Հնդկաստանի քաղաքացիներին վիզան մեխանիկորեն տրամադրելու սահմանափակումներ կան․ Ավետ Ադոնց. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
Բոլորը

Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում այսօր քննարկվում է ՀՀ կառավարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության միջև սովորական անձնագրեր կրող անձանց համար մուտքի արտոնագրի պահանջի փոխադարձաբար վերացման մասին համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը։

Քննարկման ժամանակ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Միքայել Զոլյանը, դիմելով ԱԳ փոխնախարար Ավետ Ադոնցին, հետաքրքրվեց, թե արդյո՞ք նայել են հետխորհրդային մյուս երկրների փորձը, որոնք Չինաստանի հետ նման համաձայնագրեր ունեն, և համաձայնագիրը կնքելուց հետո արդյո՞ք ներհոսքի զգալի աճ տեղի ունեցել է, թե՝ ոչ։

«Հնդկաստանի հետ պայմանագրի կնքումից հետո, իրոք, զգալի աճ է տեղի ունեցել։ Չճշտված ինֆորմացիա եկավ, որ ինչ-որ խնդիրներ են եղել Հնդկաստանի քաղաքացիների և հայաստանցիների միջև։ Ի՞նչ խնդիրներ ենք ունեցել Հնդկաստանի քաղաքացիների հետ և արդյո՞ք այդպիսի երևույթ կա, թե դա մի դեպք էր, ուղղակի մամուլով աղմուկ հանվեց»,- հետաքրքրվեց պատգամավորը։

Ավետ Ադոնցը նկատեց, որ Հնդկաստանի և Չինաստանի դեպքերի համար որևէ զուգահեռներ չի առաջարկի։

«Կառավարությունը 2 շաբաթ առաջ հստակեցրել է Հնդկաստանի քաղաքացիների համար գոյություն ունեցող ռեժիմը, որոնք մինչ վերջերս կարող էին այցելել Հայաստան և վիզան ստանալ օդանավակայանում։ Այսօրվա դրությամբ ուժի մեջ են մտել մեր կողմից նոր սահմանափակումներ։ «Զվարթնոց» օդանավակայանում կամ ՀՀ որևէ սահմանային կետում Հնդկաստանի քաղաքացիներին վիզան մեխանիկորեն տրամադրելու սահմանափակումներ կան»,- տեղեկացրեց Ադոնցը։

Մանրամասները՝ տեսանյութում։