Երևանում պաշտոնյա է ձերբակալվել. shamshyan.com

Լուրեր

07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո
07.11.2026 | 19:55
Աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը
07.11.2026 | 19:18
Մաթեմատիկան՝ նոր հնարավորությունների ճանապարհ․Telcell-ի և Koreez-ի համագործակցությունը խրախուսում է աշակերտների գիտելիքն ու հետաքրքրությունը
07.11.2026 | 18:50
Երևանը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ նիստին. ըստ Փաշինյանի` մասնակցությունը կարող է սխալ տպավորություն թողնել
07.11.2026 | 18:24
Պաշտպանության փոխնախարարն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր
07.11.2026 | 18:08
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետ
07.11.2026 | 17:57
Վանաձորում, Արարատում և Հրազդանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
07.11.2026 | 17:30
Ծանրամարտի ԱԱ. Էմմա Պողոսյանը 8-րդն է, Լիանա Գյուրջյանը զրո ստացավ
07.11.2026 | 17:01
Տավուշի քրեական ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոցը․ երկու տղամարդ ձերբակալվել է. ՆԳՆ
07.11.2026 | 16:24
TRIPP-ը անձամբ Թրամփի անձնական պրոյեկտը չի, այն բիզնես պրոյեկտ է, խնդիր չենք ունենա.Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 16:10
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 7-ի դրությամբ
07.11.2026 | 15:54
Եթե թուրքերն ուզենան հարձակվեն, մենք չենք հասցնի հզորանանք, որևիցե բան չենք հասցնի. Սիմոնյանը՝ սփյուռքահային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 15:43
Ռումբի տեղադրման մասին սպառնալիքներ՝ եվրոպական հեռուստաընկերություններին․ նամակները ստորագրված են եղել «Միխայիլ Անդրոպով» անունով
07.11.2026 | 15:25
Ինչի՞ պետք է կարողանանք ինչ որ տեղ տեղաշարժվենք, իսկ ադրբեջանցին մի տեղից մյուսը չկարողանա. Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ նոյեմբերի 22-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողների կողմից ստացված օպերատիվ տվյալներով, այնուհետև համագործակցելով ոստիկանության կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի իրենց գործընկերների հետ, թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով Խանջյան փողոցի «Վերնիսաժ» տոնավաճառի մոտից ոստիկանության կենտրոնական բաժին են բերման ենթարկել մի քանի քաղաքացու:

Քաղաքացիները եղել են Mercedes մակնիշի ավտոմեքենայով: Նրանք են՝ Երևան քաղաքի բնակիչ, 40-ամյա Գևորգ Պետրոսյանը, Երևան քաղաքի բնակիչ, 50-ամյա Արթուր Հայրապետյանը, Երևան քաղաքի բնակիչ, 48-ամյա Մանվել Մոսինյանը և Երևան քաղաքի բնակիչ, 50-ամյա Էդուարդ Պողոսյանը:

Անձնական խուզարկությամբ Գ. Պետրոսյանի մոտից հայտնաբերվել է 1 հատ ներարկիչ մոտ 1.5 մլ թափանցիկ հեղուկ զանգվածով լցված, անձեռոցիկի մեջ փաթեթավորված մոտ 1.2 գ դեղնականաչավուն զանգված, 1 հատ փայտե ծխամորճ և 1 հատ 10 մգ ծավալով դատարկ ներակիչ, իսկ Ա. Հայրապետյանի մոտից հայտնաբերվել է 1 ամբողջական և 2.5 (B8) գրառմամբ «Սուբոտեքս» տեսակի թմրամիջոցի նմանվող դեղահաբեր, Մ. Մոսինյանի մոտից հայտնաբերվել է 3 հատ «Լիրիկա 10 մգ» գրառմամբ դեղահաբեր: Դեպքի վայրում կատարելով զննություն, Mercedes մակնիշի ավտոմեքենայի սրահի առջևի աջ նստատեղի վրայից հայտնաբերվել է 0.2 մլ տարողությամբ ներարկիչ, որի մեջ առկա է եղել 0.1 մլ ծավալով անգույն յուրահատուկ հոտով հեղուկ, իսկ առջևի աջ նստատեղի դիմացի ոտնամանի վրայից հայտնաբերվել է «Վագա- ֆարմ» գրառմամբ պոլիէթիլենային տոպրակ: Այդ տոպրակում եղել է 4 հատ ներարկիչի բացված փաթեթներ, 1 հատ 2մլ տարողությամբ դատարկ ներարկիչ, 1 հատ ապակյա սրվակ, 2 հատ 2 մլ տարողությամբ դատարկ սրվակներ, 1 հատ բացված և կիսով չափ լցված 2մլ տարողությամբ հեղուկով սրվակ և 49 հատ դեղին գույնի դեղահաբեր:

Է, Պողոսյանը, Գ. Պետրոսյանը և Ս. Մոսինյանը ստորագրությամբ ազատ են արձակվել, իսկ Ա. Հայրապետյանը, ով աշխատում է Շրջակա միջավայրի նախարարության Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Էկոտուրիզմի աջակցության և զարգացման բաժնի պետ՝ ձերբակալվել է:

Ձերբակալված՝ Շրջակա միջավայրի նախարարության Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Էկոտուրիզմի աջակցության և զարգացման բաժնի պետ, 50-ամյա Արթուր Հայրապետյանն է: