Արսեն Խառատյանն ընդդեմ Նարեկ Մալյանի հայցադիմումը դատարանը վարույթ է ընդունել
Հասարակություն
25.11.2019 | 15:42Վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախկին խորհրդական Արսեն Խառատյանի հայցն ընդդեմ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի նախկին խորհրդական Նարեկ Մալյանի դատարանը վարույթ է ընդունել։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջով տեղեկացնում է Խառատյանը։
Հայցվորը պահանջում է Մալյանին պարտավորեցնել հրապարակային ներողություն խնդրել և զրպարտություն հանդիսացող տվյալները հրապարակայնորեն հերքել:
Խառատյանը իր էջում գրել է․ «Գործող դատարանների պայմաններում, փորձելու ենք հասնել արդարության, ապրենք կտեսնենք»։
Նիստի օրը դեռևս հայտնի չէ։
Լիլիթ Շաբոյան