«Մեր խորհրդարանը շատ ուժեղ, ռուսական խորհրդարան է». Անուշ Սեդրակյան

Լուրեր

13.10.2026 | 13:34
Հաշմանդամություն ունեցող երեխաներին ուղեկցողները Երևանի հանրային տրանսպորտից կօգտվեն անվճար. նախագիծ
13.10.2026 | 13:25
Ինչո՞ւ չեք գնում Մեսրոպ Մանուկյանի կողքին կանգնեք. Հայկ Սահակյանը` «Մայր Հայաստան»-ի անդամներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.10.2026 | 13:22
Պաղեստինի ԱԳ նախարար Վարսեն Աղաբեկյանն Ադրբեջան կայցելի
13.10.2026 | 13:16
35 մլն դրամ՝ 4 ամսում՝ Ամուլսարի հանքավայրը շահագործողից․ Գնել Սանոսյանի հայտարարագիրը
13.10.2026 | 13:05
«Ձեռնպահ ենք քվեարկել, ոչ թե դեմ»․ Արեգա Հովսեփյանը հակադարձում է Նազելի Բաղդասարյանին
13.10.2026 | 12:54
Դուք շատ թույլ ընդդիմություն եք. Արմեն Գալջյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.10.2026 | 12:45
«Չես կարող մարդուն գցել «քացու տակ» և ասել՝ համաչափ ֆիզիկական ուժ եմ գործադրել»․ Խաժակ Թովմասյանի ձերբակալման որոշումը ոչ իրավաչափ է ճանաչվել
13.10.2026 | 12:34
Բուլղարիայի ափերի մոտ ԱԹՍ-ները հարվածել են 2 նավի, որոնցից մեկում Ադրբեջանի քաղաքացիներ են եղել
13.10.2026 | 12:21
Նախագիծն ընդունվեց. քաղաքապետի և քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերը կբարձրանան հունվարից
13.10.2026 | 12:11
Փաշինյանն Ադրբեջանի հետ համաձայնագրից է խոսել // Շինարարների փողոցում կրպակների քանդման դեմ բողոք է․ ԼՈՒՐԵՐ
13.10.2026 | 11:55
NYMEX․ Ոսկու գինը նվազել է
13.10.2026 | 11:46
Ուկրաինայում բալիստիկ հրթիռներով ու ԱԹՍ-ներով ռուսական հարվածների հետևանքով զոհեր ու վիրավորներ կան
13.10.2026 | 11:35
Կարծում եմ՝ Պուտինն իրականում ավելի շատ է ցանկանում գործարք կնքել, քան Զելենսկին․ Թրամփ
13.10.2026 | 11:20
Նոր Արեշի 3-րդ փողոցը կանվանակոչվի բանաստեղծուհի Մետաքսեի անունով
13.10.2026 | 11:11
Անշարժ գույքի գործակալությունը աշխատավարձերի 538 մլն դրամի փոխարեն հայտարարագրել է 54 միլիոնը․ ՊԵԿ
Բոլորը

Քաղաքագետ Անուշ Սեդրակյանը Factor.am-ի հետ զրույցում պետականության ու պետության պաշտպանության համար «կործանիչ» է համարում Հայ-ռուսական զորախումբ ստեղծելու և Ռուսաստանի հետ զենքի վաճառի նոր պայմաններ սահմանելու մասին համաձայնագրերի վավերացումը:

«Մեր խորհրդարանը շատ ուժեղ, ռուսական խորհրդարան է: Նույնիսկ չեմ ասում՝ պրոռուսական, ասում եմ ռուսական»,- ասաց քաղաքագետը՝ շարունակելով. «Դիմադրություն ցուցաբերում է էն միավորը, որն ուզում է դիմադրություն ցուցաբերել: Մեր խորհրդարանը որոշել է լռելյայն համաձայնության գալ իշխանության հետ՝ մանդատ-հնազանդություն բարտերով»:

Ըստ նրա՝ եթե Հայաստանի բնակչության 50 տոկոսը գտնվում է կանխակալ կարծիքի ազդեցության ներքո, որ ռուսներն ինչ էլ անեն, մեզ օգուտ է ու մեր վտանգը Թուրքիան է, ցանկացած մանիպուլյացիա կարող են անել:

«Պետություն են մեռցնում, հետո դիմացինին ասում են՝ դու պրոֆեսիոնալ չես, ի՞նչ ես հասկանում, բայց պետական ներկա ցուցանիշները մահացող մարդու ցուցանիշներ են»,-տեսակետ հայտնեց քաղաքագետը՝ հարց բարձրացնելով, թե ո՞վ է պատասխան տալու ոչ միայն պետության գաղափարի կործանման, այլև նրա համար, որ «առանց մի կաթիլ արյան անկախություն ստանալուց հետո մենք այդ անկախությունը վաճառել ենք քանի այն գին ուներ, հիմա արդեն չենք էլ վաճառում, փորձում ենք տեսնել՝ ով է մուշտարի, որ փոխանակենք, սեփական օգուտների համար փոխս տանք էդ անկախությունը»,- ասաց նա:

Անուշ Սեդրակյանի խոսքերով՝ Հայաստանում քաղաքական գործունեության համար ֆինանսական ռեսուրսներ կարող են ունենալ միայն այն ուժերը, որոնք ունեն իշխանության դաբրոն: «Հայաստանում քաղաքական գործունեության համար դրսից ռեսուրս բերելու բոլոր փորձերը դատապարտված են: Հարցրեք Ալիկ Արզումանյանին»,- շեշտեց նա:

Ինչ վերաբերում է Հիմնադիր խորհրդարանի անդամ Ժիրայր Սեֆիլյանի կոչին՝ որով նա անվանական ցուցակ հրապարակելով, կոչ է արել ազգային դիմադրության ճակատ ստեղծել, Անուշ Սեդրակյանի խոսքերով՝ Սեֆիլյանի ցուցակի կեսը պրոռուսական գործիչներ են:

«Եթե ընդդիմությունը իր միակ առաքելությունը տեսնում է ժողովրդի միտինգային գործունեության մեջ, էդ ընդդիմությունը պետք է հեռանա: Ընդդիմությունը պրոռուսական դաշտից մի քայլ չի հեռանում, իսկ Սեֆիլյանի ցուցակի ուղիղ կեսը ռուսական էմիսարային գոտուց են»,- ասաց քաղաքագետը` հավելելով, որ Ժիրայր Սեֆիլյանը պատերազմի հերոս ու գիտակ է, սակայն դա չի նշանակում, որ նա նաև քաղաքականության գիտակ է:

Անուշ Սեդրակյանը նաև խորապես կասկածում է, որ նոյեմբերին Հայաստան-ԵՄ համաձայնագիրը կստորագրվի. «Ամեն ինչը բերում է դրան, որ այս անգամ էլ կտապալվի»:

Մանրամասները դիտեք քաղաքագետ Անուշ Սեդրակյանի հետ Factor.am-ի հարցազրույցում:

Մարինե Խառատյան