ԱԱԾ-ն կալանավորել է Ոստիկանության Թումանյանի բաժնի պետին
Հասարակություն
19.11.2019 | 15:44Ազգային անվտանգության ծառայությունից Factor.am-ին տեղեկացրին, որ կալանավորել է Ոստիկանության Թումանյանի բաժնի պետ Լեռնիկ Գիգոլյանը։ Այլ մանրամասներ ԱԱԾ լրատվական բաժնից մեզ չհաղորդեցին՝ հորդորելով սպասել պաշտոնական հաղորդագրությանը:
Լեռնիկ Գիգորյանը, հիշեցնենք, Ոստիկանության Թումանյանի բաժնի պետ էր նշանակվել 2018 թ,-ին, մինչ այդ նա նույն բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետն էր: