Նոյեմբերին լրանում է 11 ամիսը, ինչ նախագահ Քոչարյանը կալանքի տակ է՝ քաղբանտարկյալի կարգավիճակում․ Վիկտոր Սողոմոնյան

Լուրեր

17.10.2026 | 16:56
Ռուբինյանը Հռոմում մասնակցել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովին
17.10.2026 | 16:38
Ուկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ին
17.10.2026 | 16:02
Պետությունը կսուբսիդավորի էլեկտրաէներգիայի կուտակիչների վարկերի և լիզինգի տոկոսադրույքները
17.10.2026 | 15:18
COP17-ը Հայաստանի համար կարևոր նշանակություն ունի նաև քաղաքական, տնտեսական և անվտանգության տեսանկյունից. Ալեն Սիմոնյան
17.10.2026 | 14:45
ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենն այցելել է Զվարթնոց տաճար
17.10.2026 | 14:04
Հրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակները
17.10.2026 | 13:50
Մոսկվայի և Ռուսաստանի ևս 8 քաղաքի օդանավակայանները կրկին փակվել են ԱԹՍ-ների հարձակումների պատճառով
17.10.2026 | 13:33
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև և ամպրոպ է սպասվում
17.10.2026 | 13:17
Արթուր Ալեքսանյանը ողնաշարի վիրահատության է ենթարկվել
17.10.2026 | 12:49
ԱՄՆ Կոնգրես է ներկայացվել Ռուսաստանի հետ դիզելային վառելիքի գործարքի դեմ օրինագիծ
17.10.2026 | 12:26
Փաշինյանի և Ժապարովի պաշտոնական այցի արդյունքներով համագործակցության փաստաթղթեր են ստորագրվել
17.10.2026 | 11:54
Հայաստանում ձևավորում ենք սպասարկման նոր չափանիշ․ Ռեջիս Բուշյե
17.10.2026 | 11:19
Ոստիկանության գվարդիայում անցկացվել են զանգվածային անկարգությունների կանխման մարտավարական վարժանքներ
17.10.2026 | 11:07
Հիդրոօդերևութաբանության կենտրոնը ներկայացրել է Երևանի օդի որակի տվյալները
17.10.2026 | 10:46
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

«Արդեն մեկուկես տարի է, ինչ նախագահ Քոչարյանի դեմ իրականացվում է կոպիտ քաղաքական հետապնդում։ Նոյեմբերին կլրանա տասնմեկ ամիսը, ինչ նախագահ Քոչարյանը գտնվում է կալանքի տակ՝ քաղբանտարկյալի կարգավիճակում»,- «Վերնատուն» հասարակական-քաղաքական ակումբի համաժողովում հայտարարեց Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը։

Նա արձանագրեց, որ այս ընթացքում երեք «առասպել» ջարդուփշուր է եղել․ «Ռոբերտ Քոչարյանը ոչ մի կապ չունի մարդասպանության հետ։ Այսօրվա վարչապետը ուժ ու եռանդ չէր խնայում հայտարարելու, թե Մարտի 1-ը բացահայտված է։ Նա իր ներկայացուցչի միջոցով հայտարարեց, որ ասելով, թե արյուն է հեղվել, նկատի չունի Ռոբերտ Քոչարյանին։ Կարող ենք վստահ ասել, որ 2008 թվականի մարտի 1-ին սահմանադրական կարգ չի տապալվել։ Դա կեղծիք է։ Ութսուն հատորների մեջ չկա որևէ ցուցմունք, որ տրված է նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ։ Ավելի քան 40 000 մարդ ստորագրել է այն հայտարարության տակ, որով կոչ է արվում դադարեցնել քրեական հետապնդումը նախագահ Քոչարյանի դեմ»,- ասաց Սողոմոնյանը։

Ռոբերտ Անանյան