Առաջնայինը կոռուպցիոն մշակույթի պորտալարը կտրելն է․ Հայկուհի Հարությունյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

13.12.2024 | 23:31
Գերմանիան հավանություն է տվել 2006թ․ ի վեր զենքի ամենամեծ արտահանմանը Թուրքիա
13.12.2024 | 23:16
Դեսպան Խաչատրյանն իր հավատարմագրերն է հանձնել Ֆրանսիայի նախագահին
13.12.2024 | 22:59
ԵՄ-ն «օդային կամուրջ» է գործարկել՝ Թուրքիայի տարածքով Սիրիա օգնություն հասցնելու համար
13.12.2024 | 22:44
Դեկտեմբերի 16-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
13.12.2024 | 22:26
Նախիջևանի առանձին համազորային բանակի հրամանատարն այցով Թուրքիայում է
13.12.2024 | 22:10
«Արա, աչքերդ չկլորցնե՛ս».ծեծ և բիրտ ուժ՝ մսավաճառների նկատմամբ. Արփինե Սարգսյանի պաշտոնավարման «բացումը». ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.12.2024 | 22:00
ԱՄՆ-ի կարմիր գիծը՝ Ադրբեջանի հարձակումն է ՀՀ-ի վրա, չի հանդուրժվի, կապ չունի՝ Թրամփն է նախագահ, թե Բայդենը․ Էդգար Վարդանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.12.2024 | 21:43
Ադրբեջանում քննարկում են զինծառայության ժամկետը 1 տարի դարձնելու հարցը
13.12.2024 | 21:28
Հայաստանը նպատակ ունի վերակառուցել տարածաշրջանում համագործակցությունը. ԱԳՆ գլխավոր քարտուղար
13.12.2024 | 21:14
ԿԺԴՀ զինվորներն արդեն կռվում են Կուրսկի մարզում և 2 ժամում գյուղ են գրավել․ ռուս ռազմական թղթակիցներ
13.12.2024 | 21:00
Տղամարդկային ո՞ր կոդեքսով է Աղազարյանը իր թիմի մասին հակառակ ճամբարի ԶԼՄ-ին ինֆորմացիա տվել․ Վահագն Ալեքսանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.12.2024 | 20:46
Վթար Ազատավան գյուղում. կան տուժածներ և զոհ
13.12.2024 | 20:29
Ադրբեջանի և ՆԱՏՕ-ի միջև ռազմական համագործակցության հարցեր են քննարկվել
13.12.2024 | 20:15
Ձյուն, բուք և մերկասառույց. իրավիճակը ճանապարհներին
13.12.2024 | 20:12
Լեհաստանն իր ավիացիան օդ է բարձրացրել Ուկրաինայի վրա ՌԴ զանգվածային հարձակման ժամանակ
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ Հայկուհի Հարությունյանի հետ

Տիկի՛ն Հարությունյան, վաղը ընտրվելու է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահը։ Դուք առաջադրվելո՞ւ եք։

– Այո՛, ես առաջադրվելու եմ որպես հանձնաժողովի նախագահի թեկնածու։ Վաղվա առաջին նիստը բաց է լինելու: Հանձնաժողովն աշխատանքը սկսելու է, և նախագահի ընտրության հարցն է լինելու օրակարգում:

– Դուք ունե՞ք մրցակից։

– Քանի որ այդ մասով տեղեկատվությունը հրապարակված չէ, թույլ տվեք այդ մասը բաց թողնեմ: Բայց ասեմ, որ ես առաջադրվելու եմ։

– Դեռ որպես թեկնածու, ելույթ ունենալով ԱԺ ամբիոնից, ասացիք՝ կարևոր է, որ ձևավորվի կոռուպցիայի նկատմամբ հանրային անհանդուրժողականություն։ Ի՞նչ միջոցառումներ եք պատկերացնում և որպես վերջնարդյունք ի՞նչ եք ակնկալում։

