Դժվար է պատկերացնել տնտեսական միության զարգացում առանց պետությունների բոլոր մարմինների ընդհանրական համագործակցության. Մհեր Գրիգորյանը՝ ԵՏՄ նիստին

Լուրեր

19.04.2026 | 23:45
Գետերում նկատվում է ջրի մակարդակի բարձրացում. ՆԳՆ ՓԾ-ն անցել է ուժեղացված ծառայության
19.04.2026 | 22:28
Իրանը հրաժարվել է ԱՄՆ-ի հետ բանակցությունների երկրորդ փուլին պատվիրակություն ուղարկել․ Tasnim
19.04.2026 | 21:12
Երևան-Գյումրի ավտոերթին մասնակցել է 1230 մեքենա. ԻՔՄ
19.04.2026 | 20:30
ՃՏՊ Երևան-Մեղրի ավտոճանապարհին․ կան տուժածներ և զոհ
19.04.2026 | 20:00
«Վանդալիզմ»-ի ու «ամեն ինչ նորմալ է»-ի միջև. ի՞նչ կատարվեց Ծիծեռնակաբերդում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.04.2026 | 19:07
Վիզաների ազատականացումը ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման գործընթաց է․ ՆԳ նախարար
19.04.2026 | 18:15
Փոփոխություններ՝ ՀՀ պետական և ոչ պետական բուհեր ըստ բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերի ընդունելության կարգում
19.04.2026 | 17:41
Կապամոնտաժվի Սյունիքի մարզի Մեղրի քաղաքի ջրի մաքրման կայանը, կկառուցվի նորը
19.04.2026 | 17:17
Ռուսաստանի դատարանները սկսել են սոցիալական ցանցերում «666» թվի օգտագործումը դիտարկել որպես սատանիզմի քարոզչություն
19.04.2026 | 16:57
«Հանուն Հանրապետության» կուսակցությունը հաստատել է թեկնածուների առաջին երեսուն անունները
19.04.2026 | 16:19
Ոստիկանության ծառայողները կօգտվեն պետական հիփոթեքային վարկավորման շրջանակներում սոցիալական աջակցության ծրագրերից
19.04.2026 | 15:55
Պեզեշքիանը քննադատել է Թրամփին Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ նրա պահանջների համար
19.04.2026 | 15:20
Լատվիան և Լիտվան թույլ չեն տա Ֆիցոյին օգտագործել իրենց օդային տարածքը՝ Մոսկվա թռչելու ու շքերթին մասնակցելու համար
19.04.2026 | 15:05
Վաղը Երևանում սպասվում է ինտենսիվ անձրև
19.04.2026 | 14:45
Մալխաս Ամոյանը` Եվրոպայի լավագույն հունահռոմեական ոճի ըմբիշ, Արմեն Բաբալարյանը` լավագույն մարզիչ
Բոլորը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է Երևանում կազմակերպված ԵՏՄ բարձրագույն հաշվեքննիչ մարմինների կոլեգիայի համատեղ նիստին և հանդես  եկել բացման խոսքով, որում մասնավորապես նշել է.

«Եվրասիական տնտեսական միության ֆինանսական վերահսկողության բարձրագույն մարմինների հարգելի նախագահողներ,

Համատեղ նիստի հարգելի մասնակիցներ և հյուրեր,

Ողջունում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության կառավարության անունից:
Եվրասիական տնտեսական միությունը արդյունավետ ինտեգրացիոն միավորում է՝ ստեղծված անդամ պետությունների կայուն տնտեսական աճն ու զարգացումը ապահովելու համար:

Միությունն արդեն իսկ ապացուցել է իր կենսունակությունն ու արդյունավետությունը, ինչի մասին վկայում են ներքին առևտրաշրջանառության ցուցանիշները, արտաքին առևտրի ծավալները, ինչպես նաև կհավելեմ, բազում երկրների ցանկությունը ունենալու գործնական և ինստիտուցիոնալ հարաբերություններ ԵՏՄ-ի հետ, մասնավորապես՝ առևտրի մասով:

Անհրաժեշտ է ընդգծել, որ Եվրասիական միությունը մեծ, ընդհանուր և միաժամանակ բարդ օրգանիզմ է, որում մեր երկրները, փոխադարձ հարգանքի վրա հենվելով և բոլոր կողմերի շահերը հաշվի առնելով, ամենօրյա և նպատակաուղղված աշխատանքով լուծում են արդիական խնդիրները: Այստեղ, իհարկե, կցանկանայի կանգ առնել Միության մարմինների աշխատանքի շարժունակության և արդյունավետության վրա: Մի կողմից, այո, իսկապես դա միություն է, որտեղ որոշումներն ընդունվում են կոնսենսուսի միջոցով, ինչը Միության ինստիտուցիոնալության տեսանկյունից, իհարկե, շատ լավ է: Մյուս կողմից՝ դա ունի որոշակի ազդեցություն որոշումների կայացման արագության վրա, բայց ես ձեզ վսհատեցնում եմ, որ ամեն դեպքում ամեն օր կամ ամեն տարի գուցե լուծումների քննարկումը և ընդունումը տեղի է ունենում ավելի արդյունավետ և օպերատիվ կերպով, և այս առումով միության և գործընթացների կառավարման հեռանկարները ամեն տարի զարգանում են, և կարծում ենք, որ դառնում են գործուն և օպերատիվ:

Ինչպես գիտեք, Հայաստանն այս տարի նախագահում է ԵՏՄ-ում, և մենք մեր կողմից առավելագույն ջանքերն ենք գործադրել Միության լիարժեք գործառնության, ինչպես նաև արտաքին տնտեսական կապերի դիվերսիֆիկացման և ազատ առևտրի համաձայնագրերի աշխարհագրության ընդլայնման համար:

Այս տարի մենք վերջնականացրել և անցել ենք Միության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև կնքված համաձայնագրի կիրարկմանը և Սերբիայի հետ կնքել ենք համաձայնագիր: Ես կարծում եմ, որ դրանք բավականին նշանակալի արդյունքներ են, քանի որ առևտրի ծավալը և հարաբերությունների ծավալը, որոնք կարգավորվում են այս համաձայնագրերով բավականին մեծ են: Կարծում եմ, որ մեր երկրների բիզնեսների համար դրանք առևտրային կապերը զարգացնելու լավ և նոր հարթակներ են:

Նիստի հարգելի մասնակիցներ,

Կցանկանայի նշել, որ Միության շրջանակներում ինտենսիվ համագործակցում են ոչ միայն գործադիր իշխանության ներկայացուցիչները, այլև ֆինանսական վերահսկողության բարձրագույն մարմինները:

Կարծում եմ, որ ձեր համագործակցությունը Միության շրջանակներում ամեն տարի ամրապնդվում է, իսկ այն փաստը, որ Հաշվեքննիչ պալատի նախագահ Ալեքսեյ Լեոնիդի Կուդրինը հանդիսանում է Ֆինանսական վերահսկողության բարձրագույն մարմինների միջազգային կազմակերպության նախագահ, իր հերթին թույլ կտա զարգացնել և ամրապնդել փոխգործակցությունը միջազգային կազմակերպությունների հետ:

Անխոս, մարմինների համագործակցությունը շատ կարևոր թեմա է: Ընդհանրապես դժվար է պատկերացնել տնտեսական միության զարգացում առանց պետությունների բոլոր մարմինների ընդհանրական համագործակցության: Այս իմաստով և՛ այսօրվա նիստի փաստը, և՛ այն փաստը, որ հաշվեքննիչ պալատների միջև կա ինստիտուցիոնալ համագործակցություն այսօր, ուրախացնում է և կարևոր նշանակություն ունի մեր տնտեսական համայնքների զարգացման համար:

Այսօր հերթական միջոցառումն է, որը վկայում է, որ ինտեգրման զարգացումն անցնում է ընդհանրական, ինչը շատ կարևոր է:

Որպես Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ կարող եմ վստահեցնել, որ մենք բարձր ենք գնահատում և ուշադրությամբ ենք վերաբերվում Ֆինանսական վերահսկողության բարձրագույն մարմինների կողմից իրականացվող համատեղ վերահսկիչ միջոցառումների արդյունքներին:

Ձեր առաջարկություններն ու խորհրդատվությունները մեզ ներկայացնում են օբյեկտիվ տեղեկատվություն Միության բյուջեի արդյունավետ ծրագրման և ծախսման, ինչպես նաև ներմուծման մաքսատուրքերի վճարների ժամանակին և ճիշտ բաշխման համար: Սա նույնպես բավականին բարդ թեմա է, քանի որ մաքսատուրքերի վճարների բաշխումը, ինչպես գիտեք, ուղղակի մաթեմատիկական բանաձև չէ: Մենք այդ թեմայի մեջ ներդրել ենք հիմնական տնտեսական սկզբունքները: Այս թեման քննարկվել է շատ երկար և շատ մանրամասն գրեթե մեկ տարի: Այս տարի մենք հանգել ենք որոշակի բանաձևի, որն իր մեջ ներառում է, կկրկնեմ, ոչ միայն մաթեմատիկական հետևանքներ, այլ իրապես մասնակիցների տնտեսական զարգացման մակարդակ, այսինքն՝ մեր երկրների տնտեսությունների համար նշանակություն ունեցող շատ գործոններ այս իմաստով հաշվի են առնվել:

Հարգելի հյուրեր,

Ամփոփելով ցանկանում եմ մաղթել բոլորիս արգասաբեր և հաջող աշխատանք և, իհարկե, հաճելի ժամանց Հայաստանում: Ավարտելով խոսքս՝ ցանկանում եմ ձեզ ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնել մասնակցության համար և մաղթել ամենայն բարիք:

Շնորհակալություն ուշադրության համար»: