Ռազմարդյունաբերական ոլորտի ծախսերը շոշափելի ավելանալու են. Անդրանիկ Քոչարյան
Տնտեսություն
14.11.2019 | 20:25Ռազմարդյունաբերական ոլորտի ծախսերը շոշափելի ավելանալու են: Այս մասին ԱԺ-ում ասաց ԱԺ Պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:
«Դրանք տարեցտարի ավելի շոշափելի կդառնան, եթե մեր տնտեսությունը նմանաձև շոշափելի առաջընթաց ապահովի, որը կոչվում է տնտեսական հեղափոխություն: Հիմա մենք բոլորիս ջանքերը պետք է մղենք այդ ուղղությամբ, դրանից օգտվելու են բոլորը»,- նկատեց Անդրանիկ Քոչարյանը: