Սա աննորմալ վիճակ է, սա խոսում է պետության ձախողման մասին․ փաստաբանը՝ խոշտանգման դեպքերի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
Բոլորը

Ոստիկանական խոշտանգման դեպք պատկերող տեսանյութի հրապարակումից հետո ոստիկանությունում ծառայողական քննություն է սկսվել։ Ոստիկանությունից հայտնում են, որ ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատարի հրամանով՝ Ճամբարակի բաժնի պետ Նարեկ Սիմոնյանի լիազորությունները ժամանակավորապես դադարեցվել են, նաև ոստիկանության ներքին անվտանգության վարչություն է կանչվել ոստիկանության ծառայող։

Հելսինկյան կոմիտեի փաստաբան Ռոբերտ Ռևազյանը ասում է՝ սա նվազագույնն է, ինչ պետք է արվեր. «Տարիներ շարունակ քննությունները կոծկվել են, օրինակ՝ Հատուկ քննչական ծառայությունը քննում է խոշտանգման դեպք, և օպերատիվ հետախուզական գործողությունների իրականացումը հանձնարարվում է նույն ոստիկաններին։ Շատ մեծ կասկածներ ունեմ, որ այն փաստերն ու ապացույցները, որ պետք է ի հայտ գային, կարող է՝ այդ գործողությունների արդյունքում ընդհանրապես կոծկվեին, հետքերը վերացվեին։ Իբր՝ չեն կարողանում բացահայտել խոշտանգումների գործերը»։

Օրերս ՄԻՊ-ն արձանագրեց, որ իրավական համակարգում խոշտանգման փաստով քրեական պատասխանատվություն սահմանող հոդվածը երբեք սպառիչ կիրառություն չի ստացել։ Այսինքն՝ այս հոդվածով, դրա ընդունման պահից սկսած՝ որևէ անձ չի դատապարտվել։

«Եթե մենք հաշվենք, թե Հայաստանում խոշտանգման համար քանի գործ է հարուցվել ու Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից Հայաստանի դեմ Կոնվենցիայի 3-րդ հոդվածով քանի խախտում է ճանաչված, Եվրոպական դատարանի գործերը գերակշիռ կլինեն, քան ներպետական ատյանում։ Սա աննորմալ վիճակ է, սա խոսում է պետության ձախողման մասին, այդ ուղղությամբ որևէ բան տեղի չի ունենում»,- ասաց Ռոբերտ Ռևազյանը։

Փաստաբանի տեղեկություններով՝ կան դեպքեր, երբ առկա են հիմնավոր կասկածներ կոնկրետ անձի վերաբերյալ, որ կոնկրետ բաժնում խոշտանգում է տեղի ունեցել, նույնիսկ ՄԻԵԴ-ը իրավունքի խախտում է ճանաչել, բայց դրան ոչինչ չի հետևում: «Որևէ մեկը պաշտոնից չի ազատվում, որևէ մեկը հրաժարական չի տալիս: Ասեմ ավելին՝ անձի պաշտոնը կարող է բարձրացվել։ Գրիշա Վիրաբյանի օրինակը պարզ օրինակ է»,- ներկայացրեց փաստաբանը։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան