«Մերձավոր Արևելքում տեղի է ունենում լուրջ, բեկումնային, աշխարհաքաղաքական փոփոխություն»․ Արման Նավասարդյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

27.11.2026 | 23:12
Աշտարակում գտնվող շինանյութի խանութներից մեկի պահեստում բռնկված հրդեհը մարվել է
27.11.2026 | 22:52
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
27.11.2026 | 22:37
Հաքերները կոտրել են ԱՄՆ ռազմաօդային ուժերի ամպային հարթակը
27.11.2026 | 22:23
«Դժվար էր, բայց այդ տարիներն ինձ չկոտրեցին․ ամրացրին»․ Դավիթ Սանասարյանը՝ վերջնական արդարացումից հետո
27.11.2026 | 21:55
Արմավիրում քաղաքացին կամավոր հանձնել է մեծ զինանոց․ առգրավվել են ինքնաձիգներ, նռնակներ ու ավելի քան 1000 փամփուշտ
27.11.2026 | 21:42
Հայաստանն ու ԵՄ-ն քննարկել են էներգետիկայի, տրանսպորտի և ճանապարհաշինության ոլորտներում համագործակցությունը
27.11.2026 | 21:27
Տիգրան Մեծի պողոտա-Ագաթանգեղոս փողոց խաչմերուկից մինչև Խորենացու հատվածը որոշ ժամանակ փակ կլինի
27.11.2026 | 21:14
Ռուսաստանը վեց ամսով արգելել է հնդկաձավարի արտահանումը․ այն չի տարածվի ԵՏՄ երկրների վրա
27.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ. TRIPP−ը մեկնարկեց․ Ի՞նչ է շահելու և ի՞նչ կարող է կորցնել Հայաստանը
27.11.2026 | 20:44
Թուրքիան ու ՌԴ-ն երեք տարով երկարաձգել են գազի մատակարարման պայմանագիրը
27.11.2026 | 20:30
Ո՞վ և ինչպե՞ս է որոշելու՝ կուսակցությունը դեմ է Հայաստանի անկախությանը, թե ոչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.11.2026 | 20:12
2026 թվականին Ադրբեջանում ոչ մարտական ​​պայմաններում զոհվել է առնվազն 49 զինծառայող
27.11.2026 | 20:00
Երբեք այսքան չեն խեղճացրել ԵՊՀ-ն՝ ռեկտորը պրոպագանդայով չի զբաղվել․ հրապարակել է Պապիկյանի խոսքը կալուգացիների մասին․ Մենուա Սողոմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.11.2026 | 19:49
Բանտում տրանսգենդերին հրաժարվել են բուժօգնություն տրամադրել․ առաջարկել են ինքնուրույն պլոմբավորել սեփական ատամը
27.11.2026 | 19:40
Սարյանի փողոցի արագության զսպման գծանշումը հեռացնում են՝ այլ լուծում գտնելու համար
Բոլորը

Նախ, անհրաժեշտ է հասկանալ՝ ինչ է կատարվում։ Սա, կարծեմ, երեք տարվա ընթացքում արդեն երրորդ դեպքն է, որ հուզումներ են տեղի ունենում մեր հարևան կարևոր երկրում՝ Իրանում։ Իհարկե, տնտեսական խնդիրներ կան, դժգոհություն կա։ Բայց ես չէի տարանջատի տնտեսությունը քաղաքականությունից, մասնավորապես՝ արտաքին քաղաքականությունից։ Այս մասին այսօր` «Իրավիճակն Իրանում սրվում է. ապակայունացման տնտեսական ու աշխարհաքաղաքական հետևանքները» թեմայով հրավիրված քննարկման ընթացքում նշեց ՀՀ ԱԳ նախկին փոխնախարար, արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը:

«Այն, ինչ կատարվում է ամերիկյան քաղաքականությունում՝ Իրանի նկատմամբ, սա դրա արտահայտություններցի մեկն է և, անպայմանորեն, պետք է իր շարունակությունն ունենա։ Այնտեղ շատ լուրջ խնդիրներ կան՝ կապված միջուկային զենքի հետ, ԱՄՆ պատժամիջոցների, Իրանի չենթարկվելու։ Այնուամենայնիվ, մասնագետների կարծիքով՝ սա չի հասցնի իշխանափոխության։ Այդպիսի վտանգ, կարծես թե, չկա։ Իրանն այն երկիրն է, որ ճնշման տակ ավելի է ամրանում, միավորվում։ Նրան հեշտությամբ չեն կարող հունից հանել»,- ասաց Արման Նավասարդյանը։

Ըստ նրա՝ այն, ինչ հիմա կատարվում է Իրանում շղթայի մի օղակն է, որ ամբողջ տարածաշրջանմում է սկսել և գնում է քաղաքական լանդշաֆտի փոփոխության. «Սիրիա, հետո Իրաք, Լիբանան, հիմա՝ Իրանի հերթն է, նրա կողքին մեր անմիջական հարևան Վրաստանում են ինչ-որ բաներ սկսել։ Այսինքն՝ Մերձավոր Արևելքում տեղի է ունենում շատ լուրջ, բեկումնային, աշխարհաքաղաքական փոփոխություն»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նելլի Մելքոնյան