաջին ներառական փուռ-սրճարանի ակցիայի շարունակությունն է։

«Երիտասարդներին անվճար սուրճ և թեյ ենք առաջարկում` հատուկ QR կոդով և մարդու իրավունքներին մասին գրությամբ բաժակներով։ QR կոդը սկանավորելով՝ կարող են տեսնել Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի փաստաթուղթը։ Այսինքն՝ անվճար հյուրասիրության միջոցով մարդկանց պատմում ենք իրենց իրավունքների մասին»,- ասում է նախաձեռնության անդամ Արեգ Գալոյանը։

Քոֆի թրաքն իրականություն է դարձել Եվրամիության աջակցությամբ ՝ «iMigrant Armenia» ծրագրի միջոցով: Ծրագրի նպատակն է ՝ օժանդակել աշխատանքային միգրանտներին և նրանց ընտանիքներին՝ օգտագործել իրենց ներուժը սեփական համայնքներում նորարարական բիզնես մոդելներ ստեղծելու համար:

«Ուզում ենք ցույց տալ, որ յուրաքանչյուր ոք, որն ունի ցանկություն, կարող է ստեղծել իր՝ թեկուզ փոքիկ բիզնեսը»,- նշում է «Երիտասարդ եվրոպական դեսպաններ» նախաձեռնության համակարգող Անի Խաչատրյանը։

«Երիտասարդ եվրոպական դեսպաններ» նախաձեռնությունն ուղղված է նպաստելու Եվրոպական միության (ԵՄ) ու Արևելյան գործընկեր երկրների` Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Վրաստանի, Մոլդովայի Հանրապետության և Ուկրաինայի երիտասարդների ու երիտասարդական կազմակերպությունների միջև համագործակցությանը և կայուն կապերին:

Այն խթանում է ԵՄ-ի վերաբերյալ գաղափարների ու տեղեկատվության փոխադարձ փոխանակմանը, ինչպես նաև երիտասարդների ներգրավվածությանը տեղեկատվական գործողություններում:

Մանրամասները՝ տեսանյութում։

Նելլի Մելքոնյան