– Անձնապես ինձ համար առաջին խնդիրն է, որ հանրությունը լայնամասշտաբ անհանդուրժողականություն դրսևորի կոռուպցիայի նկատմամբ։ Կառավարության վավերացրած Հակակոռուպցիոն ռազմավարությունը և դրանից բխող գործողությունների ծրագիրն արդեն միջոցառումներ պարունակում են։ Ինձ համար առաջնայինը հանրության վստահության վերականգնումն է պետական ինստիտուտների նկատմամբ։ Քիչ կարևոր չեմ համարում աշխատանքը տեղական հանրության հետ՝ մարզերում։ Ազդարարման ինստիտուտի միջոցով ևս կոռուպցիայի նկատմամբ անհանդուրժող վերաբերմունք ձևավորելը պիտի լինի առաջնային։ Ասում են, որ կոռուպցիան վերջնականապես արմատախիլ անել հնարավոր չէ, ուղղակի դրա չափերի նվազեցում է տեղի ունենում կամ հասարակությունը դառնում է անհանդուրժող, և տարածվածությունը նվազում է։ Մեզ համար առաջնայինը խորհրդային շրջանից եկած այդ մշակույթի պորտալարը կտրելն է, որպեսզի այդ մշակույթն այլևս երբևէ տարածվածություն չունենա։ Դժվարին աշխատանք է սպասվում։ Չեմ բացառում, որ նույնիսկ անհատական, անձնական մակարդակում դրսևորվի դիմադրություն որոշակի կոռուպցիոն սխեմաների՝ այլևս չօգտագործման նկատմամբ։

– Պատկերացնո՞ւմ եք՝ ինչ շրջանակների դեմ է գործելու Ձեր հանձնաժողովը։

– Իհարկե՝ պատկերացնում եմ։ Ուղղակի կարծում եմ, որ նախկին աշխատանքում դրսևորած համառությունը և առնչությունը ոչ պակաս բարձրաստիճան պաշտոնատար անձանց հետ, ինձ զինել է համբերությամբ և համառությամբ, որ վստահաբար ստանձնեմ այս պատասխանատվությունը։

– Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին օրենքով՝ այս մարմինը իրավասու է ընդունել պաշտոնյաների ունեցվածքի վերաբերյալ հայտարարագրերը, դրանք ուսումնասիրել, հայտնաբերել շահերի բախման դեպքեր, հարուցել վարույթներ, հանցակազմ գտնելու դեպքում դրանք ուղարկել իրավապահներին, զբաղվել հակակոռուպցիոն կրթությամբ և այլն: Լիազորությունների այս սահմանը բավարա՞ր է կոռուպցիան կանխարգելելու համար։ 

– Հանձնաժողովի նպատակը կանխարգելումն է, այստեղ հենց այդ հնարավոր կոռուպցիոն սխեմաների տարածվածության կանխարգելումն է։ Գործունեության հիմնական նպատակը կանխարգելումն է, ոչ թե գոյություն ունեցող սխեմաները ջախջախելը, ինչը մեզանում ընկալվում է բացառապես քրեական պատասխանատվության ինստիտուտի միջոցով։ Մենք պիտի իսկապես չափենք և գնահատենք, թե բոլոր տեսակի ռեսուրսները բավարա՞ր են լինելու լայնամասշտաբ այդ աշխատանք իրականացնելու համար։ Մենք զերծ չենք լինելու պարբերաբար դիմելու հանրությանը, համագործակցություն խնդրելու՝ գործառույթների արդյունավետ իրականացման համար։

– Անկախ Հայաստանի ողջ պատմության ընթացքում իշխանությունները հայտարարել են, թե պայքարում են կոռուպցիայի դեմ։ Մենք տեսել ենք Հակակոռուպցիոն խորհուրդ, որը նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանն էր ղեկավարում։ Արդյո՞ք կա երաշխիք, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը չի դառնա հերթական ձևական մարմինը։

– Երբ ինձ առաջարկ արվեց որպես հանձնաժողովի թեկնածու հանդես գալ, իմ առաջին հարցը դա էր. ո՞րն է այն երաշխիքը՝ իսկապես հավատալու այս նախաձեռնությանը։ Ինձ համար համոզիչ էր այն պատասխանը, որ անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամն է, որ քաղաքական կոնսենսուս է ձևավորվել կոռուպցիայի դեմ պայքարի նկատմամբ։ Հանձնաժողովի կազմի, առաջադրման սխեմայի, նաև արդեն քվեարկության արդյունքների մասով, պիտի որ, որևէ անվստահություն այդ քաղաքական կամքի նկատմամբ չդրսևորվի։ Այդ վերաբերմունքը պետք է դրսևորվի բուն գործառույթների իրականացման ժամանակ։

