ՀՀ գլխավոր դատախազությունում ՀԲ առաքելության հետ քննարկվել են քրեական գործերի կառավարման թվային համակարգի ներդրման խնդիրները

Լուրեր

07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո
07.11.2026 | 19:55
Աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը
07.11.2026 | 19:18
Մաթեմատիկան՝ նոր հնարավորությունների ճանապարհ․Telcell-ի և Koreez-ի համագործակցությունը խրախուսում է աշակերտների գիտելիքն ու հետաքրքրությունը
07.11.2026 | 18:50
Երևանը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ նիստին. ըստ Փաշինյանի` մասնակցությունը կարող է սխալ տպավորություն թողնել
07.11.2026 | 18:24
Պաշտպանության փոխնախարարն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր
07.11.2026 | 18:08
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետ
07.11.2026 | 17:57
Վանաձորում, Արարատում և Հրազդանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
07.11.2026 | 17:30
Ծանրամարտի ԱԱ. Էմմա Պողոսյանը 8-րդն է, Լիանա Գյուրջյանը զրո ստացավ
07.11.2026 | 17:01
Տավուշի քրեական ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոցը․ երկու տղամարդ ձերբակալվել է. ՆԳՆ
07.11.2026 | 16:24
TRIPP-ը անձամբ Թրամփի անձնական պրոյեկտը չի, այն բիզնես պրոյեկտ է, խնդիր չենք ունենա.Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 16:10
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 7-ի դրությամբ
07.11.2026 | 15:54
Եթե թուրքերն ուզենան հարձակվեն, մենք չենք հասցնի հզորանանք, որևիցե բան չենք հասցնի. Սիմոնյանը՝ սփյուռքահային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 15:43
Ռումբի տեղադրման մասին սպառնալիքներ՝ եվրոպական հեռուստաընկերություններին․ նամակները ստորագրված են եղել «Միխայիլ Անդրոպով» անունով
07.11.2026 | 15:25
Ինչի՞ պետք է կարողանանք ինչ որ տեղ տեղաշարժվենք, իսկ ադրբեջանցին մի տեղից մյուսը չկարողանա. Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արմեն Հարությունյանն այսօր ընդունել է Համաշխարհային բանկի (ՀԲ) հանրային հատվածի արդիականացման ծրագրի առաքելության պատվիրակությանը:

 

«Հանդիպման ընթացքում քննարկվել են էլեկտրոնային արդարադատության միասնական համակարգի ստեղծման շրջանակներում մինչդատական վարույթում գտնվող քրեական գործերի կառավարման թվային համակարգի ներդրման ընթացքին և կառուցակարգերին վերաբերող հարցեր:

 

ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը նշել է, որ թվային համակարգի հնարավորինս շուտ ներդրման նպատակով արդեն նախաձեռնվել է նոր քրեական դատավարության օրենսգրքի նախագծով նախատեսվող ընթացակարգային նոր լուծումներին համապատասխանեցնելու, դրա հիման վրա տեխնիկական առաջադրանքի հստակեցման գործընթացը:

 

Ըստ Արմեն Հարությունյանի՝ դատախազության համար քրեական գործերի կառավարման թվային համակարգի ներդրումը կարևոր է հատկապես այն առումով, որ նպաստելու է դատախազական հսկողության գործառույթների իրականացման օպերատիվությանն ու արդյունավետությանը, ինչպես նաև ստեղծելու է ռեսուրսների զգալի խնայողության հնարավորություն:

 

Հանդիպման ընթացքում կարևորվել է նոր թվային համակարգի ներդրումն առավելագույնս նպատակային դարձնելու համար միջազգային փորձի ուսումնասիրումը, ինչպես նաև տեղի մասնագիտական շրջանակների վերապատրաստումը:

 

ՀԲ առաքելության ղեկավար Միգարա դե Սիլվան վստահություն է հայտնել, որ քրեական դատավարության նոր օրենսգքրի մշակման գործընթացի ավարտման տեսանելի հեռանկարը նպաստավոր պայմաններ կստեղծի սահմանված ժամկետներում «Պետական հատվածի արդիականացման երրորդ ծրագրով» նախատեսված այս նախագծի վերջնական իրականացման համար»,- ասված է հաղորդագրությունում: