Կարող է այնպես լինել, որ երկու կողմերը շահագրգիռ լինեն Ստեփանակերտում ռուս զինվորականների ներկայության համար․ Տարասով

Լուրեր

17.09.2026 | 23:38
Սամվել Կարապետյանի տնային կալանքը երկարաձգվել է
17.09.2026 | 23:31
Երթևեկության կազմակերպման փոփոխություն օդանավակայանի խաչմերուկում
17.09.2026 | 23:16
ԱԹՍ-ի հարվածի ենթարկված թուրքական նավի տերը Միջազգային քրեական դատարան բողոք է ներկայացրել Ուկրաինայի դեմ
17.09.2026 | 23:07
Կառլեն Հովհաննիսյանն առաջին գոլն է խփել «Ակրոնում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 22:59
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
17.09.2026 | 22:43
Ռիչարդ Կիրակոսյանը Ստամբուլում հոսպիտալացվել է
17.09.2026 | 22:30
Եվրահանձնաժողովն առաջարկել է մինչև 13 տարեկան երեխաներին արգելել օգտվել սոցցանցերից, անձնական հաշիվներ բացելը թույլատրել 15 տարեկանից
17.09.2026 | 22:19
Սան Պաուլո. Էլինա Ավանեսյանը պարտվեց Ալինա Չարաևային
17.09.2026 | 21:58
«G Class invest»-ը գործում է ԿԲ-ի վերահսկողությունից դուրս. Կենտրոնական բանկն ահազանգում է
17.09.2026 | 21:43
Թրամփն ու Էրդողանը հաջորդ շաբաթ կհանդիպեն Նյու Յորքում
17.09.2026 | 21:30
Ընկերությունը զրկվել է ՊԵԿ-ի 860 միլիոնանոց մրցույթից՝ չնախատեսված պահանջի պատճառով․ իրավաբան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 21:13
Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է TRIPP նախագծի իրագործման ընթացքը
17.09.2026 | 21:00
2,6 մլն՝ Փաշինյանին, 2,1 մլն՝ նախարարներին․ զգալի կբարձրանա պաշտոնայների աշխատավարձը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 20:48
«Հայփոստի» թափանցիկության խնդիրը․ տնօրենի 3.6 մլն դրամ վարձատրություն և չբացահայտվող տվյալներ
17.09.2026 | 20:33
Ալիևը հայտարարել է՝ «եթե ՄԱԿ-ը նորմալ գործեր, ստիպված չէինք լինի ուժով նվաճել մեր տարածքները»
Բոլորը

Ռուսական տարբեր շրջանակներում կրկին ակտիվացել է Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման հարցը, որի մասին ռուսական փորձագիտական դաշտի որոշ ներկայացուցիչներ հարմար առիթների դեպքում մշտապես են բարձրաձայնում։ Այս անգամ ռուս խաղաղապահների տեղակայման հնարավորության մասին Regnum լրատվական գործակալության կայքում հրապարակված իր հոդվածում խոսում է ռուս հայտնի վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը։

Ըստ վերլուծաբանի՝ Հայաստանն ու Ադրբեջանը հայտվել են անսովոր աշխարհաքաղաքական իրավիճակում։ Երկու պետություններին հարևան երկրներում՝ Վրաստանում ու Իրանում ցույցեր ու բողոքի ակցիաներ են։ Վրաստանում այն կապված է խորհրդարանում ընտրական համակարգի բարեփոխման քվեարկության ձախողման հետ, իսկ Իրանում ցույցերի պատճառը բենզինի գնի բարձրացումն է։  Իրանում ու Վրաստանում իրավիճակի վատթարացման դեպքում, ըստ Տարասովի, Հայաստանն ու Ադրբեջանը կհայտնվեն անելանելի իրավիճակում։

«Ադրբեջանի համար Վրաստանը միակ տրանսպորտային միջանցքն է՝ էներգառեսուրսները համաշխարհային շուկա արտահանելու։ Ո՞վ կապահովի  այդ միջանցքի անվտանգությունը։ Բացի այդ,  խնդիրներ կանՎրաստանի տարածքում ապրող ադրբեջանցիների հետ։ Հայաստանի համար ևս Վրաստանում անկայունությունը սպառնում է նրա՝  արտաքին աշխարհի հետ տրանսպորտա-տնտեսական կապերին, առաջին հերթին Ռուսաստանի հետ։ Սրան  ավելանում է նաև Վրաստանում հայկական սփյուռքը»,- գրում է Տարասովը՝ հավելելով, որ այս ուղղությամբ Բաքվի  ու Երևանի համար կա ընդհանուր սպառնալիք։

Հաջորդիվ արդեն խոսելով Իրանում հավանական սցենարների մասին՝ ռուս վերլուծաբանը նշում է, որ այնտեղ կարող է աշխարհաքաղաքական կրակ բռնկվել՝ երկիրը բաժանելով ազգային մասերի։ Եվ այս դեպքում կրկին Երևանն ու Բաքուն ունեն ընդհանուր շահ՝ Իրանում կայունության պահպանումը։

«Հայաստանը կարող է զրկվել «երկրորդ կյանքի ճանապարհից», բայց ավելի մեծ խնդրի կբախվի Ադրբեջանը, որտեղ կգան մեծ թվով փախստականներ։ Իրանական Ադրբեջանում ապրում է շուրջ 20 մլն ադրբեջանցի։ Եվ Բաքուն պիտի ստիպված արձագանքի այն ամենին, ինչը կատարվում է իր հարավային սահմաններում»,- գրում է Տարասովը։

Եվ ահա՝ առկա այսպիսի վտանգները, ռուս փորձագետի կարծիքով, կբերեն նրան, որ արդյունքում Հայաստանն ու Ադրբեջանը կփորձեն համագործակցության եզրեր գտնել։  Իսկ Լեռնային Ղարաբաղի  հակամարտության դեպքում, միգուցե, երկու կողմերը համաձայնեն ու այնտեղ ռուս խաղաղապահներ տեղակայվեն, որը, Տարասովի ներկայացմամբ,  տարածաշրջանին խաղաղություն կբերի։

«Պատահական չէ, որ Բաքուն հանգիստ ընդունեց այն փաստը, որ Ռուսաստանը հզորացնում է Գյումրիում իր ռուսական բազան։ Բայց Հայաստանի ու Ադրբեջանի երկխոսության ճանապարհին Լեռնային Ղարաբաղի չլուծված հակամարտությունն է, որ կարող է այլ բնույթ ստանալ տարածաշրջանում ապակառուցողական գործողությունների սկսման դեպքում։ Կարող է և այնպես լինել, որ երկու կողմերը շահագրգիռ լինեն Ստեփանակերտում ռուս զինվորականների ներկայության համար, որն ավելի նախընտրելի է, քան կոնֆլիկտը։ Դա, իհարկե, մեծ հաշվով կախված կլինի նրանից, թե ինչ դիրք կզբաղեցնի Մոսկվան»,- իր հոդվածը այսպես է եզրափակում Ստանիսլավ Տարասովը։

 

Էմմա Չոբանյան