Ալիևը ցրում է Ադրբեջանի խորհրդարանը․ փոփոխությունների իմիտացիա՝ իշխանությունն ամրապնդելու նպատակով

Լուրեր

22.06.2026 | 04:06
ԱԱ-2026. Ուրուգվայ – Կաբո Վերդե` 2:2. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.06.2026 | 01:08
ԱԱ-2026. Բելգիան ու Իրանը չպարզեցին հաղթողին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.06.2026 | 22:09
ԱԱ-2026. Իսպանիան հաղթեց խոշոր հաշվով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.06.2026 | 22:05
ՍԴ-ն միավորել է ընտրությունների արդյունքների վերաբերյալ ներկայացված դիմումները․ դրանք կքննվեն նույն նիստի շրջանակներում
21.06.2026 | 21:01
«Քրիստոնեությունը կդառնա Հայաստանի նոր բրենդը»․ Ծառուկյանը՝ The Guardian-ին
21.06.2026 | 20:23
Աստղագիտական ամռան առաջին օրը Սևանա լճի մակարդակը հասավ նախորդ տարվա ցուցանիշին․ Հայհիդրոմետ
21.06.2026 | 20:00
Մեծ բերքը՝ Եվրոպայի ճամփին, փոքրը՝ աղբամանում․ արտահանման ճգնաժամի ՇԵՐՏԵՐԸ. ՏԵՍԱՆՅՈւԹ
21.06.2026 | 19:48
Թրամփը հայտարարել է, որ Քիր Սթարմերը հրաժարական կտա Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնից
21.06.2026 | 19:02
Ջեյ Դի Վենսը հայտնել է Իրանի հետ բանակցություններում առաջընթացի մասին
21.06.2026 | 18:04
Սթարմերը կարող է հունիսի 22-ին հայտարարել իր հրաժարականի մասին․ ԶԼՄ-ներ
21.06.2026 | 17:14
Իրանը ներկայացրել է իր ակնկալիքները ԱՄՆ-ի հետ Շվեյացարիայում կայանալիք բանակցություններից
21.06.2026 | 16:29
Հայաստանի բասկետբոլի կանանց ընտրանին սկսում է պայքարը փոքր երկրների Եվրոպայի առաջնությունում
21.06.2026 | 15:30
Իրանական ԶԼՄ-ները պնդում են, որ Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ
21.06.2026 | 14:57
Նուրբ ժպիտով՝ տրոլեյբուսի ղեկին. 23-ամյա Իվետան կարծրատիպեր է կոտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.06.2026 | 14:12
Ղրիմում բենզինի վաճառքն ամբողջությամբ դադարեցվել է
Բոլորը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը  հոկտեմբեր ամսից երկրում սկսել է  քաղաքական վերադասավորումներ անել։ Ալիևը նախ սկսեց թոշակի ուղարկել 70-ից բարձր պաշտոնյաներին։ Առաջինը իր սեփական դիմումի համաձայն վարչապետի պաշտոնին հրաժեշտ տվեց 72-ամյա Նովրուզ Մամեդովը։  Այնուհետ Ալիևի հրամանով իրենց զբաղեցրած պաշտոններից ազատվեցին փոխվարչապետներ՝ Հաջիբալա Աբութալիբովը և Ալի Հասանովը։ Հերթը հասավ նաև Ադրբեջանի պետական համակարգի, Ալիևների իշխանության ամենահավատարիմ դեմքերից մեկին՝ նախագահի աշխատակազմի ղեկավար Ռամիզ Մեհթիևին, որն այդ պաշտոնը զբաղեցնում էր 24 տարի։ Ալիևը Մեհթիևին ազատեց՝ նրան շնորհելով «Հեյդար Ալիևի» շքանշան։

Նախօրեին էլ պարզ դարձավ, որ  քաղաքական փոփոխությունները հասել են նաև Ադրբեջանի խորհրդարանին՝ Միլլի Մեջլիսին։ Երեկ իշխող «Յենի (Նոր)  Ադրբեջան» կուսակցությունը  քաղաքական խորհրդի արտահերթ  նիստում որոշում է կայացրել խորհրդարանը ցրել ու նոր ընտրություններ անցկացնել։ Իշխող կուսակցության պատգամավորները, որոնք մեծամասնություն են կազմում մեջլիսում, ստորագրել են Ալիևին ուղղված համապատասխան դիմումը։  Չնայած որոշումը պաշտոնապես դեռ չի ընդունվել, բայց Ադրբեջանում այն ընկալվում է արդեն որպես կայացած իրողություն ու փաստ։

Նման հանկարծակի որոշումը իշխող կուսակցությունը բացատրում է նրանով,որ մեջլիսի ներկա կազմը չի համապատասխանում Ալիևի կողմից  իրականացվող քաղաքականությանն ու  սկսած բարեփոխումներին։  Ալիևը իր այս քայլով փորձում է երիտասարդացնել նաև խորհրդարանը։

Մասնավորապես, նախօրեին կայացած մամուլի ասուլիսում «Յենի Ադրբեջան» կուսակցության  գործադիր քարտուղար Ալի Ահմեդովն ասել է, որ հիմնական խնդիրը արտահերթ ընտրություններում  հայրենասեր երիտասարդությունից  պատգամավորական կորպուս ձևավորելն է։

«Բարեփոխումների իրականացման հիմքում ընկած  են մի շարք կարևոր պատճառներ։ Ադրբեջանում ձևավորվում է արժանի ու շատ կրթված սերունդ ժամանակակից աշխարհընկալմամբ։ Կարծում եմ, որ այն մեծ ներդրում կլինի Ադրբեջանի հետագա զարգացման գործում»,- նշել է Ահմեդովը։

Մի շարք իրավաբաններ  նշում են, որ մեջլիսը ցրելու  գործընթացն անօրինական է, քանի որ դա կարող է անել միայն երկրի նախագահը, այն էլ  մի շարք դեպքերում։ Ընդդիմադիրներն էլ կարծում են` խորհրդարանը իշխանությունները  ցրում են, որպեսզի հանկարծակի ընտրություններ անցկացնեն ու դրանք կեղծեն։

«Նրանք հասկանում են, որ բողոքող ընտրազանգվածը օրեցօր ավելանում է։ Կառավարությունը չգիտի, թե մինչև հաջորդ աշուն ինչպես կփոխվի  ուժերի դասավորվածությունը։ Կարող եմ միայն հաստատապես ասել, որ ազատ ընտրությունների ու բարեփոխումների սպասել պետք չէ։ Նրանք պատրաստվում են ևս մեկ ընտրություններ գողանալ»,- իր ֆեյսբուքյան էջում նման գրառում է արել Ադրբեջանի ազգային ճակատ կուսակցության առաջնորդ Ալի Քերիմլին։

Մեկ այլ ընդդիմադիր, «Մուսավաթ» կուսակցության առաջնորդ Արիֆ Հաջիլին էլ նշել է, որ խորհրդարանը պիտի ցրվի, բայց միայն բարեփոխումներ իրականացնելու պայմանով։

«Այս խորհրդարանը, իհարկե, պիտի ցրվի։ Բայց նորից նման խորհրդարանի ստեղծումը թույլ չտալու համար անհրաժեշտ է ընտրական բարեփոխում իրականացնել»,- ասել է Հաջիլին։

Ընդհանուր առմամբ, Ադրբեջանում նման քաղաքական փոփոխություններն ավելի շատ պայմանավորված են կլանային վերադասավորումներով՝ նավթային եկամուտների նվազմանը զուգահեռ։ Նման քայլերով Ալիևը փորձում է հասարակությանը ցույց  տալ, որ գնում է երկրի պետական համակարգը առողջացնելու, բարեփոխումների ճանապարհով,  և միաժամանակ փորձում ամրապնդել իր իշխանությունը՝ սաստելով հասարակության մեջ առկա դժգոհությունները։ Նշենք, որ վերջին երկու ամիսներին  ադրբեջանական ներքաղաքական կյանքում կա որոշակի լարվածություն, քանի որ ընդդիմությունը պարբերաբար բողոքի ակցիաներ ու ցույցեր է անցկացնում, որոնք կասեցվում են   ոստիկանական ուժերի կողմից։

Չի բացառվում, որ Ալիևը փորձում է կիրառել Ղազախստանում տեղի ունեցած իշխանության խաղաղ փոխանցման տարբերակը, երբ Նուրսուլթան Նազարբաևը հրաժարական տվեց՝ նախագահի պաշտոնը թողնելով Կասիմ Ժոմար Տոկաևին։ Վերջինս նախագահ ընտրվեց, սակայն փաստացի Նազարբաևն է ղեկավարում երկիրը։

Ադրբեջանի պարագայում Ալիևին հնարավոր փոխարինողը կարող է լինել առաջին տիկին և փոխվարչապետ Մեհրիբան Ալիևան, որը վերջին շրջանում ակտիվ քաղաքական գործունեության մեջ է։ Տիկին Ալիևան, որը փոխվարչապետի պաշտոնը ստանձնելուց հետո ավելի շատ հումանիտար ու սոցիալական ոլորտներով էր զբաղվում, հիմա կամաց-կամաց մտնում է քաղաքական ակտիվ փուլ։ Դրա վկայություններից մեկն էլ նրա՝ Մոսկվա կատարած վերջին այցն է, որի ընթացքում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նրան պարգևատրեց Բարեկամության շքանշանով։

Նշենք, որ Ադրբեջանի մեջլիսն ունի 125 պատգամավոր, որից 69-ը ներկայացնում են իշխող «Յենի Ադրբեջան» կուսակցությունը։ Խորհրդարանի վերջին ընտրությունները կայացել են 2015թ-ի նոյեմբերի 1-ին։ Արտահերթ ընտրությունները, ամենայն հավանականությամբ, տեղի կունենան 2020թ-ի փետրվար- մարտ ամիսներին։

 

Էմմա Չոբանյան