ՀՔԾ-ում չեն մեկնաբանում Ալիկ Պետրոսյանի ձերբակալության լուրը
Հասարակություն
14.11.2019 | 19:20Հատուկ քննչական ծառայությունում չեն մեկնաբանում ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Ալեքսան Պետրոսյանին (հայտնի որպես ՄԱՊ-ի Ալիկ) և նրա որդու ձերբակալության լուրը: Այս մասին Factor.am-ին ասացին ՀՔԾ մամուլի ծառայությունից:
Նշենք, որ այս մասին տեղեկություն էր հրապարակել «Փաստինֆո»-ն: Ըստ աղբյուրի՝ նրանց կասկածում են փողերի լվացման մեջ: