Քոչարյանի իրավունքները չեն խախտվել․ նրա ունեցվածքը պետք է առանձին քննարկման առարկա դառնա․ Սեդա Սաֆարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.11.2026 | 23:35
Էդուարդ Սպերցյանի հերթական գոլային փոխանցումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.11.2026 | 21:41
Ուգոչուկվու Իվուն` գոլի ու գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.11.2026 | 20:00
Կկորցնի՞ Հայաստանը էներգետիկ անկախությունը՝ Թուրքիայի ու Ադրբեջանի ցանցերին միանալով․ ԱՉՔԻ ՏԱԿ
28.11.2026 | 19:39
Անտարկտիդայի ծովային սառույցի մակերեսը հասել է նոր նվազագույն ցուցանիշի. Ազիզյան
28.11.2026 | 19:00
Նոր Սահմանադրության նախագիծն իշխանությանը թույլ է տալիս մշտապես վերարտադրվել. Վահան Արծրունի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.11.2026 | 18:57
Խորեն Ծատուրյանը՝ պարածանրամարտի երիտասարդների աշխարհի չեմպիոն
28.11.2026 | 18:50
Աննա Խաչատրյանը՝ պարածանրամարտի աշխարհի չեմպիոն
28.11.2026 | 18:46
Վթարային ջրանջատում՝ Երևանի Էրեբունի վարչական շրջանում
28.11.2026 | 18:22
Նոյեմբերի 30-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.11.2026 | 17:41
Արտաշատում «Toyota Camry» են հրկիզել․ երկու երիտասարդ ձերբակալվել է
28.11.2026 | 16:50
Ոսկեպարում հրդեհ է բռնկվել․ այրվել է 2.5-3 հեկտար խոտածածկ տարածք
28.11.2026 | 16:28
Կենտրոնում գրեթե ամբողջ շաբաթ փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի շեմը
28.11.2026 | 16:00
Ձմռանը մեծանում է շմոլ գազից թունավորման վտանգը․ ինչ է հորդորում Փրկարար ծառայությունը
28.11.2026 | 15:45
Աֆղանստանում դպրոցի մոտ պայթյունի հետևանքով 7 աշակերտ է զոհվել, ավելի քան 90-ը՝ վիրավորվել. Associated Press
28.11.2026 | 15:21
Երևանում որոշ փողոցներ ժամանակավորապես կփակվեն Ամանորի ձևավորման աշխատանքներով պայմանավորված
Բոլորը

«Ինչպես դատախազի, այնպես էլ դատավորի ինքնաբացարկի դեպքերում փորձ է արվում խոսել Քոչարյանին ի վնաս որոշումների, կանխակալ վերաբերմունքի մասին։ Ըստ պաշտպանների, ի վնաս Քոչարյանի ընդունված որոշումները խախտել են նրա իրավունքները և փորձեցին դա տեղավորել բացարկի միջնորդության մեջ։ Պաշտպանական կողմը կարծում է, որ տուժողների շահերը պետք է անտեսել և միայն Քոչարյանի շահերն ու իրավունքները խիստ պահպանել։ Ես գտնում եմ, որ Քոչարյանի իրավունքները չեն խախտվել և դատախազի կողմից կանխակալ վերաբերմունք չկա»,- այսօր դատարանում ասաց Մարտի 1-ի գործով տուժողի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանը։

Նա անդրադառնալով Քոչարյանի և նրա որդիների ունեցվածքի վրա դրված կալանքին ասաց․ «Եթե անտեղյակություն դրսևորեմ ու համարեմ, որ 2000 թվականից սկսած շուրջ չորս էջ հարստությունը ձեռք են բերել Քոչարյանի որդիները և քննիչի կողմից գույքի վրա դրված կալանքով որոշակի խախտումներ են գրանցվել, ես գտնում եմ, որ ունեցվածքի հարցը պետք է դառնա առանձին քննության առարկա, եթե անդրադառնամ հատ-հատ՝ պետք է խոսեմ գույքերի մասին, որոնք գրանցվել են նրա որդիների անունով, որոնք անչափահաս են եղել։ Բայց պետք է նշեմ, որ գույքի վրա դրված կալանքը չի կարող դատախազին բացարկի հիմք հանդիսանալ»։

Նա նաև ասաց, որ Քոչարյանի պաշտպանական թիմը չի կարող գետի հունը փոխել։

Մանրամասները՝ տեսանյութում։

Լիլիթ Շաբոյան