Ղրղզստանի նախկին նախագահը հրաժարվել է մասնակցել քրեական հեղինակության ապօրինի ազատ արձակման գործի քննությանը

Լուրեր

18.10.2026 | 15:28
Հայաստանում ձմեռային զորակոչը կմեկնարկի նոյեմբերի 16-ին․ հայտնի են զորակոչի և զորացրման ժամկետները
18.10.2026 | 15:12
Ֆրանսիայում ցուցարարները հրկիզել են Լիմոժի քաղաքապետարանի պատմական շենքը
18.10.2026 | 14:53
Կալանավորված անձանց պատժի ժամկետը հաշվարկելու կարգը կարող է փոխվել․ առաջարկվում է մեկ օրը հաշվել երկուսի փոխարեն
18.10.2026 | 14:00
Ֆրանսիայում բողոքի ցույցեր են․ կես միլիոնից ավելի մասնակից, ավելի քան 1200 ձերբակալված
18.10.2026 | 13:43
Օդի ջերմաստիճանը կնվազի
18.10.2026 | 13:09
Վստահ եմ, որ պետություն-գյուղատնտես համագործակցության շնորհիվ կարող ենք ունենալ ավելի զարգացած, արդյունավետ և մրցունակ գյուղատնտեսություն. Պապոյան
18.10.2026 | 12:08
Լիտվայում և Լատվիայում երկնքում անհայտ օբյեկտի պատճառով օդային տագնապ է հայտարարվել
18.10.2026 | 11:20
Կոտայքի մարզի Առինջ բնակավայրում գործարկվելու են էլեկտրաշչակներ
18.10.2026 | 10:51
ՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունը
18.10.2026 | 10:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
17.10.2026 | 19:25
Հռոմի պապ Լևոն XIV-ը լքել է հիվանդանոցը՝ թոքի ուռուցքի հեռացման վիրահատությունից հետո
17.10.2026 | 18:59
ԵՊՀ-ում մեկնարկել է Կենսաբազմազանության գլոբալ երիտասարդական գագաթնաժողովը
17.10.2026 | 18:21
Սևանի և Իսիկ Կուլի պահպանության նպատակով Հայաստանը և Ղրղզստանը գիտական տվյալներ կփոխանակեն
17.10.2026 | 17:46
Ընդերքը ժողովրդի և պետության սեփականությունն է. Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 17:23
ՀՀ-ն սկսել է տեսանելի դիրքավորում ունենալ ընդերքօգտագործման միջազգային քարտեզում. Խուդաթյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Ղրղզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաևը հրաժարվել է մասնակցել քրեական հեղինակություն Ազիզ Բաթուկաևի ապօրինի ազատ արձակման գործով դատավարությանը։ Այս մասին հայտնում է Interfax-ը:

«Աթամբաևը չի ցանկանում մասնակցել գործընթացին։ Գործի քննությունն առանց նրա անօրինական կլինի»,- ասել է նախկին նախագահի փաստաբան Սերգեյ Սլեսարյովը։

Ըստ նրա՝ Աթամբաևին ստիպողաբար դատարան բերել չեն կարող, քանի որ դա հակասում է Ղրղզստանի Քրեական դատավարության օրենսգրքին:

«Քննությունն անցկացնելն օրենքով անհնար է, առանց օրենքի՝ ամեն ինչ է հնարավոր։ Գործը հատուկ են փակել, որպեսզի հանրությունը չիմանա դրա ընթացքի մասին։ Օրինական հիմքեր չկան։ Ի սկզբանե՝ մի քանի փաստաթուղթ է գաղտնի պահվել, իսկ հետո՝ գործն ամբողջությամբ փակվել»,- ասել է Սլեսարյովը։

Նախաքննական լսումներին Աթամբաևը նույնպես հրաժարվել է մասնակցել և դատարան չի ներկայացել։

Նշենք, որ Ազիզ Բաթուկաևի ապօրինի ազատ արձակման գործում կասկածվում է Ղրղզստանի 19 նախկին չինովնիկ․ այդ թվում՝ Աթամբաևը։  Նրանցից 14-ի հետ համաձայնագիր է կնքվել՝ հետաքննության շրջանակում համագործակցության մասին։

Նշենք, որ 2011-2017 թվականներին Ղրղզստանը ղեկավարած Աթամբաևի դեմ պաշտոնավարման ժամկետի ավարտից հետո մի քանի քրեական գործ է հարուցվել:

Հիշեցնենք, որ այս տարվա օգոստոսի 8-ին Ղրղզստանի իրավապահներն Աթամբաևին ձերբակելել են։

Ավելի ուշ՝ նրան ծանուցումներ են ուղարկվել Ղրզստանի իրավապահ մարմինների աշխատակիցների նկատմամբ բռնություն կիրառելու, սպանություն, մահափորձ  և գերեվարում կազմակերպելու, քրեական հեղինակություն Ազիզ Բաթուկաևին բանտարկությունից ապօրինաբար ազատ արձակելու, Բիշքեկի ՋԷԿ-ի վերակառուցման ժամանակ կոռուպցիայի և Բիշքեկում «Ֆորում» արդյունաբերական խմբի շենքի հետ կապված անօրինական գործարքի կասկածանքներով։

 

 

Նելլի Մելքոնյան