Բաքվում ցույց ցրող «բլոգերը» և Հայաստանի վարչապետի անվտանգությունը

Լուրեր

23.04.2026 | 15:59
Ինչի՞ ա դժվար խոստովանել, որ մենք ինչ-որ բան չգիտենք. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.04.2026 | 15:59
Սլովակիան հաստատել է «Դրուժբա»-ով նավթի մատակարարումների վերսկսումը
23.04.2026 | 15:51
Թվային բանկինգի նոր մակարդակ. IDBank-ը ռազմավարական համագործակցություն է սկսում Oracle-ի հետ
23.04.2026 | 15:44
MLS-ում դարպասապահը գոլ է խփել 96-րդ րոպեին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.04.2026 | 15:43
Ոչ մեկի որդին չի ծառայել Ղարաբաղում, որ հիմա դոշ են տալիս Ղարաբաղի համար. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.04.2026 | 15:36
Թուրքիան արգելել է 15 տարեկանից փոքր երեխաների մուտքը սոցիալական ցանցեր
23.04.2026 | 15:27
Գերմանիան Ուկրաինայի և Լատվիայի քաղաքացիների է ձերբակալել դիվերսիաներ նախապատրաստելու կասկածանքով
23.04.2026 | 15:19
Հայտնի են դպրոցականների ավարտական քննությունների օրերը
23.04.2026 | 15:10
Փաշինյանը՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին // ԿԸՀ փաստաթղթեր ներկայացնելու վերջնաժամկետն է․ ԼՈՒՐԵՐ
23.04.2026 | 15:02
Իրանցի պաշտոնյան հայտարարել է, որ Թեհրանն առաջին եկամուտն է ստացել Հորմուզի նեղուցի վճարներից
23.04.2026 | 14:53
Արթուր Դավթյանին, որ լավ ման գաք «Ուժեղ Հայաստան»-ի գրասենյակում կգտնեք. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.04.2026 | 14:53
Համբարձում Մաթևոսյանը մասնակցել է G7 շրջակա միջավայրի նախարարների հանդիպմանը
23.04.2026 | 14:45
Էդուարդ Սպերցյանը նշել է Ռուսաստանի գլխավոր դերբին
23.04.2026 | 14:36
Տուապսեի նավթային տերմինալի հրդեհը երրորդ օրն է՝ շարունակվում է. այն սպառնում է վերածվել բնապահպանական աղետի
23.04.2026 | 14:32
Աննա Հակոբյանին 15 դրվագով վարչական պատասխանատվության ենթարկել ․«Անկախ դիտորդ» դաշինքը դիմում է դատարան 
Բոլորը

Համացանցի օգտատերերը ակտիվորեն տարածում են այն ադրբեջանցու նկարները, որը Միլանի Հայ Առաքելական Սուրբ Քառասուն Մանկունք եկեղեցում հարց էր տվել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Ադրբեջանցին, որը եկեղեցում իր ներկայությունից դժգոհ հայ համայնքի ներկայացուցիչներին հակադարձում էր՝ վարչապետին պարբերաբար ուղղում էր «Չէ՞ որ Դուք դեմոկրատ եք․․․» արտահայտությունը՝ հուսալով, որ իրեն դուրս չեն հանի, ըստ ադրբեջանական բաց աղբյուրների՝ Բաքվում մասնակցել է ընդդիմադիր ցույցեր ցրելու ոստիկանական գործողություններին։ Առկա են դա հաստատող լուսանկարներ։ Այլ կերպ ասած՝ նա ոչ թե բլոգեր է, այլ՝ Ադրբեջանի հատուկ ծառայությունների աշխատակից, որը կարողացել է այդքան մոտենալ Հայաստանի վարչապետին ու տալ ադրբեջանական քարոզչությանը հարմար հարցեր։

Պարզեցինք, որ 2011 թվականին «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությունը մի ամբողջ հոդված է նվիրել Աթա Աբդուլաևին, որը չնայած «քաղաքացիական անձ» է, բայց ոստիկանների հետ միասին ցրում է ընդդիմության հանրահավաքները։ Վերջինս ասել է, որ ինքը Ադրբեջանի ոստիկանության հասարակական խորհրդի անդամ է՝ այդկերպ բացատրելով իր մասնակցությունը։

Այս տեղեկությունը ռադիոկայանի հետ զրույցում հաստատել է նաև Ադրբեջանի Ներքին գործերի նախարարի մամուլի ծառայության ղեկավար Օրհան Մանսուրզադեն։ Աթա Աբդուլաևին անդրադառնալու կարիք լրավամիջոցը տեսել էր այն բանից հետո, երբ նա ակտիվորեն մասնակցել է ընդդիմադիրների ակցիաները ցրելու ոստիկանության գործողություններին, սակայն չլինելով ոստիկան, ինչպե՞ս է նա «ցույց ցրում»։

Ադրբեջանական ոստիկանության մամուլի ծառայությունից մեկնաբանել էին, թե նա ապրում է այն տարածքում, որտեղ արմատական ընդդիմությունը հաճախ է ցույցեր անցկացնում, իսկ օրենքը չի արգելում քաղաքացուն պարտականությունների կատարման հարցում օգնություն ցուցաբերել պետական մարմինների աշխատակիցներին։

«Հետևաբար, ապօրինի կամ անսովոր ոչինչ չկա, եթե դուք ինքնակամ մասնակցեք այս գործողություններին, օգնեք ոստիկանությանը որոշակի գործողություններում և պաշտպանեք հասարակական կարգն ու անվտանգությունը: Դա կամավոր գործունեություն է: Այս մարդն ասում է, որ ես սիրում եմ իմ պետությունը, իմ ազգին և իմ նախագահին: Այսպիսով, ինքն օգնում է ոստիկանությանը: Դա քաղաքացիական պարտք է»,- բացատրել է ոստիկանության խոսնակը։

Ադրբեջանական ոստիկանության հանրային խորհուրդները ստեղծվել են 2010 թվականին ՝ «Ոստիկանական մասին» օրենքում փոփոխություն կատարելուց հետո: Ուշագրավ է, որ 8 տարի առաջ Աթա Աբդուլաևի նկատմամբ ադրբեջանական դատարանի որոշմամբ նշանակած է եղել 7 տարվա պայմանական ազատարկման պատիժ։ Այդ ժամկետը, սակայն, նա ոչ թե բանտում է կրել, այլ՝ ընդդիմադիրների ակցիաները ցրելով։ Ու չնայած որ ադրբեջանական օրենսդրությունն արգելել է հանցագործության համար դատապարտվածներին լինել հասարակական խորհրդի անդամ, Աբդուլաևին հաջողվել է «շրջանցել» նաև այս արգելքը։

 

Ռոբերտ Անանյան