Դավիթ Սանասարյանի գործով դատարանը հեռացավ որոշում կայացնելու. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո
07.11.2026 | 19:55
Աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը
07.11.2026 | 19:18
Մաթեմատիկան՝ նոր հնարավորությունների ճանապարհ․Telcell-ի և Koreez-ի համագործակցությունը խրախուսում է աշակերտների գիտելիքն ու հետաքրքրությունը
07.11.2026 | 18:50
Երևանը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ նիստին. ըստ Փաշինյանի` մասնակցությունը կարող է սխալ տպավորություն թողնել
07.11.2026 | 18:24
Պաշտպանության փոխնախարարն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր
07.11.2026 | 18:08
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետ
07.11.2026 | 17:57
Վանաձորում, Արարատում և Հրազդանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
07.11.2026 | 17:30
Ծանրամարտի ԱԱ. Էմմա Պողոսյանը 8-րդն է, Լիանա Գյուրջյանը զրո ստացավ
07.11.2026 | 17:01
Տավուշի քրեական ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոցը․ երկու տղամարդ ձերբակալվել է. ՆԳՆ
07.11.2026 | 16:24
TRIPP-ը անձամբ Թրամփի անձնական պրոյեկտը չի, այն բիզնես պրոյեկտ է, խնդիր չենք ունենա.Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 16:10
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 7-ի դրությամբ
07.11.2026 | 15:54
Եթե թուրքերն ուզենան հարձակվեն, մենք չենք հասցնի հզորանանք, որևիցե բան չենք հասցնի. Սիմոնյանը՝ սփյուռքահային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 15:43
Ռումբի տեղադրման մասին սպառնալիքներ՝ եվրոպական հեռուստաընկերություններին․ նամակները ստորագրված են եղել «Միխայիլ Անդրոպով» անունով
07.11.2026 | 15:25
Ինչի՞ պետք է կարողանանք ինչ որ տեղ տեղաշարժվենք, իսկ ադրբեջանցին մի տեղից մյուսը չկարողանա. Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում դատավոր Դավիթ Բալայանի նախագահությամբ շարունակվում է ՊՎԾ պետի պաշտոնը զբաղեցրած (լիազորությունները ժամանակավորապես դադարեցված են) Դավիթ Սանասարյանի և մյուսների վերաբերյալ դատական նիստը։

Նախորդ նիստին Սանասարյանի պաշտպանները միջնորդել էին կարճել գործի վարույթն ու ուղարկել Սահմանադրական դատարան։

Պաշտպանի խոսքով՝ սույն գործի նախաքննությունը չէր կարող իրականացվել ԱԱԾ քննչական դեպարտամենտի կողմից, քանի որ այդ դեպարտամենտի կարգավիճակը հակասում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, ուստի քննչական գործողությունները կատարվել են քրեադատավարական օրենքի խախտմամբ, ինչի հետևանքով սույն քրեական գործի վարույթը ենթակա է կարճման։

Այսօր նիստին շարունակվեց միջնորդության քննարկումը, դատախազ Գևորգ Սարգսյանն առարկեց՝ նշելով, որ այն ենթակա է մերժման։ Պաշտպան Ինեսսա Պետրոսյանը պնդեց ներկայացված միջնորդությունը։ Ամբաստանյալներից մեկի պաշտպան Հրանտ Անանյանն էլ ասաց, որ ընդհանուր առմամբ չի առարկում միջնորդության դեմ, սակայն կողմ չէ գործի կասեցմանը։ Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու։

Այն կհրապարակվի այսօր։

Լիլիթ Շաբոյան