ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակն ազդարարեց «Կանանց և աղջիկների նկատմամբ բռնության դեմ ակտիվության 16-օրյակ» միջազգային քարոզարշավի մեկնարկը

Լուրեր

03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
03.10.2026 | 15:39
Բացահայտվել է Flydubai-ի չվերթում երկրորդ օդաչուին դանակահարած օդաչուի ինքնությունը
03.10.2026 | 15:07
ՄԻՊ-ը և ՅՈՒՆԻՍԵՖ-ը քննարկել են երեխաների իրավունքների պաշտպանության առաջնահերթությունները
Բոլորը

ՄԱԿ-ի գրասենյակից տեղեկացնում են, որ նախօրեին՝ Կանանց հանդեպ բռնությունների վերացման միջազգային օրը, ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը կազմակերպել էր մամուլի ասուլիս՝ նվիրված «Կանանց և աղջիկների նկատմամբ բռնության դեմ ակտիվության 16-օրյակ» միջազգային քարոզարշավին՝ պայքարելու և կանխարգելելու համար Հայաստանում կանանց և ողջիկների նկատմամաբ բռնությունը և սեռական ոտնձգությունները։

 

«Այս տարի, նոյեմբերի 25-ից մինչև դեկտեմբերի 10-ը՝ Մարդու իրավունքների օրը, քարոզարշավն ընթանալու է «Հավասարության սերունդ. վերջ դնենք սեռական ոտնձգություններին» կարգախոսի ներքո՝ կենտրոնանալով կանանց նկատմամբ կյանքի տարբեր ոլորտներում սեռական ոտնձգությունների դեմ պայքարի և կանխարգելման շուրջ։

 

«Աշխարհում յուրաքանչյուր 3-րդ կին իր կյանքի ինչ-որ շրջանում ենթարկվել է սեռական կամ ֆիզիկական բռնության։ Եվ ամենից հաճախ, բռնությունը կատարվում է մերձավոր անձի կամ զուգընկերոջ կողմից», – ասուլիսի ժամանակ ասաց ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի մշտական համակարգող Շոմբի Շարփը, – «Կանանց հանդեպ բռնությունը մարդու իրավունքների խախտում է, ինչպես նաև՝ շատ լուրջ խտրականություն կանանց հանդեպ և խոչընդոտ գենդերային հավասարության համար»:

 

Շարփը նշեց նաև, որ ՄԱԿ-ի թիմը հաստատակամ է շարունակել աշխատել կառավարության, քաղաքացիական հասարակության, բոլորի հետ՝ կանխարգելելու համար կանանց դեմ բռնությունը, ապահովելու գենդերային հավասարությունը և կանանց զորացումը՝ թե տնտեսական, թե քաղաքական ոլորտներում։ «Այս ամենը միասին, վստահ եմ, կարող է դիտարկվել, որպես Կայուն զարգացման նպատակների օրակարգ 2030-ին հասնելու ամենակարևոր խթանը»։

 

Իր ելույթում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանն անդրադարձավ ոլորտին վերաբերող կառավարության կողմից կայացված վերջին որոշումներին և ներկայացրեց սպասվող փոփոխությունները։

 

«ՀՀ կառավարությունը մերժել է բոլոր տեսակի բռնության ձևերը բոլոր մակարդակներում և կարևորում է նաև կանանց հանդեպ բռնության կանխարգելումը, կանանց տնտեսական և քաղաքական ակտիվությունը», – շեշտեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը, – «Կառավարության ծրագրերն ուղղված են նրան, որ հավասար հնարավորություններ ստեղծվեն երիտասարդ կանանց համար Հայաստանում, քանի որ այլ կերպ չի կարող լինել երջանիկ և ապահով հասարակություն»։

 

Բացի այդ, նախարարը նշեց, որ ՀՀ Կառավարությունը հաստատել է կենտրոնական հաշվառման կարգ, որի շնորհիվ 2020 թ-ից ընտանեկան բռնության վերաբերյալ բոլոր տվյալները կենտրոնացած կլինեն մեկ հարթակում։

 

Մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ ոստիկանության անչափահասների իրավունքների պաշտպանության և ընտանեկան բռնության դեմ պայքարի վարչության պետ Նելլի Դուրյանը ներկայացրեց ոլորտին առնչվող 2019թ գրանցված դեպքերի վիճակագրությունը. «Հայաստանում 2019 թվականի 10 ամիսների ընթացքում քննվել է ընտանեկան բռնության 378 դեպք, նախորդ տարվա՝ 585-ի դիմաց: Ընդհանուր առմամբ, ոստիկանությունում ստացվել է ընտանեկան բռնության մասին 2682 ահազանգ, հաշվառվել է 1533 բռնարար»:

 

Դուրյանի խոսքով, ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն, 2019 թվականի 10 ամիսներին  ՀՀ-ում գրացվել է  սեռական ազատության և սեռական անձեռնմխելիության դեմ հանցագործության 84 դեպք, նախորդ տարվա՝ 78-ի դիմաց, անչափահասների նկատմամբ՝ 49 դեպք, նախորդ տարվա՝ 47-ի դիմաց:

 

Իր հերթին «Սեռական բռնության ճգնաժամային կենտրոնի» ծրագրի ղեկավար Տաթևիկ Աղաբեկյանը նշեց, որ կանանցից շատ ուժ է պահանջվում՝ զուտ որոշում կայացնելու և իրավապահ մարմիններին դիմելու համար: «Նրանցից շատ ռեսուրս է պահանջվում և ամեն օր նրանք պայքարում են՝ ապացուցելու մեղավորի մեղքը: Այսօր Հայաստանում մեղավորի մեղքի ապացուցման բեռը դռված է հիմնականում սեռական բռնության ենթարկված անձի վրա»,- ասված է հաղորդագրությունում: