Ադրբեջանցի սպաները բացահայտում են պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի կոռուպցիոն գործունեությունը

Լուրեր

07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո
07.11.2026 | 19:55
Աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը
07.11.2026 | 19:18
Մաթեմատիկան՝ նոր հնարավորությունների ճանապարհ․Telcell-ի և Koreez-ի համագործակցությունը խրախուսում է աշակերտների գիտելիքն ու հետաքրքրությունը
07.11.2026 | 18:50
Երևանը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ նիստին. ըստ Փաշինյանի` մասնակցությունը կարող է սխալ տպավորություն թողնել
07.11.2026 | 18:24
Պաշտպանության փոխնախարարն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր
07.11.2026 | 18:08
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետ
07.11.2026 | 17:57
Վանաձորում, Արարատում և Հրազդանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
07.11.2026 | 17:30
Ծանրամարտի ԱԱ. Էմմա Պողոսյանը 8-րդն է, Լիանա Գյուրջյանը զրո ստացավ
07.11.2026 | 17:01
Տավուշի քրեական ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոցը․ երկու տղամարդ ձերբակալվել է. ՆԳՆ
07.11.2026 | 16:24
TRIPP-ը անձամբ Թրամփի անձնական պրոյեկտը չի, այն բիզնես պրոյեկտ է, խնդիր չենք ունենա.Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 16:10
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 7-ի դրությամբ
07.11.2026 | 15:54
Եթե թուրքերն ուզենան հարձակվեն, մենք չենք հասցնի հզորանանք, որևիցե բան չենք հասցնի. Սիմոնյանը՝ սփյուռքահային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 15:43
Ռումբի տեղադրման մասին սպառնալիքներ՝ եվրոպական հեռուստաընկերություններին․ նամակները ստորագրված են եղել «Միխայիլ Անդրոպով» անունով
07.11.2026 | 15:25
Ինչի՞ պետք է կարողանանք ինչ որ տեղ տեղաշարժվենք, իսկ ադրբեջանցին մի տեղից մյուսը չկարողանա. Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Համացանցի ադրբեջանական տիրույթում  հայտնվել են  տեսանյութեր, որտեղ Ադրբեջանի զինված ուժերի գնդապետ  Ղահրաման Մանսիմզադեն պատմում է ադրբեջանական բանակում տիրող անօրինականությունների ու կոռուպցիոն դրսևորումների մասին։ Գնդապետը չորս տեսաուղերձ է  հրապարակել, որոնցում դիմում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին՝ կոչ անելով բանակում կարգ ու կանոն հաստատել։

Մանսիմզադեն իր տեսաուղերձներում մեղադրում է մի շարք բարձրաստիճան սպաների, այդ թվում գլխավոր շտաբի պետ Նաջմեդդին Սադիկովին, նրա տեղակալ Նազիմ Օսմանովին ու պաշտպանության նախարար Զաքիր Հասանովին ֆինանսական խախտումների, կոռուպցիոն գործարքների  ու իրենց ենթակաների իրավունքների խախտման ու ոտնահարման համար։ Նա, մասնավորապես, նշում է, որ օրինակ, ադրբեջանական բանակում կոչումները վաճառվում են, զինվորները կաշառք են տալիս առաջնագծում չծառայելու համար։ Խոսում է այն  անօրինականությունների  մասին, որոնք տիրում են զինվորների բժշկական սպասարկման ոլորտում։

Բացի այդ, Մանսիմզադեն մի շարք սպաների էլ մեղադրում է այլ պետությունների հետ համագործակցելու համար։

Նշենք, որ ադրբեջանցի սպայի այս տեսաուղերձները մեծ տարածում են գտել համացանցում, սակայն Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը ոչ մի կերպ դրանց չի արձագանքել։ Ռազմական գերատեսչության  մամուլի ծառայությունն այդ երկրի լրատվամիջոցների համար անհասանելի է։

Ղահրաման Մանսիմզադեն, սակայն,  միակը չէ, որ խոսում է ադրբեջանական բանակում տիրող անօրինականությունների մասին։ Ադրբեջանի ռազմական ոստիկանության նախկին պետ Ռովշան Մագերամովը, որը զինված ուժերում ծառայել է մինչև 2014թ-ը, ևս  բաց նամակով դիմել է Իլհամ Ալիևին, որում պաշտպանության նախարար Զաքիր Հասանովին մեղադրում է կոռուպցիայի մեջ։

«2013թ-ին, երբ Հասանովը նշանակվել է պաշտպանության նախարար, նրա փեսա Էլհան Իբրահիմովը  նշանակվել է ռազմական բժշկական կոմիտեի նախագահ։ 2014թ-ին նրան շնորհվել է գնդապետի կոչում, 2015թ-ին վաստակավոր բժշկի կոչում։ Էլհան Իբրահիմովը անօրինական է օգտագործում իր ծառայողական մեքենան և երբ աշխատանքի է գնում, նրան դիմավորում են նախարարի պես։ Բացի այդ, Զաքիր Հասանովը վիլլաներ է կառուցում Բադամդարում։ Ինչպե՞ս է ստացվում, որ սպաները, որոնք իրենց կյանքն անցկացրել են բանակում ու այսօր ապրում են վարձով, պետության կողմից հատկացված բնակարանները նրանց չեն տալիս։ Զաքիր Հասանովը «Շուշելի շուկայի» մոտ գտնվող նախկին երեք հարկանի զորանոցը սեփականացրել է։ Փոխանակ, մեր հողերը ազատագրի, զբաղվի բանակաշինությամբ, Զաքիր Հասանովը գրավել է Բաքվի կենտրոնի հողերը ու իր համար վիլլաներ է կառուցել»,- գրում է Մագերամովը։

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ու նախագահ Ալիևը դեռ չեն արձագանքել Ռովշան Մագերամովի նամակին։

Էմմա Չոբանյան