Այսօր ժամը 19:00-ին Վրաստանի խորհրդարանի դիմաց ցույցը կվերսկսվի

Լուրեր

27.11.2026 | 23:12
Աշտարակում գտնվող շինանյութի խանութներից մեկի պահեստում բռնկված հրդեհը մարվել է
27.11.2026 | 22:52
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
27.11.2026 | 22:37
Հաքերները կոտրել են ԱՄՆ ռազմաօդային ուժերի ամպային հարթակը
27.11.2026 | 22:23
«Դժվար էր, բայց այդ տարիներն ինձ չկոտրեցին․ ամրացրին»․ Դավիթ Սանասարյանը՝ վերջնական արդարացումից հետո
27.11.2026 | 21:55
Արմավիրում քաղաքացին կամավոր հանձնել է մեծ զինանոց․ առգրավվել են ինքնաձիգներ, նռնակներ ու ավելի քան 1000 փամփուշտ
27.11.2026 | 21:42
Հայաստանն ու ԵՄ-ն քննարկել են էներգետիկայի, տրանսպորտի և ճանապարհաշինության ոլորտներում համագործակցությունը
27.11.2026 | 21:27
Տիգրան Մեծի պողոտա-Ագաթանգեղոս փողոց խաչմերուկից մինչև Խորենացու հատվածը որոշ ժամանակ փակ կլինի
27.11.2026 | 21:14
Ռուսաստանը վեց ամսով արգելել է հնդկաձավարի արտահանումը․ այն չի տարածվի ԵՏՄ երկրների վրա
27.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ. TRIPP−ը մեկնարկեց․ Ի՞նչ է շահելու և ի՞նչ կարող է կորցնել Հայաստանը
27.11.2026 | 20:44
Թուրքիան ու ՌԴ-ն երեք տարով երկարաձգել են գազի մատակարարման պայմանագիրը
27.11.2026 | 20:30
Ո՞վ և ինչպե՞ս է որոշելու՝ կուսակցությունը դեմ է Հայաստանի անկախությանը, թե ոչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.11.2026 | 20:12
2026 թվականին Ադրբեջանում ոչ մարտական ​​պայմաններում զոհվել է առնվազն 49 զինծառայող
27.11.2026 | 20:00
Երբեք այսքան չեն խեղճացրել ԵՊՀ-ն՝ ռեկտորը պրոպագանդայով չի զբաղվել․ հրապարակել է Պապիկյանի խոսքը կալուգացիների մասին․ Մենուա Սողոմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.11.2026 | 19:49
Բանտում տրանսգենդերին հրաժարվել են բուժօգնություն տրամադրել․ առաջարկել են ինքնուրույն պլոմբավորել սեփական ատամը
27.11.2026 | 19:40
Սարյանի փողոցի արագության զսպման գծանշումը հեռացնում են՝ այլ լուծում գտնելու համար
Բոլորը

Նոյեմբերի 18-ին Վրաստանի խորհրդարանի դիմաց անցկացվող ակցիան ավարտվեց ուշ գիշերին: Այսօր «Ամոթ է» շարժման ներկայացուցիչները նախատեսում են գնալ Թբիլիսիի քաղաքային դատարան՝ իրենց աջակցությունը հայտնելու երեկ ակցիան ցրելիս ձերբակալված ցուցարարներին. գրում է aliq.ge-ն:

Նշենք նաև, որ ակցիայի կազմակերպիչներից Շոթա Դիղմելաշվիլիի խոսքով, այսօր ժամը 19:00-ին խորհրդարանի դիմաց ակցիան կվերսկսվի: Իսկ մինչ այդ, ակցիայի մասնակիցները ընդդիմադիր առաջնորդների հետ կհայտնեն գործողությունների ծրագրի մասին:

«Կուսակցությունների հետ խորհրդատվություններ կանցկացնեն, որոշում կկայացնենք։ Անկեղծ ասած, դեռ հետագա գործողությունների ծրագիր չունենք»,- հայտարարել է Դիղմելաշվիլին:

Նշենք, որ այս պահին խորհրդարանի դիմաց 10 վրան է բացված: Ռուսթավելիի պողոտան բաց է:

Հիշեցնենք, որ համամասնական ընտրակարգին անցնելու մասին օրինագծի տապալումից հետո Վրաստանի խորհրդարանի մոտ բողոքի շուրջօրյա ակցիաներ էին սկսվել։ Միավորված ընդդիմությունը, որ կազմված է ավելի քան 20 քաղաքական ուժերից, համախմբվել է գործող իշխանության դեմ՝ պահանջելով արտահերթ համամասնական խորհրդարանական ընտրություններ, կառավարության հրաժարական և ժամանակավոր կառավարության ձևավորում, նաև կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերաձևավորում։