Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները Մանվել Գրիգորյանի գործով դատավորներին կաշկանդել են․ փաստաբան

Լուրեր

03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
Բոլորը

ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի պաշտպան Լևոն Բաղդասարյանն այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանը պետք է բարձրաձայնի, որ այս գործով անհրաժեշտ է օբյեկտիվ քննություն իրականացնել. «Գրիգորյանի գործով կաշկանդվածություն կա. վարչապետը ինչ հայտարարություն արել է, եղել է գործի քննության համար ոչ բարենպաստ: Այդ հայտարարությունները դատարաններին ու դատավորին կաշկանդել են»:

Բաղդասարյանը լրագրողներին հայտնեց, որ դժգոհ են նաև նիստերը նախագահող դատավոր Մնացական Մարտիրոյսանից:  «Գրիգորյանի դեմ քրգործով նիստը նախագահող դատավորը, մեծ ջանքեր գործադրելով, պահպանում է իր առջև դրված խնդիրը՝ Գրիգորյանին կալանքի տակ պահել: Գրիգորյանի դեմ հարուցված քրեական գործով արդարադատություն կոչվածն իսպառ բացակայում է»,- ասաց նա:

Վերջին դատական նիստին երկարատև ընդմիջումից հետո դատարան էր բերվել Մանվել Գրիգորյանը, նրա պաշտպանի պնդմամբ Գրիգորյանի վիճակն այնքան է վատացել, որ 2 օր է անհրաժեշտ եղել, որպեսզի նա ուշքի գա։

Պաշտպանը տեղեկացրեց, որ տեղյակ չէ, թե արդյոք հաջորդ նիստին Մանվել Գրիգորյանն ի վիճակի կլինի՞ մասնակցել, թե՝ ոչ։

Մանվել Գրիգորյանը, հիշեցնենք, մեղադրվում է ապօրինի զենք-զինամթերք պահելու, ավելի քան 101 միլիոն դրամի գույք յուրացնելու, ավելի քան 1 միլիարդ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից ավելի քան 1 միլիարդ դրամ վատնելու և շորթմամբ 37 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու համար:

Լիլիթ Շաբոյան