«Որպեսզի ՀՀ-ն զգայունության շեմն անցնի, պատրաստի արտադրանքի արտահանումը պետք է 50%-ի հասնի»․ տնտեսագետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
Բոլորը

Եթե մենք 2015 թվականին մոտ 250 մլն ապրանք էինք արտահանում դեպի ԵՏՄ երկրներ, հիմա՝ 650 միլիոնը գերազանցել ենք։ Սա, իհարկե, դրական ցուցանիշ է, սակայն բավարար չէ։ Այս մասին այսօր Factor.am-ի հետ զրույցում նշեց տնտեսագետ Աշոտ Թավադյանը։

«Մենք փոքր տնտեսություն ունեցող երկիր ենք։ Այնպիսի միություն չկա, որտեղից միայն պլյուսներ ունենանք։ Որպեսզի մեր երկիրը զգայունության շեմն անցնի, մեր արտահանումը՝ հատկապես պատրաստի արտադրանքի, պետք է հասնի 50%-ի, առայժմ այն 24% է։ Այսինքն՝ մեր արտահանումը պետք է գերազանցի 6-7 մլրդ դոլարը։ Այդ դեպքում դրական աճ կունենանք։ Այդ դեպքում՝ վստահեցնում եմ, որ ՀՆԱ-ի աճը նույնպես 7%-ից բարձր կլինի»,- ասաց տնտեսագետը։

Անդրադառնալով Արժույթի միջազգային հիմնադրամի՝ 2019 թվականը 7% տնտեսական աճով փակելու կանխատեսմանը, Թավադյանը նշեց․ «Իհարկե, այդ ցուցանիշը լավ է, եթե նաև բերում է կառուցվածքային փոփոխությունների՝ ՀՆԱ-ի տեսանկյունից։ Կարծում եմ՝ մեր տնտեսական հարցերը պետք է համակարգված լուծենք, այլ ոչ՝ հատվածային, և մեծ ուշադրություն դարձնենք տնտեսական քաղաքականության կարևորագույն բաղադրիչների՝ հատկապես հարկաբյուջետային և դրամավարկային բաղադրիչների փոխկապակցվածությանը»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նելլի Մելքոնյան