«Այցելությունների ցուցանիշը 14․4%-ով գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածին»․ Մեխակ Ապրեսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
03.10.2026 | 15:39
Բացահայտվել է Flydubai-ի չվերթում երկրորդ օդաչուին դանակահարած օդաչուի ինքնությունը
03.10.2026 | 15:07
ՄԻՊ-ը և ՅՈՒՆԻՍԵՖ-ը քննարկել են երեխաների իրավունքների պաշտպանության առաջնահերթությունները
Բոլորը

1 մլն 459 հազար 152 ներգնա զբոսաշրջային այցելություն ենք ունեցել, ինչը 14․4%-ով գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը։ Սա խոսում է Հայաստանում զբոսաշրջության դինամիկ զարգացման, դեպի Հայաստան զբոսաշրջային այցելությունների կայուն և շարունակական աճի մասին։ Այս մասին այսօր հրավիրված ասուլիսի ընթացքում նշեց Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը։

Անդրադառնալով նոր ավիափոխադրողների՝ հայկական շուկա մուտք գործելու հնարավորություններին, Ապրեսյանն ասաց․ «Մենք դեպի ծով ելք չունեցող երկիր ենք։ Բացի այդ, ցամաքային մեր երկու սահմանները փակ են, երկաթուղին աշխատում է միայն մեկ երկրի, մեկ սահմանի ուղղությամբ։ Զբոսաշրջության ոլորտում համաշխարհային շուկային հասանելի լինելու խնդիր ունենք։ Սա մեր գլխավոր խնդիրներից մեկն է, և մրցունակ ավիափոխադրումներ ունենալը մեզ համար խիստ կարևոր է։ Ողջունելի է նաև վերջին իրադարձությունը՝ կապված Ryan Air-ի հետ»։

Ըստ նրա՝ ավելի լավ կլինի, եթե հայաստանյան շուկա մուտք գործող լոուքոսթեր ավիաընկերությունները նախապատվությունը տան Գյումրու օդանավակայանին. «Այստեղ ավելի հեշտ և արդյունավետ կլուծվի օդի տուրքի հետ կապված հարցը, քանի որ Գյումրու օդանավակայանից իրականացվող չվերթներն ազատված են օդի տուրքից։ Բացի այդ, Գյումրու օդանավակայանը նախատեսված կլինի հենց լոուքոսթ ավիաընկերությունների թռիչքների համար»։

Խոսելով Հայաստանի զբոսաշրջային հնարավորություններից, Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահն ընդգծեց․ «Հաշվի առնելով մեր հնարավորությունները, հյուրանոցային, ճանապարհաշինության, հանրային սննդի և այլ բնագավառներում տարվող աշխատանքները, կարելի է ասել, որ առաջիկա մեկ-երկու տարիներին կարող ենք բավարարել զբոսաշրջիկների գոյացող պահանջարկը»։

Մեխակ Ապրեսյանի խոսքով՝ զբոսաշրջիկների հիմնական հոսքն այս ժամանակահատվածում կրկին Ռուսաստանից է։ «Ընդհանուր այցելությունների մեջ բացարձակ թվով առաջատարը Ռուսաստանն է։ Շարունակում են աճել այցելություններն արաբական երկրներից, ԱՄՆ-ից ու Եվրոպայից։ Այս տարի այցելությունների 40-42% աճ ենք ունեցել Չինաստանից, Ֆիլիպիններից»,- ասաց Մեխակ Ապրեսյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նելլի Մելքոնյան