– Մտահոգություններից մեկն այն է, որ անձեռնմխելի պաշտոնյաներ կարող են լինել։

– Տարիներ շարունակ ոչ միայն իրավական փաստաթղթով, այլ նաև չգրված օրենքներով անձեռնմխելի համարվող անձինք պիտի իսկապես հաշվետու լինեն օրենքի և ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու առջև։ Փաստաթղթերի, վարույթների հրապարակայնության միջոցով հանրության հետ խոսելը և հաղորդակից դարձնելը, որ այլևս որևէ պաշտոնատար անձ անձեռնմխելի չէ և օրենքի առաջ բոլորը հավասար են… կարծում եմ, եթե հանձնաժողովը հաջողի այս մշակույթն արմատավորել, կոռուպցիայի դեմ պայքարում հաջողություն կգրանցենք։

– Եթե մի օր հայտնաբերեք անհամապատասխանություն Հայաստանի իշխանության ամենավերին պաշտոնում գտնվող անձի ներկայացրած հայտարարագրում, հանրությունը ի՞նչ երաշխիք ունենա, որ հանձնաժողովը կաշկանդված չի լինելու իրավապահներին ուղարկել ստացված տեղեկատվությունը։

– Իմ մասով կարող եմ ասել, որ եթե երբևէ ինքս կունենամ այդ երկմտանքը, ինձ ոչ համապատասխան իրավիճակում այդքան ուժեղ չեմ զգա այդ տեսակի առճակատումների մեջ, ազնվություն կունենամ ուղղակի ասել, որ իմ մասնակցությունը հանձնաժողովի գործունեությանն իր նպատակին չի ծառայում: Սա կլինի ամենածայրահեղ միջոցը՝ օգտագործելով քաղհասարակությունում իմ ունեցած գործիքները, որոնք մինչև այժմ նույնիսկ ամենավատ ռեժիմի պարագայում արդյունք ապահովել են։

– Դուք խնդիր տեսնո՞ւմ եք, որ կոռուպցիայի դեմ պայքարում այսօր մեծ դեր է ստանձնել Ազգային անվտանգության ծառայությունը։ 

– Իմ գործընկերների հետ առաջինն ենք որպես ահազանգ հնչեցրել հենց ԱԱԾ-ի գերլիազորությունների և վարքագծի վերաբերյալ: Առաջարկությունը շարունակվեց նաև բարեփոխումների շրջանակում՝ պարբերաբար հնչեցնելով այն մոտեցումը, որ պիտի ԱԱԾ-ի լիազորությունները սահմանափակվեն: Կոռուպցիան ինչքան էլ դիտարկվում է որպես ազգային անվտանգության խնդիր, այս ինստիտուտը դրանով զբաղվելու լայն շրջանակ պիտի չունենա։ Մինչև այժմ ինստիտուցիոնալ առումով այդ առաջարկը, կարծես թե, չի տեղայնացվել։ Կոմիտեի ստեղծումը գալիս է նաև չեզոքացնելու կամ բալանսավորելու պրակտիկայում գործող խնդիրը, որ ԱԱԾ-ն լիազորությունների այդ շրջանակն այլևս չի գործարկի։ Եկեք հղում անենք այն անցյալին, որից ժառանգել ենք այս սխեման և կառուցվածքը։ Անձնային մակարդակում, ցավոք, անմիջապես հեղափոխությունից հետո, կարծես թե, այդքան արագ այդ սխեման փոփոխելու հնարավորություն չընձեռվեց։ Այն խնդիրը, որ ունեցանք ԱԱԾ-ի ղեկավար կազմի հետ, կարծում եմ, որ նոր ձևավորված իշխանությանը համոզեց, որ իսկապես անձակենտրոն և մեծ լիազորություններով ուժային կառույց ունենալը, թերևս, ազգային անվտանգությանը սպառնացող առաջնային վտանգներից է, և պետք է դա ևս բալանսավորել՝ հաշվետվողականության սկզբունքը պահելով։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան