Ի՞նչ էր պլանավորել Իվանիշվիլին կամ ի՞նչ է կատարվում Վրաստանում

Լուրեր

02.07.2026 | 06:06
ԱԱ-2026. ԱՄՆ-ի հավաքականը շարժվում է առաջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 02:50
ԱԱ-2026. Բելգիան կամային հաղթանակ տարավ 0:2-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.07.2026 | 22:57
ԱԺ պատգամավորի երդման տեքստը կփոփոխվի․ օրենքի նախագիծը դրական եզրակացություն է ստացել
01.07.2026 | 22:41
Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Կանադայի արտակարգ և լիազոր դեսպան Էնդրյու Թըրներին
01.07.2026 | 22:26
Վենեսուելայում ազգային սուգ են հայտարարել երկրաշարժի զոհերի հիշատակին
01.07.2026 | 22:05
ԱԱ-2026. Անգլիան դժվարությամբ դուրս եկավ 1/8 եզրափակիչ, Հարի Քեյնը՝ հաղթական դուբլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.07.2026 | 22:00
Ուրսուլա ֆոն դեր Լայենը գալիս է լուրջ ծրագրով՝ աջակցելու ՀՀ-ին․ ՌԴ-ն հակահայկական է՝ սահմանափակումներ մտցրեց․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.07.2026 | 21:57
Պարեկները թմրամիջոց պահելու և օգտագործելու մի շարք դեպքեր են բացահայտել
01.07.2026 | 21:39
Թրամփը հայտարարել է, որ Իրանի ապամիջուկայնացման գործընթացը «լավ է ընթանում»
01.07.2026 | 21:25
ԵՄ-ն 200 մլն եվրո կհատկացնի Հարավային Կովկասում կապի նախագծերի, 20 մլն եվրո՝ խաղաղությանն ուղղված նոր ծրագրի համար․ Ուրսուլա ֆոն դեր Լայեն
01.07.2026 | 21:13
Վարչական դատարանը բավարարել է Մայր Աթոռի հայցն ընդդեմ ոստիկանության
01.07.2026 | 20:51
Ռուսաստանը սկսել է բենզին ներմուծել Հնդկաստանից. Reuters
01.07.2026 | 20:47
Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունների կարգավորման գործընթացը հաջողությամբ շարունակվում է․ Ալիևը՝ ԵՀ նախագահին
01.07.2026 | 20:36
Հենրիխ Մխիթարյանը երկարաձգեց «Ինտերի» հետ պայմանագիրը
01.07.2026 | 20:30
Եթե ՌԴ-ն գազն անջատի, ՀՀ-ն պիտի ԵՄ-ից գնի այն գազը, որն իրենք Ադրբեջանից են գնել․ դա փրկօղակ կլինի․ Արեգ Քոչինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Այս տարվա հունիսի վերջին Թբիլիսիում ռուս պատգամավոր Սերգեյ Գավրիլովի հետ կապված սկանդալի պատճառով Վրաստանում բողոքի մեծ ալիք բարձրացավ, որից հետո նախ հրաժարական տվեց խորհրդարանի խոսնակը: Հունիսի 20-ին ցուցարարների և իրավապահների միջև բախումների հետևանքով վիրավորվեց 240 մարդ, 2 հոգի կորցրեց աչքը, բերման ենթարկվեց՝ մոտ 300-ը. գրում է aliq.ge-ն:

Ցուցարարներն օրեր շարունակ իշխանությանը ներկայացնում էին երեք պահանջ․ 1. 2020 թվականի խորհրդարանական ընտրություններն անցկացնել համամասնական ընտրակարգով, 2. այդ ժամանակ ներքին գործերի նախարար Գիորգի Գախարիայի հրաժարականը և 3. ազատ արձակել բախումների ընթացքում ձերբակալվածներին:

Հունիսի 24-ին իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Բիձինա Իվանիշվիլին հանդես եկավ հայտարարությամբ, որով բավարարվեց ցուցարարների առաջին պահանջը: Իվանիշվիլին հայտարարեց, որ 2020 թվականից ընտրությունները կանցկացվեն համամասնական համակարգով: Ինչ վերաբերում է մնացած երկու պահանջներին, դրանք չբավարարվեցին, ավելին՝ ՆԳ նախարար Գիորգի Գախարիան նշանակվեց Վրաստանի վարչապետ:

Նոյեմբերի 12-ին խորհրդարանն անցավ խոստացված սահմանադրական փոփոխությունների օրինագծի քննարկմանը: Այս անգամ Վրաստանի խորհրդարանում միացվեցին բարձրախոսներ, որոնք տարիներ շարունակ մեկ բառ անգամ չէին ասել: Խոսքը «Վրացական երազանքի» մեծամասնական պատգամավորների մասին է:

Քննարկումների ընթացքում հայտնի դարձավ, որ իշխող կուսակցության շարքերում օրինագծի ընդունման վերաբերյալ կա տարակարծություն և, իհարկե վտանգ, որ օրինագիծը կտապալվի:

Այդ իսկ պատճառով իշխող կուսակցության առաջնորդներից Գիա Վոլսկին խորհրդարանի խոսնակից խնդրեց հետաձգել նիստը, որպեսզի խորհրդարանական մեծամասնությանը հնարավորություն տրվի առանձին նիստ անցկացնել և ընդհանուր հայտարարի գալ:

Այսպիսով, «Վրացական երազանքի» կենտրոնական գրասենյակում երկու նիստ անցկացվեց և նոյեմբերի 14-ին խորհրդարանում վերջապես պարզ պետք է դառնար, թե ինչ որոշում է կայացվել կուսակցությունում: Օրինագծի ընդունման համար անհրաժեշտ էր 113 ձայն, ողջ խորհրդարանական ընդդիմությունը կողմ էր օրինագծին, այսինքն որոշիչն իշխող կուսակցության ձայներն էին:

Քվեարկությունն անցկացվեց, օրինագձին կողմ քվեարկեց 101 պատգամավոր, դեմ՝ 3-ը, իսկ ձեռնպահ մնաց 37 պատգամավոր: Արդյունքում օրինագիծը տապալվեց և նորից Թբիլիսիում մեկնարկեց ցույց ընդդեմ իշխանության:

Իշխող կուսակցության նախագահ Բիձինա Իվանիշվիլին քիչ անց հայտարարություն տարածեց. «Ես՝ որպես իշխող քաղաքական ուժի առաջնորդ, ևս մեկ անգամ հաստատում եմ, որ եղել եմ և շարունակում եմ կողմ լինել 2020 թվականին համամասնական համակարգին անցնելուն: Ի սրտե ցավում եմ, որ դա տեղի չունեցավ»,- գրել է Իվանիշվիլին:

Ընդդիմության կարծիքով, սա Իվանիշվիլիի կազմակերպած «հերթական բեմականացումն» էր, և եթե նա իրոք ցանկանար որպեսզի օրինագիծն անցներ, կկարողանար կուսակցության ներսում համաձայնության հասնել: Իսկ այս քայլով նա ցույց տվեց, որ ամեն ինչ արել է, սակայն կուսակցության ներսում բազմաթիվ մեծամասնական պատգամավորներ դեմ էին օրինագծին և օրինագիծը տապալվեց:

Հատկանշական է, որ վերջին օրերին օրինագծի քննարկման ժամանակ ակտիվացել էին հիմնականում այն մեծամասնական պատգամավորները, ովքեր հանրության համար անհայտ էին և իհարկե՝ Բիձինա Իվանիշվիլիի մտերիմները, օրինակ Կախա Օքրիաշվիլին, Դաչի Բերաիան, Դիմիտրի Խունդաձեն և այլն:

Եվ վերջում, ովքե՞ր են բողոքում և ի՞նչ են ուզում: Վրաստանի ընդդիմության առաջնորդների խոսքով, տեղի է ունեցել անհնարինը: Բիձինա Իվանիշվիլին իր քայլերով միավորել է բոլոր ընդդիմադիրներին, որոնք տարիներ շարունակ իրար են հակառակվել:

Ցուցարարները երեկ՝ նոյեմբերի 14-ին ներկայացրեցին հիմնական պահանջները, որոնք ձեռք են բերել ընդհանուր քննարկումների արդյունքում, որին մասնակցում էին բոլոր ընդդիմադիր կուսակցությունները, հասարակական կազմակերպություններն ու ակտիվիստները:

Պահանջները հետևյալն են՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններ, համամասնական կարգով ընտրություններ և անցումային կառավարություն:

Համամասնական ընտրակարգի թեմային ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ Համամասնական ընտրություններ 2020-ից. ի՞նչ ռիսկեր է ենթադրում 0 տոկոսանոց շեմը և Ինչ է ենթադրում «Վրացական երազանքի» առաջարկը, ինչպես կբաժանվեն մանդատները 2020-ին հոդվածներում: