Կա մի զանգված, որը նենգափոխելով՝ փորձում է անվստահություն սերմանել հեղափոխության հաջողության հանդեպ․ Լարիսա Մինասյան

Լուրեր

06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
06.11.2026 | 21:13
Թուրքիայում ֆոնդերի սկանդալի գործով ձերբակալվել է Էրդողանի թիմակից նախկին նախարարը
06.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի եվրոպական հայտը և Մոսկվայի սպառնալիքները․ ինչ հետևանքներ կլինեն
06.11.2026 | 20:51
ՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետին
06.11.2026 | 20:44
Աշխատանքի խոստումով տարել են Ռուսաստան, ծեծել ու ստիպել զինվորական պայմանագիր ստորագրել․ 21-ամյա ղրղզստանցուն պատրաստում են Ուկրաինայի դեմ պատերազմ ուղարկելու
06.11.2026 | 20:30
Կարմիր անձնագրի սև լուրերը․ ինչ են ասում կենսաչափական նոր անձնագրի մասին, որ սուտ է․ ԱՉՔԻ ՏԱԿ
06.11.2026 | 20:20
ԱՄՆ-ի ճնշմամբ Թուրքիան դադարեցրել է Թուրքմենստանից Իրանի տարածքով գազի ներկրումը
Բոլորը

«Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանը» մշտապես ուժեղացնում է քաղաքացիական հասարակությունը, դա մեր առաքելությունն է։ Մինչև հեղափոխությունը մեր գործունեությունը մարդու իրավունքների պաշտպանության բնագավառում սևեռված էր մոնիթորինգին՝ այն նպատակով, որ ժխտողական, մերժողական մոտեցում կար իրավունքի խախտման, արդարադատության անհասանելիության, սոցիալական անհավասարության հարցերի շուրջ, և դրանք վեր հանելը մեծապես դժվար աշխատանք էր և մոնիթորինգը մեծ տեղ էր զբաղեցնում մեր գործունեության մեջ»,- «Դրական փոփոխություն՝ քաղաքացիական հասարակության հզորացման միջոցով» միջոցառման ժամանակ ասաց «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան»-ի գործադիր տնօրեն Լարիսա Մինասյանը։

Նրա գնահատմամբ՝ մեկ իրավիճակ է, երբ մտնում ես երկխոսության մեջ՝ պրոբլեմը լուծելու շուրջ մտածելու առաջարկով, մեկ ուրիշ հանգամանք է, երբ ցույց է տրվում պրոբլեմը, բայց երկխոսության մեջ հնարավոր չի լինում մտնել։

«Այդ պարագայում մենք պրոբլեմներ էինք տեսնում, որ գործը ավելի դժվարացնում էր՝ չկար տարբեր հարցերի միատեսակ, նույն ստանդարտներով չափված մոնիթորինգ, և դա դառնում էր մանիպուլյացիայի առիթ։ Այդ գիտելիքն ու բազան մոնիթորինգների, որ չէր դառնում հենման կետ շարունակական աշխատանքի համար, մենք տեսնում էինք մեծ վտանգ»,- ասաց տիկին Մինասյանը։

«Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան»-ի գործադիր տնօրենի գնահատմամբ՝ իրավիճակը ներկայումս ակնհայտորեն փոխվել է՝ հասարակության և կառավարության հարաբերություններում վստահության աստիճանը անհամեմատ ավելի բարձր է․ «Մենք վերջին մեկ տարում բախվել ենք մի դժվար պրոբլեմի հետ, որ մեծագույն տարածում ունի ոչ փաստացի և փաստի հետո որևէ կապ չունեցող լրատվությունը, և եթե առաջներում մարդու իրավունքների պաշտպանությունը հեգնանքի էր արժանանում որոշ լրատվամիջոցների կողմից, հիմա կա մի զանգված, որը խեղաթյուրում ու նենգափոխում է այս աշխատանքը և լուրջ վտանգ է ներկայացնում այդ վստահության համար, վտանգ՝ հասարակության՝ իր ուժերի մեջ վստահության, կառավարության, հեղափոխության հաջողության վստահության մասով և այդ պատճառով լրագրողների գործը, առաքելությունը կարևոր է դառնում՝ իսկապես ապահովել բազմակարծությունը և ոչ թե բազմաթիվ ոչ փաստերի տարածումը»,- ասաց Լարիսա Մինասյանը։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան