SPAYKA-ն մտնում է արցախյան շուկա

Լուրեր

27.11.2026 | 23:12
Աշտարակում գտնվող շինանյութի խանութներից մեկի պահեստում բռնկված հրդեհը մարվել է
27.11.2026 | 22:52
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
27.11.2026 | 22:37
Հաքերները կոտրել են ԱՄՆ ռազմաօդային ուժերի ամպային հարթակը
27.11.2026 | 22:23
«Դժվար էր, բայց այդ տարիներն ինձ չկոտրեցին․ ամրացրին»․ Դավիթ Սանասարյանը՝ վերջնական արդարացումից հետո
27.11.2026 | 21:55
Արմավիրում քաղաքացին կամավոր հանձնել է մեծ զինանոց․ առգրավվել են ինքնաձիգներ, նռնակներ ու ավելի քան 1000 փամփուշտ
27.11.2026 | 21:42
Հայաստանն ու ԵՄ-ն քննարկել են էներգետիկայի, տրանսպորտի և ճանապարհաշինության ոլորտներում համագործակցությունը
27.11.2026 | 21:27
Տիգրան Մեծի պողոտա-Ագաթանգեղոս փողոց խաչմերուկից մինչև Խորենացու հատվածը որոշ ժամանակ փակ կլինի
27.11.2026 | 21:14
Ռուսաստանը վեց ամսով արգելել է հնդկաձավարի արտահանումը․ այն չի տարածվի ԵՏՄ երկրների վրա
27.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ. TRIPP−ը մեկնարկեց․ Ի՞նչ է շահելու և ի՞նչ կարող է կորցնել Հայաստանը
27.11.2026 | 20:44
Թուրքիան ու ՌԴ-ն երեք տարով երկարաձգել են գազի մատակարարման պայմանագիրը
27.11.2026 | 20:30
Ո՞վ և ինչպե՞ս է որոշելու՝ կուսակցությունը դեմ է Հայաստանի անկախությանը, թե ոչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.11.2026 | 20:12
2026 թվականին Ադրբեջանում ոչ մարտական ​​պայմաններում զոհվել է առնվազն 49 զինծառայող
27.11.2026 | 20:00
Երբեք այսքան չեն խեղճացրել ԵՊՀ-ն՝ ռեկտորը պրոպագանդայով չի զբաղվել․ հրապարակել է Պապիկյանի խոսքը կալուգացիների մասին․ Մենուա Սողոմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.11.2026 | 19:49
Բանտում տրանսգենդերին հրաժարվել են բուժօգնություն տրամադրել․ առաջարկել են ինքնուրույն պլոմբավորել սեփական ատամը
27.11.2026 | 19:40
Սարյանի փողոցի արագության զսպման գծանշումը հեռացնում են՝ այլ լուծում գտնելու համար
Բոլորը

«Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է, որ SPAYKA-ն մտնում է արցախյան շուկա:

«Հարգելի՛ հայրենակիցներ

Օրեր առաջ հաջողությամբ ավարտվել են բանակցություններս տարածաշրջանում առաջատար գյուղատնտեսական հոլդինգ համարվող «Սպայկա» ընկերության սեփականատեր, գլխավոր տնօրեն Դավիթ Ղազարյանի հետ: Եվ այսօր վստահաբար կարող եմ հայտարարել, որ շուտով այն ամբողջ ծավալով գործունեություն կիրականացնի նաև Արցախում:

✅Ի՞նչ կտա այն արցախցի ֆերմերին ու տնտեսությանն ընդհանրապես:

Ինչպես բազմիցս հայտարարել եմ, այգեգործության զարգացումը Արցախի գյուղատնտեսության ամենահեռանկարային ուղղություններից է, և այս իմաստով ներդրվող միջոցներն ու ջանքերը տնտեսության իրական հատվածում պետք է աճի բարձր արդյունք ապահովեն: «Սպայկա»-ի հետ մեր պայմանավորվածությունն առաջին հերթին լուծելու է արտադրված գյուղմթերքի երաշխավորված իրացումը: Ինչ վերաբերում է ծավալներին, նշեմ, որ ընկերության ունեցած տարեկան մթերման պահանջարկն ավելին է, քան Արցախում առաջիկա մեկ տասնամյակի համար նախատեսված է: Ուստի ծրագրերի ծավալների ընդլայնման անհրաժեշտություն կառաջանա:

Հաջորդ կարևոր գործառույթը, որ կիրականացնի «Սպայկա»-ն, սեփական արտադրական տնտեսությունների հիմնումն է՝ որպես ուղղակի ներդրում, և հողագործությամբ զբաղվողներին խորհրդատվական բարձրակարգ ծառայությունների մատուցումը:

✅Ինչո՞ւ հենց «Սպայկա»-ն:

Նախ՝ որևէ մտադրություն չկա դաշտը մոնոպոլիզացնելու, և այդ ընկերության մուտքը արցախյան շուկա նպատակ ունի միջազգային կարգի ստանդարտներ ներդնելու և խթանելու բարձրորակ գյուղմթերքի արտադրությունը: Երկրորդ հանգամանքը, որ ինձ հետաքրքրել է այդ ընկերության հետ բանացություններ սկսելուց առաջ, նրա մրցունակ լինելն է: Ծանոթ լինելով եվրոպական և իսրայելական նմանօրինակ առաջատար ընկերությունների հնարավորություններին՝ կարող եմ վստահեցնել, որ հայրենական ընկերությունը թե՛ առաջատար տեխնոլոգիաների հագեցվածությամբ, թե՛ կառավարման որակի առումով նրանց արժանի մրցակից կարող է համարվել:

Ի դեպ, «Սպայկա»-ն միայն լոգիստիկ ընկերություն չէ, այն Հայաստանում մրգի ու բանջարեղենի ամենամեծ արտադրողներից է ու խոշորագույն արտահանողը՝ դեպի Եվրոպա, ԱՊՀ և Պարսկական ծոցի երկրներ:

Պայմանների և հնարավորությունների ստեղծումը լինելու է իմ և իմ գլխավորած քաղաքական թիմի առաջնահերթ խնդիրը՝ հանուն Արցախի բարեկեցիկ ու ավելի լավ ապագայի»,- գրել է նա: