Բոլոր չեկիստ-НКВД-շնիկ-КГБ-շնիկներն էլ Սորոսի հիմնադրամները վտանգավոր են համարում. Վարդան Հարությունյան

Լուրեր

07.09.2026 | 16:27
Հաստատվել են դասագրքերի ներդրումային գումարների չափերը
07.09.2026 | 16:19
Կոբախձեին մեկնաբանել է Վրաստանի վարչապետի պաշտոնից հնարավոր հրաժարականի մասին լուրերը
07.09.2026 | 16:14
Արարատ Միրզոյանն առանձնազրույց է ունեցել Լատվիայի ԱԳ նախարարի հետ
07.09.2026 | 16:09
Իրանի ԱԳՆ-ն արձագանքել է Վենսի՝ պատերազմի վերաբերյալ հայտարարություններին
07.09.2026 | 15:57
Հայաստանն ու Վրաստանը քննարկել են նոր ուղիղ ավիաչվերթների բացումը
07.09.2026 | 15:45
Բեռնատարը վնասել է գազատարը․ Շենիկում դադարեցվել է գազամատակարարումը
07.09.2026 | 15:32
Աղիքային վարակի գանգատներով 3 անձ Բյուրեղավանից հոսպիտալացվել է «Աբովյան» ԲԿ-ում
07.09.2026 | 15:25
Հրդեհ Երևանյան լճին հարակից ձորում. դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ
07.09.2026 | 15:14
Չինաստանը գաղտնի նյութեր է մատակարարել Ռուսաստանին՝ ԱԹՍ-ների արտադրության համար․ ԶԼՄ-ներ
07.09.2026 | 14:59
Պեսկովը հայտնել է Փաշինյան-Պուտին հանդիպման օրակարգը
07.09.2026 | 14:56
Երկու ոստիկան ազատվել է ծառայությունից, մեկը խիստ նկատողություն է ստացել․ ՆԳՆ
07.09.2026 | 14:49
Իսրայելի կողմից Լիբանանի հարավին հասցված հարվածների հետևանքով առնվազն 11 մարդ է զոհվել
07.09.2026 | 14:33
ՌԴ-ն ու Հյուսիսային Կորեան բացել են երկու երկրների միջև առաջին ավտոմոբիլային կամուրջը
07.09.2026 | 14:14
«Էմիլի ֆարմ»-ի 7 մասնաճյուղում 9 վարչական խախտում է արձանագրվել
07.09.2026 | 13:56
Ներդրումային նոր հնարավորություններ և միջազգային համագործակցություն․ Պապոյանը՝ Դուբայի համաժողովում
Բոլորը

Իրավապաշտպան Վարդան Հարությունյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի հայտնած այն կարծիքին, թե Սորոսի հիմնադրամը վտանգավոր է  պետությանը: Գրառումը՝ ստորև:

«Երեկ աչքովս ընկավ «168 ժամ»-ի դրած անոնսը, որտեղ նախկին ԱԱԾ ղեկավար Վանեցյանի հարցազրույցից կարճ հարց ու պատասխաններ էին։ Ամբողջական հարցազրույցը չեմ դիտել։ Վանեցյանին չեմ ճանաչում, նրա մասին խոսել չեմ ցանկանում։ Էս ընթացքում նա ինքն է շատ խոսուն ու խիստ միանշանակ պատկերացումներ տալիս իր մասին։ Ի թիվս այլ հարցերի հարց կար նաեւ Սորոսի հիմնադրամների մասին: Վտանգավո՞ր է արդյոք այդյոք այդ հիմնադրամը մեր պետության համար հարցին պատասխանում է՝ այո։

Զարմանալ պետք չի։ Այս պատասխանում անակնկալ ոչինչ չկա։ Բոլոր չեկիստ-НКВД-շնիկ – КГБ-շնիկներն էլ այդ հիմնադրամները, որ երկրում էլ որ լինի՝ Բելառուս, Ռուսաստան, Ուզբեկստան, Ղազախստան, Ադրբեջան եւ այլն, իրենց համար վտանգավոր են համարում։ Վտանգավոր են համարում, որովհետեւ Սորոսը եւ Սորոսի հիմնադրամները արդեն քանի տարի է աշխատում են, որ աշխարհն ավելի բաց դառնա, որ հասարակությունները ավելի ազատ լինեն, իսկ չեկիստի, НКВД-շնիկի, КГБ-շնիկի համար ավելի վտանգավոր բան լինել չի կարող։ Չի կարող, որովհետեւ նրանք եղել են, կան ու կլինեն, իրենց դրության տեր կզգան միայն փակ ու ոչ ժողովրդավար իրականության պայմաններում։ Իսկ տոտալիտար իրականության մեջ, դիկտատուրայի պայմաններում նրանք իրենց տարերքի մեջ են, այստեղ նրանք ծաղկում են, այստեղ նրանք պահանջված են։

Վանեցյանները հենց այդ դպրոցն են անցել, այդ չեկիստական դպրոցում են կրթվել, այնտեղ են աշխարհի, պետությունների ու մարդու մասին պատկերացումներ ստացել։ Նրանք չեն փոխվելու։

Զարմանալի է միայն ու տխուր, որ լեգիտիմ իշխանությունը եւ լեգիտիմ իշխանավորը նրանց կարիքը զգում է, նրանց վրա հենվում է, նրանցով իր հաշվարկներն է անում։ Սխալ ճանապարհ է։ Ապացուցված է։ Վանեցյանի օրինակը եւս մեկ ապացույց՝ որ այդպես չի կարելի»,- գրել է նա: