Հայկ Մարությանը բարձրացրել է Գագիկ Խաչատրյանի հետ կապակցված ընկերության կողմից կառուցվող շենքի հարկայնությունը․ Դավիթ Խաժակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.09.2026 | 22:03
«Սուրբ Հովհաննես» մատուռ բարձրացող քաղաքացին վնասել է ոտքը․ փրկարարներն օգնել են
06.09.2026 | 20:00
«Շատ մեծ ուրախություն էր, երբ իմացանք, որ խաղալու ենք «Միլանի» դեմ»․ Գևորգ Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
06.09.2026 | 19:29
Գազամատակարարման վթարային դադարեցում Լոռիում
06.09.2026 | 19:00
Ով էր ուզում «սպանել» Նիկոլ Փաշինյանին․ կեղծ տեսանյութի իրական պատմությունը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
06.09.2026 | 18:43
Ռուսաստանը ստիպված է պաշտպանել իր շուկան․ Օվերչուկը՝ Հայաստանի հետ առևտրի մասին
06.09.2026 | 17:20
Արարատ Միրզոյանը Ռիգայում կհանդիպի Լատվիայի ԱԳ նախարարին
06.09.2026 | 17:04
Հայտնի է ֆուտզալի Հայաստանի հավաքականի կազմը
06.09.2026 | 16:49
Թրամփի հատուկ բանագնացներ Քուշներն ու Ուիթքոֆը ժամանել են Կիև
06.09.2026 | 16:26
Համբարձում Մաթևոսյանը Չինաստանում կներկայացնի Հայաստանի COP17 նախագահության տեսլականը
06.09.2026 | 16:09
Գևորգ Պապոյանը սեպտեմբերի 6-9-ը կմեկնի Դուբայ
06.09.2026 | 15:32
Վթարային ջրանջատում Երևանում
06.09.2026 | 15:10
Էկոպարեկային ծառայությունը ուժեղացրել է հսկողությունը անտառներում և հատուկ պահպանվող տարածքներում
06.09.2026 | 14:35
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
06.09.2026 | 14:13
Վթարային ջրանջատում Արմավիրի մարզի Արմավիրում
06.09.2026 | 13:21
Հրդեհ է բռնկվել Երևանի Արարատյան փողոցի բնակարաններից մեկում․ փրկարարները տարհանել են բնակիչներին
Բոլորը

Երևանի ավագանու «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Դավիթ Խաժակյանն ուղիղ եթերի ժամանակ անդրադարձավ մի քանի հարցերի և տեղեկացրեց, որ ինքը ցանկանում է ներկայացնել մանրամասնություններ, որոնց մասին չի խոսվել։

«Նախքան դա հստակ ասում եմ, որ այս մասնավոր կազմակերպություններից որևէ մեկի հետ կապված խնդիր չեմ տեսնում, և եթե քաղաքապետարանը պատրաստ է գնալ նման գործարքի, ապա կգտնվեն բազմաթիվ մասնավորներ՝ շատ ունևորներ, քիչ ունևորներ, ովքեր կհամաձայնեն այդ գործարքին՝ իրենց գործերն առաջ տալու համար, որովհետև պարզվեց՝ գործերն առաջ տալու ձևը քաղաքապետարանում առանձնապես չի փոխվել»,- նկատեց Խաժակյանը։

Ապա անդրադարձավ մի թեմայի, որին մամուլով երեկ անդրադարձ է եղել։ Ավագանու անդամը նկատեց, որ խոսքը գնում է մի կազմակերպության մասին, որը կառուցապատում է իրականացնում Տերյան 5 հասցեում, որը հանդիսանում է նախկին Աֆրիկյանների տուն կոչված պատմամշակութային հուշարձանի վայրը։

«Ես պետք է հիշեցնեմ, որ երբ քանդվում էր Աֆրիկյանների տունը, ինչ աղմուկ բարձրացավ, և այսօր ես թերթում էի տեսանյութերը, ովքեր էին դրա դեմ պայքարում, նրանց ցանկում տեսա Սիփան Փաշինյանին, Վիլեն Գաբրիելյանին, իմ գործընկեր, ավագանու անդամ պարոն Իսպիրյանին, դրա դեմ էր արտահայտվել նաև ներկայիս քաղաքապետ Հայկ Մարությանը։ Եվ ինչ է պարզվում, որ քաղաքի կառուցապատումը, քաղաքաշինությունը կրկին վերածվել է առևտրի, և պարզվում է, որ Գագիկ Խաչատրյանին պատկանող ընկերությունը, հրապարակված տեղեկությունների համաձայն, կառուցապատում է իրականացնում Շիրակի 88/1 հասցեում քաղաքապետարանի աղբատար մեքենաների պարկի համար։ Եվ ինչի՞ դիմաց՝ պարզվում է, որ Տերյան 5 հասցեում Աֆրիկյանների տան համար նախնական շինթույլտվությունը եղել է 12 հարկի կառուցման համար, այնուհետև, մեր քաղաքապետի թեթև ձեռքով, այն հասցվում է 22 հարկի, Հյուսիսային պողոտային կից տարածքում բարձրացվում է հարկայնությունը հենց այս գործարքի դիմաց»,- ներկայացրեց Դավիթ Խաժակյանը։

Երևանի ավագանու «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամի հավաստմամբ՝ այստեղ խնդիրն անձերը չեն, խնդիրն այն է, որ քաղաքապետը նման գործարքի է գնացել՝ թույլ տալով մայրաքաղաքի կենտրոնում նման բարձրահարկ շենքի կառուցապատումը, այսպես ասած, այդպիսի ծառայության դիմաց։

Մանրամասները՝ տեսանյութում։