«Թուրքիան ԵՄ-ից պահանջած գումարը չի կարող ստանալ սպառնալիքների և շանտաժի միջոցով». հույն նախարար

Լուրեր

18.10.2026 | 16:10
Որակյալ կերերից մինչև մաքրացեղ խոզեր․ «Օջախ Ագրո»-ի առաջարկները․ ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 15:52
Ծանրորդ Էմմա Պողոսյանը` Եվրոպայի երիտասարդների առաջնության ոսկե մեդալակիր
18.10.2026 | 15:28
Հայաստանում ձմեռային զորակոչը կմեկնարկի նոյեմբերի 16-ին․ հայտնի են զորակոչի և զորացրման ժամկետները
18.10.2026 | 15:12
Ֆրանսիայում ցուցարարները հրկիզել են Լիմոժի քաղաքապետարանի պատմական շենքը
18.10.2026 | 14:53
Կալանավորված անձանց պատժի ժամկետը հաշվարկելու կարգը կարող է փոխվել․ առաջարկվում է մեկ օրը հաշվել երկուսի փոխարեն
18.10.2026 | 14:00
Ֆրանսիայում բողոքի ցույցեր են․ կես միլիոնից ավելի մասնակից, ավելի քան 1200 ձերբակալված
18.10.2026 | 13:43
Օդի ջերմաստիճանը կնվազի
18.10.2026 | 13:09
Վստահ եմ, որ պետություն-գյուղատնտես համագործակցության շնորհիվ կարող ենք ունենալ ավելի զարգացած, արդյունավետ և մրցունակ գյուղատնտեսություն. Պապոյան
18.10.2026 | 12:08
Լիտվայում և Լատվիայում երկնքում անհայտ օբյեկտի պատճառով օդային տագնապ է հայտարարվել
18.10.2026 | 11:20
Կոտայքի մարզի Առինջ բնակավայրում գործարկվելու են էլեկտրաշչակներ
18.10.2026 | 10:51
ՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունը
18.10.2026 | 10:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
17.10.2026 | 19:25
Հռոմի պապ Լևոն XIV-ը լքել է հիվանդանոցը՝ թոքի ուռուցքի հեռացման վիրահատությունից հետո
17.10.2026 | 18:59
ԵՊՀ-ում մեկնարկել է Կենսաբազմազանության գլոբալ երիտասարդական գագաթնաժողովը
17.10.2026 | 18:21
Սևանի և Իսիկ Կուլի պահպանության նպատակով Հայաստանը և Ղրղզստանը գիտական տվյալներ կփոխանակեն
Բոլորը

Հունաստանի միգրացիոն քաղաքականության հարցերով նախարար Յորգոս Կումուչակոսն անդրադարձել է սիրիացի փախստականների հարցին, ինչպես նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և մյուս պաշտոնյաների սպառնալից հայտարարություններին. ermenihaber-ը:

Agence France-Presse (AFP)-ին տված հարցազրույցում հույն նախարարը նշել է, որ եթե Թուրքիան ցանկանում է աջակցություն ստանալ ԵՄ-ից, ուրեմն պետք է դադարեցնի շանտաժը:

«Թուրքիան անընդհատ ասում է «կբացենք դարպասները» և այդ փախստականներին, որոնք սպասում են դարպասների բացմանը, ավել շատ հավաքում դարպասների մոտ: Մայիսից ի վեր Հունաստանի ափեր հասած փախստականների թիվը 240%-ով աճել է»,- ասել է Կումուչակոսը: Վերջինս նաև նկատել է տվել, որ Հունաստանը ցանկացել է, որ ԵՄ-ն դրական արձագանքի Թուրքիայի կողմից ներկայացված 6 մլրդ եվրո ֆինանսական աջակցության պահանջին:

«Թուրքիան շանտաժներով և սպառնալիքներով է պահանջում այդ գումարը, բայց եվրոպացիների համար անհրաժեշտ դրական մթնոլորտը չի ձևավորում, որպեսզի որոշվի հատկացնել այդ գումարը: Եվրոպան չի կարող գործել սպառնալիքներով  և շանտաժներով»:

Կումուչակոսի խոսքով` Անկարան պետք է հասկանա, որ այդ ձևով չի կարող համագործակցել Եվրոպայի հետ: