Սիրիան ԱՄՆ-ից փոխհատուցում կպահանջի երկրի նավթը հափշտակելու համար

Լուրեր

07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 19:55
Աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը
07.11.2026 | 19:18
Մաթեմատիկան՝ նոր հնարավորությունների ճանապարհ․Telcell-ի և Koreez-ի համագործակցությունը խրախուսում է աշակերտների գիտելիքն ու հետաքրքրությունը
07.11.2026 | 18:50
Երևանը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ նիստին. ըստ Փաշինյանի` մասնակցությունը կարող է սխալ տպավորություն թողնել
07.11.2026 | 18:24
Պաշտպանության փոխնախարարն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր
07.11.2026 | 18:08
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետ
07.11.2026 | 17:57
Վանաձորում, Արարատում և Հրազդանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
07.11.2026 | 17:30
Ծանրամարտի ԱԱ. Էմմա Պողոսյանը 8-րդն է, Լիանա Գյուրջյանը զրո ստացավ
07.11.2026 | 17:01
Տավուշի քրեական ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոցը․ երկու տղամարդ ձերբակալվել է. ՆԳՆ
07.11.2026 | 16:24
TRIPP-ը անձամբ Թրամփի անձնական պրոյեկտը չի, այն բիզնես պրոյեկտ է, խնդիր չենք ունենա.Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 16:10
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 7-ի դրությամբ
07.11.2026 | 15:54
Եթե թուրքերն ուզենան հարձակվեն, մենք չենք հասցնի հզորանանք, որևիցե բան չենք հասցնի. Սիմոնյանը՝ սփյուռքահային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 15:43
Ռումբի տեղադրման մասին սպառնալիքներ՝ եվրոպական հեռուստաընկերություններին․ նամակները ստորագրված են եղել «Միխայիլ Անդրոպով» անունով
07.11.2026 | 15:25
Ինչի՞ պետք է կարողանանք ինչ որ տեղ տեղաշարժվենք, իսկ ադրբեջանցին մի տեղից մյուսը չկարողանա. Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Դամասկոսը ՄԱԿ-ում սիրիական նավթի հափշտակման հարց կբարձրացնի և ԱՄՆ-ից փոխհատուցում կպահանջիի: ՌԻԱ Նովոստիին և «Ռոսիա 24»-ին տված հարցազրույցում այս մասին հայտարարել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադը:

Նա, միաժամանակ, ՄԱԿ-ը բնորոշել է որպես «կիսապետություն, որը կառավարում են ուժի սկզբունքով առաջնորդվող բանդիտական խմբավորումներ»:

«Ես, դուք և շատերն աշխարհում գիտեն, որ ՄԱԿ գոյություն չունի, քանի որ գոյություն չունի միջազգային իրավունք: …Մենք ապրում ենք մի աշխարհում, որը նման է անտառի: Այն հիմա մոտ է մինչև Երկրորդ աշխարհամարտը գոյություն ունեցող աշխարհին: Այդ պատճառով մենք բողոքներ կուղարկենք, բայց դրանք կմնան դարակների վրա»,- ասել է Սիրիայի նախագահը:

Նշենք, որ սիրիական նավթի արդյունաբերության շուրջ 90%-ը գտնվում է Եփրատ գետի արևելյան ափին, որն ավելի վաղ ԻՊ-ի ահաբեկիչների հենակետն ու եկամուտի հիմնական աղբյուրն էր, իսկ հիմա գտնվում է ԱՄՆ-ի դաշնակից քրդերի «Սիրիական դեմոկրատական ուժերի» (SDF) վերահսկողության ներքո:

Պենտագոնի ներկայացուցիչ Ռեթ Հոֆմանը վստահեցրել է, որ սիրիական նավթից եկամուտը ստանում է SDF-ը, իսկ գերատեսչության ղեկավար Մարկ Էսպերը հայտարարել է, որ ԱՄՆ-ն կպաշտպանի հանքերը և ուժով կպատասխանի դրանց գրավելու փորձերին:

Պաշտոնական Դամասկոսը չի ճանաչում Սիրիայի հյուսիս-արևելքի ինքնավար վարչակազմը, իսկ ԱՄՆ-ի գործողությունները հափշտակություն է որակում: