Ռուսական կողմի ռազմական համագործակցության հերթական առաջարկը Թուրքիային

Լուրեր

18.10.2026 | 16:10
Որակյալ կերերից մինչև մաքրացեղ խոզեր․ «Օջախ Ագրո»-ի առաջարկները․ ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 15:52
Ծանրորդ Էմմա Պողոսյանը` Եվրոպայի երիտասարդների առաջնության ոսկե մեդալակիր
18.10.2026 | 15:28
Հայաստանում ձմեռային զորակոչը կմեկնարկի նոյեմբերի 16-ին․ հայտնի են զորակոչի և զորացրման ժամկետները
18.10.2026 | 15:12
Ֆրանսիայում ցուցարարները հրկիզել են Լիմոժի քաղաքապետարանի պատմական շենքը
18.10.2026 | 14:53
Կալանավորված անձանց պատժի ժամկետը հաշվարկելու կարգը կարող է փոխվել․ առաջարկվում է մեկ օրը հաշվել երկուսի փոխարեն
18.10.2026 | 14:00
Ֆրանսիայում բողոքի ցույցեր են․ կես միլիոնից ավելի մասնակից, ավելի քան 1200 ձերբակալված
18.10.2026 | 13:43
Օդի ջերմաստիճանը կնվազի
18.10.2026 | 13:09
Վստահ եմ, որ պետություն-գյուղատնտես համագործակցության շնորհիվ կարող ենք ունենալ ավելի զարգացած, արդյունավետ և մրցունակ գյուղատնտեսություն. Պապոյան
18.10.2026 | 12:08
Լիտվայում և Լատվիայում երկնքում անհայտ օբյեկտի պատճառով օդային տագնապ է հայտարարվել
18.10.2026 | 11:20
Կոտայքի մարզի Առինջ բնակավայրում գործարկվելու են էլեկտրաշչակներ
18.10.2026 | 10:51
ՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունը
18.10.2026 | 10:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
17.10.2026 | 19:25
Հռոմի պապ Լևոն XIV-ը լքել է հիվանդանոցը՝ թոքի ուռուցքի հեռացման վիրահատությունից հետո
17.10.2026 | 18:59
ԵՊՀ-ում մեկնարկել է Կենսաբազմազանության գլոբալ երիտասարդական գագաթնաժողովը
17.10.2026 | 18:21
Սևանի և Իսիկ Կուլի պահպանության նպատակով Հայաստանը և Ղրղզստանը գիտական տվյալներ կփոխանակեն
Բոլորը

Ռուսական կողմից հերթական հայտարարությունն է հնչել 5-րդ սերնդի կործանիչների արտադրության հարցում ռուս-թուրքական համագործակցության հնարավորության վերաբերյալ. գրում է ermenihaber-ը:

Ռուսաստանի նախագահին առընթեր ավիացիայի զարգացման հանձնաժողովի անդամ Յուրի Սիտնիկը ռուսական «Սպուտնիկ» գործակալության թուրքական ծառայության հետ զրույցում նշել է, որ Մոսկվան շահագրգռված է համագործակցել Անկարայի հետ ռազմական ինքնաթիռների արտադրության հարցում:

Սիտնիկը նախ նշել է, որ Ռուսաստանն արտադրում է ոչ միայն 4++ սերնդի կործանիչներ, ուղղաթիռներ, տանկեր ու ՀՕՊ համակարգեր, այլև աշխատում է 5-րդ սերնդի մի շարք նորագույն զենքերի նախագծերի վրա՝ ավելացնելով, որ շատ չափանիշներով ամերիկյան F-35 ինքնաթիռներին գերազանցող ռուսական 5-րդ սերնդի կործանիչներն արդեն արտադրվել են ու փորձարկումներ են անցնում:

Սիտնիկի խոսքով՝ Թուրքիայի հետ համագործակցությամբ կարող են ոչ միայն 5-րդ սերնդի, այլ նաև՝ 6-րդ և 7-րդ սերնդի ինքնաթիռներ նախագծվել:

«Ռուսաստանն ու Թուրքիան նոր սերնդի կործանիչների համատեղ արտադրության մեջ կարող են նոր թվային տեխնոլոգիաներ ու նոր մետաղական նյութեր օգտագործել: Արդյունքում այդպիսի սարքերը ամբողջությամբ անտեսանելի կդառնան ռադարների համար: Կարծում եմ այդ համագործակցությունը ծայրաստիճան օգտակար կարող է լինել»,- նշել է ռուս պաշտոնյան:

Ավելացնենք, որ նախօրեին Ռուսաստանի ռազմատեխնիկական համագործակցության հարցերով դաշնային ծառայության տնօրեն Դմիտրի Շուգաևն էլ հայտարարել էր, որ իր երկիրը պատրաստ է տեխնոլոգիական օգնություն տրամադրել Թուրքիային 5-րդ սերնդի ռազմական ինքնաթիռներ նախագծելու հարցում: