ՊՎԾ-ն Ապարանի համայնքապետարանում մի շարք թերացումներ և խախտումներ է հայտնաբերել

Լուրեր

07.09.2026 | 20:46
Հայաստանի և Լատվիայի քաղաքական երկխոսությունը պետք է վերածել կոնկրետ տնտեսական արդյունքների. Միրզոյան
07.09.2026 | 20:36
Միրզոյանը և Լատվիայի նախագահը մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների շուրջ
07.09.2026 | 20:16
Ռուսաստանը հարվածել է Ուկրաինայում British American Tobacco ծխախոտի գործարանին
07.09.2026 | 20:00
Փաշինյանենք ԵՄ գնում են՝ «չերեզ» Մոսկվա․ ես անդամակցելու կողմնակից եմ, հանրաքվե լինի՝ կողմ կքվեարկեմ․ Հարություն Հարությունյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.09.2026 | 19:48
«ՌԻԱ Նովոստի»-ի մոլորեցնող վերնագիրը․ ինչ է իրականում ասել Եվրահանձնաժողովի խոսնակը Հայաստանի վիզաների ազատականացման մասին
07.09.2026 | 19:32
Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի գլխավոր տնօրենի պաշտոնի համար կանցկացվի նոր մրցույթ
07.09.2026 | 19:15
Նիկոլ Փաշինյանը բացեց ՌԴ-ի ռազմաբազայի հեռացման հարցը, մի՛ ճնշեք պատժամիջոցներով, վարձավճարի հարց կբարձրացնենք․ Հովսեփ Խուրշուդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.09.2026 | 19:00
Աճող գյուղատնտեսություն՝ նվազող բերք․ ինչի մասին են վերջին 10 տարվա թվերը
07.09.2026 | 18:48
«Փյունիկ»-ի գլխավոր մարզիչ Արտակ Օսեյանը հեռանում է ակումբից
07.09.2026 | 18:33
Վճռաբեկը հրապարակեց որոշումը․ Կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործը կրկին ուղարկվեց Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարան
07.09.2026 | 17:54
Արարատ Միրզոյանն ու Լատվիայի ԱԳ նախարարը արձանագրություն են ստորագրել
07.09.2026 | 17:42
Բաքուն Սոթքի հանքավայրի ադրբեջանական հատվածում իրականացրել է առաջին հորատապայթեցման աշխատանքները
07.09.2026 | 17:24
Ուիթքոֆի և Քուշների մասնակցությամբ բանակցությունները՝ «քայլ դեպի խաղաղություն»․ Կրեմլ
07.09.2026 | 17:13
Պեսկովը հայտնել է, որ Պուտինի և Փաշինյանի հանդիպման արդյունքներով ՌԴ-ն ու Հայաստանը կուսումնասիրեն առևտրային հարցերը
07.09.2026 | 17:10
Եվրահանձնաժողովի գլխավոր խոսնակը՝ ՀՀ-ի համար վիզայի ազատականացման ժամկետի մասին
Բոլորը

ՀՀ պետական վերահսկողական ծառայությունից տեղեկացնում են, որ ՊՎԾ-ն ՀՀ Արագածոտնի մարզի Ապարանի համայնքապետարանի կողմից 2016-2019 թվականների ընթացքում պետական միջոցների տրամադրման համար հիմք հանդիսացող տեղեկատվության արժանահավատության գնահատման, տրամադրված սուբսիդիաների և դրամաշնորհների ուսումնասիրության, իրականացված գնման ընթացակարգերի օրինականության և արդյունավետության մշտադիտարկման արդյունքում հայտմաբերել է մի շարք թերացումներ և խախտումներ:

Մասնավորապես՝

 

  • համայնքապետարանի կարիքների համար կազմակերպված գնման ընթացակարգերի շրջանակներում առերևույթ կեղծ ավագանու որոշումների կիրառմամբ, գնման ընթացակարգում նվազագույն գնային առաջարկ ներկայացրած ընկերությունը  հաղթող չի ճանաչվել, իսկ մրցույթը՝ հայտարարվել է անվավեր։ Հետագայում հայտարարված նոր մրցույթի ընթացքում հաղթող է ճանաչվել միակ մասնակից կազմակերպությունը, որը նախորդ մրցույթում ներկայացրել էր ամենաբարձր գնային առաջարկը։
  • Ապարան համայնքի, «Ապարան համայնքի կոմունալ ծառայութուն» ՀՈԱԿ-ի, «Ապարան համայնքի Արագած կոմունալ ծառայութուն» ՀՈԱԿ-ի կողմից 2017-2019թթ. ընթացքում բազմաթիվ դեպքերով իրականացվել են մի շարք շինարարական աշխատանքներ խախտելով Հայաստանի Հանրապետությունում գործող պետական գնումների օրենսդրությունը։ Գնման ընթացակարգերը կիսելու միջոցով՝ մեկ անձից գնման եղանակով ձեռք են բերվել ապրանքներ, ծառայություններ, աշխատանքներ։
  • Մի շարք դեպքերում հայտարարված մրցույթներում առաջին տեղ զբաղեցրած մասնակիցներ ունեցել են ՀՀ պետական բյուջեի նկատմամբ հայտը ներկայացնելու օրվա դրությամբ ժամկետանց հարկային պարտավորություններ, սակայն վերջիններիս հետ կնքվել են պայմանագրեր։
  • 2016-2017 թվականներին Ապարանի քաղաքապետարանում, Ապարան համայնքի կոմունալ ծառայություն ՀՈԱԿ-ում, «Ապարան համայնքի Արագած կոմունալ ծառայութուն» ՀՈԱԿ-ում առկա չեն եղել հիշյալ ժամանակահատվածի համար հաստատված և հրապարակված գնումների պլանները, սակայն նախաձեռնվել և իրականացվել են գնման ընթացակարգեր։
  • Չի նախաձեռնվել և չի իրականացվել դատական եղանակով հողի հարկի, գույքահարկի, տեղական տուրքերի գծով առկա ապառքները գանձելու ուղղությամբ որևէ գործողություն (2019 թվականի հոկտեմբերի 23-ի դրությամբ կազմել են 340 միլիոն դրամ)։
  • Ապարան համայնքի, «Ապարան համայնքի կոմունալ ծառայութուն» ՀՈԱԿ-ի, «Ապարան համայնքի Արագած կոմունալ ծառայութուն» ՀՈԱԿ-ի կողմից բազմաթիվ դեպքերով համայնքի ֆոնդային բյուջեի միջոցները ծախսվել են ընթացիկ աշխատանքների իրականացման նպատակով խախտելով «Բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 282-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի պահանջը: 2016-2019թթ. ընթացքում նշված եղանակով իրականացված ծախսերը կազմել են 49,071,2 հազ. դրամ։
  • 2016, 2017 թվականների ցուցանիշներում, 21 համայնքային միավորի մոտ առկա են անհամապատասխանություններ համայնքապետարանում հողի հարկի և գույքահարկի հաշվառման ավտոմատացված ծրագրերում գրանցված տեղեկատվության և «Client Treasury» վճարային ծրագրով մուտքագրված միջոցների միջև։ Նշված տարբերությունները կարող են պայմանավորված լինել առանց ֆինանսական միջոցների գանձման պարտավորությունների նվազեցմամբ՝ առաջացնելով ֆինանսական ռիսկեր հողի հարկի և գույքահարկի հավաքագրման գործընթացում։
  • Արձանագրվել են դեպքեր, երբ մատուցված ծառայությունների համարժեքությունը և արդյունավետությունը վիճարկելի է եղել համայնքապետարանի համար, սակայն կազմակերպությունները դատական ընթացակարգով համայնքի բյուջեից, դատարանի համապատասխան որոշումներով բռնագանձման եղանակով ստացել են նշված գումարները, իսկ համայնքապետարանը և իրավասու պաշտոնատար անձինք չեն ձեռնարկել քայլեր համայնքային շահը պաշտպանելու ուղղությամբ։