ՀՀ և ՌԴ դատախազությունների դատախազները Մոսկվայում քննարկել են անչափահասներին վերաբերող քրեական գործերով դատախազական հսկողության խնդիրները

Լուրեր

03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
Բոլորը

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունից տեղեկացնում են, որ Դատախազության և Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազության միջև 2018-2020 թվականների համագործակցության ծրագրի իրականացման շրջանակներում ՌԴ գլխավոր դատախազությունում տեղի է ունեցել կլոր սեղան «Անչափահասների կողմից կատարված հանցագործություններով քրեական գործերի վարույթի ընթացքում օրենքների կատարման նկատմամբ դատախազական վերահսկողություն» թեմայով:

«Միջոցառմանը մասնակցել են Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության ավագ դատախազներ Կարեն Կարապետյանը և Գայանե Գասպարյանը: Ռուսական կողմը ներկայացնում էին Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազության մասնագիտացված ստորաբաժանման, ինչպես նաև Միջազգային-իրավական համագործակցության գլխավոր վարչության, Քննության, հետաքննության և օպերատիվ-հետախուզական գործունեության նկատմամբ վերահսկողության գլխավոր վարչության և Քրեադատական գլխավոր վարչության ներկայացուցիչները:

Հանդիպման ընթացքում ՌԴ գլխավոր դատախազության ներկայացուցիչները բարձր են գնահատել ՀՀ և ՌԴ դատախազական համակարգերի միջև համագործակցության խորացման ներկայիս միտումները և դրա շրջանակներում իրականացվող համատեղ ծրագրերի նշանակությունը:

Դաշնային օրենսդրության կատարման նկատմամբ վերահսկողության գլխավոր վարչության անչափահասների իրավունքների, ազատությունների և օրինական շահերի պահպանման նկատմամբ վերահսկողության բաժնի պետ Մարինա Զայցևան նշել է, որ անչափահասներին ապօրինի և անհիմն մեղադրանքից, դատապարտումից պաշտպանելը, ինչպես նաև նրանց դատավարական իրավունքների պահպանման ապահովումը հանդիսանում է Ռուսաստանի Դաշնության դատախազության գործունեության առաջնահերթ ուղղությունը:

Միջոցառման ընթացքում ՀՀ գլխավոր դատախազության պատվիրակության անդամները նշել են, որ ՀՀ և ՌԴ դատախազությունների միջև սերտ գործակցությունը, համատեղ նմանատիպ միջոցառումների իրականացումը, փորձի փոխանակման ու կոնկրետ ոլորտներում արդիական խնդիրների համատեղ քննարկման հնարավորություն է: Նրանց կողմից նշվել է, որ  երեխայի իրավունքների և շահերի պաշտպանությունն ու ապահովումը հանդիսանում են ոչ միայն յուրաքանչյուր պետության, այլ նաև միջազգային իրավական կարևորագույն խնդիրներից: Եվ այդ առումով ընդգծվել է երեխաների կյանքի բարելավման, իրավունքների և շահերի պաշտպանության միջազգային գործակցության ամրապնդման անհրաժեշտությունը:

Հանդիպման ընթացքում կողմերը ներկայացրել են ՀՀ-ում և ՌԴ-ում անչափահասների մասնակցությամբ քրեական վարույթի առանձնահատկությունները, անչափահասների մասնակցությամբ վարույթներով իրականացվող դատախազական հսկողության շրջանակները, մեխանիզմները, դատախազական հսկողության արդյունավետության բարձրացման նպատակով ձեռնարկված և ձեռնարկվող  միջոցառումները, այս ոլորտում երկու երկրների համագործակցության հնարավորություններն ու հեռանկարները»,- ասված է հաղորդագրությունում: