Աննա Նաղդալյանը՝ հայ և ադրբեջանցի լրագրողների փոխայցերի մասին
Քաղաքականություն
23.11.2019 | 17:29ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը պատասխանել է լրագրողների փոխայցերի ծրագրի վերաբերյալ հարցին:
-Վերջին շրջանում լուրեր շրջանառվեցին հայկական և ադրբեջանական մամուլում հայ լրագրողների Բաքու այցելության վերաբերյալ, որը Դուք ոչ հաստատեցիք, ոչ էլ հերքեցիք: Արդյոք այժմ կպարզաբանե՞ք՝ ինչի մասին է խոսքը:
-Նոյեմբերի 17-21-ը տեղի է ունեցել լրագրողների խմբերի փոխանակում. Հայաստանի և Արցախի ԶԼՄ ներկայացուցիչներն այցել են Ադրբեջան, իսկ ադրբեջանական ԶԼՄ ներկայացուցիչները՝ Հայաստան և Արցախ:
Ծրագիրը նախապատրաստվել և կյանքի է կոչվել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի համակարգմամբ և Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի համապատասխան գերատեսչությունների ներգրավմամբ: