Տավուշի մարզի տարածքում քարտեզագրվել ու կոնկրետացվել էին բնակարանային գողությունների կատարման համար հիմնական թիրախ հանդիսացող բնակավայրերը

Լուրեր

12.08.2026 | 20:16
ՔՊ-ին ևս 6 ձայն է պետք․ ինչպես է իշխող ուժն ուզում Սահմանադրությունը փոխել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.08.2026 | 20:04
Երկրաշարժից հետո Կոլումբիայից սուրճի արտահանումը փաստացի դադարել է
12.08.2026 | 19:50
Բացահատվել է անչափահասի նկատմամբ հոգեկան ներգործության դեպքը. ՆԳՆ
12.08.2026 | 19:36
Ռուսական «ստվերային նավատորմի» նավից արտահոսած նավթը հասել է Օմանի ափ
12.08.2026 | 19:20
Երևանում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել. ՍԱՏՄ
12.08.2026 | 19:06
Զելենսկին շնորհավորել է Փաշինյանին
12.08.2026 | 19:00
Առանց ՇՄԱԳ փորձաքննության․ ինչ սառեցման համակարգով է աշխատում Firebird-ի AI գործարանը և որքան էներգիա է սպառելու
12.08.2026 | 18:49
Եղեգնաձորում տան կորցրած բանալին գտած աղջիկը երեք անգամ գումար է գողացել․ ՆԳՆ
12.08.2026 | 18:35
Ռոնալդուն աջակցել է Մեսիին
12.08.2026 | 18:27
Արամ Վարդևանյանը չկարողացավ զսպել ծիծաղը․ Ռուբինյանը դիտողություն արեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.08.2026 | 18:18
Ինչպես է ապահովագրության համակարգը գործելու 200 հազարից ցածր աշխատավարձ ստացողների համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.08.2026 | 18:10
Ընդդիմադիր ուժերի միջև քննարկումները շարունակվում են // Թուրքիայում հայկական եկեղեցի են վերականգնում․ ԼՈՒՐԵՐ
12.08.2026 | 18:01
1,2 մլրդ դրամի թմրամիջոցների մաքսանենգության գործով 3 անձ կալանավորվել է. ՔԿ
12.08.2026 | 17:54
Թուրքիայում ուսումնական թռիչքի ժամանակ F-16 օդանավ է կործանվել
12.08.2026 | 17:44
Հարցն անձնական վիրավորանք եմ ընդունում, չեմ պատասխանում․ Հայկ Ֆարմանյանը՝ Վիլեն Գաբրիելյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

2019 թվականի սկզբին ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հանձնարարությամբ դատախազության տարածքային ստորաբաժանումների կողմից գործնական քայլեր էին ձեռնարկվել հանրապետության տարածքում ավելացող բնակարանային գողությունների դեմ կանխարգելիչ պայքարի արդյունավետությունը բարձրացնելու, հանցագործությունների բացահայտման ցուցանիշները բարելավելու  ուղղությամբ:

«Մասնավորապես, Տավուշի մարզի տարածքում քարտեզագրվել ու կոնկրետացվել էին բնակարանային գողությունների կատարման համար հիմնական թիրախ և ռիսկային հանդիսացող բնակավայրերը, միջոցներ էին ձեռնարկվել բազմաբնակարան շենքերի մուտքերի դռները հատուկ, կոդավորվող փականներով հագեցնելու ուղղությամբ: Նախատեսվել էր բնակավայրերում ավելացնել տեսախցիկների թիվը, ինչը կարևոր նշանակություն կարող է ունենալ նաև այլ հանցագործությունների կանխման, բացահայտման արդյունավետությունը բարձրացնելու առումով: Իսկ այնպիսի տարածքներում, որտեղ շատ են առանձնատները, որոշվել էր ուժեղացնել պարեկային ծառայությունը:

Պլանավորված միջոցառումների, ինչպես նաև տրված հանձնարարականների կատարումից հետո՝ 2019թ. առաջին 9 ամիսների ընթացքում, ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության ենթակա բաժինների կողմից սպասարկվող վարչական տարածքներում գողության համար որպես ռիսկային համարվող տեղանքներում՝ բազմաբնակարան շենքեր մուտք գործող խաչմերուկներում, հրապարակներում, զվարճանքի կենտրոններում, առանձնատներ մուտք գործող ճանապարհներին, վարչական տարածքների մուտքային և ելքային հատվածներում և այլ անհրաժեշտ վայրերում գործարկվել է ընդհանուր 508 տեսախցիկ, որոնց մի մասը, տեղադրված լինելով նախկինում, սկսել են ծառայեցվել ոստիկանության ստորաբաժանումների կողմից, իսկ մյուս մասը տեղադրվել են մասնավոր սուբյեկտների կողմից՝ ոստիկանության աշխատակիցների բացատրական աշխատանքների շնորհիվ: Մասնավորապես 2019թ. ընթացքում Դիլիջան քաղաքում տեղադրվել է 36 տեսախցիկ, Բերդում՝ 19, Նոյեմբերյանում՝ 40, Իջևանում՝ 96:

Բացի այդ, Իջևան քաղաքում հատկանշական 13 տեղում  ոստիկանության կողմից տեղադրվել է ևս 19 տեսախցիկ, կազմվել 1 միասնական ցանց՝ կառավարման կենտրոնով, որով հսկողությունն իրականացվում է ուղիղ կապի միջոցով:

Որպես արդյունք՝ 2018-2019թթ. 9 ամիսների ընթացքում բնակարանային գողությունների դեպքերի բացահայտման առումով արձանագրվել է կտրուկ դրական տեղաշարժ: Մասնավորապես, եթե 2018թ. ընթացքում արձանագրված բնակարանային գողությունների 17 դեպքից բացահայտվել է 4-ը կամ 23.5 տոկոսը, ապա 2019թ. արձանագրվել է 15 դեպք, որից բացահայտվել է 10-ը կամ 66.6 տոկոսը: Փաստացի նախորդ տարվա համեմատ դեպքերի քանակը նվազել է 2-ով, իսկ բացահայտման ցուցանիշը բարելավվել  43,2%-ով:

Ընդ որում, մի քանի դեպքով առանցքային նշանակություն են ունեցել տեղադրված տեսախցիկները, որոնց ուսումնասիրությամբ հետաքննական մարմինը հնարավորություն է ստացել տաք հետքերով հայտնաբերելու հանցանք կատարած անձանց:

Նշված ոլորտում աշխատանքները շարունակվում են: Համայնքային իշխանությունների հետ համագործակցությամբ միջոցներ են ձեռնարկվում նաև բազմաբնակարան շենքերի մուտքերը կոդավորված փականներ ունեցող դռներով կահավորելու  ուղղությամբ»,-ասված է հաղորդագրությունում: