Եթե ինձ այսօր էլ որպես քաղաքապետի հարցնեն՝ Սամվել Ալեքսանյա՞նն է նվիրել քաղաքին մեքենաներ, կպատասխանեմ՝ ո՛չ. Հայկ Մարության. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

18.10.2026 | 13:09
Վստահ եմ, որ պետություն-գյուղատնտես համագործակցության շնորհիվ կարող ենք ունենալ ավելի զարգացած, արդյունավետ և մրցունակ գյուղատնտեսություն. Պապոյան
18.10.2026 | 12:08
Լիտվայում և Լատվիայում երկնքում անհայտ օբյեկտի պատճառով օդային տագնապ է հայտարարվել
18.10.2026 | 11:20
Կոտայքի մարզի Առինջ բնակավայրում գործարկվելու են էլեկտրաշչակներ
18.10.2026 | 10:51
ՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունը
18.10.2026 | 10:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
17.10.2026 | 19:25
Հռոմի պապ Լևոն XIV-ը լքել է հիվանդանոցը՝ թոքի ուռուցքի հեռացման վիրահատությունից հետո
17.10.2026 | 18:59
ԵՊՀ-ում մեկնարկել է Կենսաբազմազանության գլոբալ երիտասարդական գագաթնաժողովը
17.10.2026 | 18:21
Սևանի և Իսիկ Կուլի պահպանության նպատակով Հայաստանը և Ղրղզստանը գիտական տվյալներ կփոխանակեն
17.10.2026 | 17:46
Ընդերքը ժողովրդի և պետության սեփականությունն է. Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 17:23
ՀՀ-ն սկսել է տեսանելի դիրքավորում ունենալ ընդերքօգտագործման միջազգային քարտեզում. Խուդաթյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 17:11
Հանքարդյունաբերության ոլորտում վերլուծական կենտրոն կստեղծվի. Խուդաթյանն ու Ջհանյանը հուշագիր ստորագրեցին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 16:56
Ռուբինյանը Հռոմում մասնակցել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովին
17.10.2026 | 16:38
Ուկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ին
17.10.2026 | 16:02
Պետությունը կսուբսիդավորի էլեկտրաէներգիայի կուտակիչների վարկերի և լիզինգի տոկոսադրույքները
17.10.2026 | 15:18
COP17-ը Հայաստանի համար կարևոր նշանակություն ունի նաև քաղաքական, տնտեսական և անվտանգության տեսանկյունից. Ալեն Սիմոնյան
Բոլորը

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը ֆեյսբուքյան հեռարձակմամբ անդրադարձել է, իր խոսքով՝ նվիրատվությունների շուրջ ծավալվող ապատեղեկատվությանը:

«Ես ուզում եմ ասել, որ եթե ինձ այսօր էլ որպես քաղաքապետի հարցնեն՝ արդյոք Սամվել Ալեքսանյանը նվեր տվե՞լ է Երևան քաղաքին մեքենաներ, ես այսօր էլ կպատասխանեմ՝ ո՛չ: Ինչո՞ւ, որովհետև ես պաշտոնատար անձ եմ, և քաղաքապետը չի կարող ինչ-որ ասեկոսեների կամ այլ խոսակցությունների հիման վրա, ինչ-որ հայտարարություններ անել»,- ասաց քաղաքապետը:

Ապա խոսելով նվիրատվությունների դիմաց քաղաքապետարանի կողմից շինթույլտվությունների ավարտական ակտի տրման մասին, քաղաքապետը ներկայացրեց փաստաթուղթ, որը ստորագրվել էր մինչև իր քաղաքապետ դառնալը, փոխքաղաքապետ Կամո Արեյանի կողմից: Խոսքը Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող «Մեգամոլ» առևտրի կենտրոնի մասին է:

«Իսկ Տերյան 5 հասցեում գտնվող Գագիկ Խաչատրյանի  ընտանիքին պատկանող շենքի թույլտվությունը տրվել է 2017 թ. Տարոն Մարգարյանի կողմից»,- փաստաթուղթը ցույց տվեց քաղաքապետ Մարությանը:

Առավել մանրամասն՝ տեսանյութում: