Անկարային Բաքվից տարանջատելու գործընթաց պետք է իրականացնենք. Արման Բաբաջանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 19:55
Աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը
07.11.2026 | 19:18
Մաթեմատիկան՝ նոր հնարավորությունների ճանապարհ․Telcell-ի և Koreez-ի համագործակցությունը խրախուսում է աշակերտների գիտելիքն ու հետաքրքրությունը
07.11.2026 | 18:50
Երևանը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ նիստին. ըստ Փաշինյանի` մասնակցությունը կարող է սխալ տպավորություն թողնել
07.11.2026 | 18:24
Պաշտպանության փոխնախարարն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր
07.11.2026 | 18:08
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետ
07.11.2026 | 17:57
Վանաձորում, Արարատում և Հրազդանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
07.11.2026 | 17:30
Ծանրամարտի ԱԱ. Էմմա Պողոսյանը 8-րդն է, Լիանա Գյուրջյանը զրո ստացավ
07.11.2026 | 17:01
Տավուշի քրեական ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոցը․ երկու տղամարդ ձերբակալվել է. ՆԳՆ
07.11.2026 | 16:24
TRIPP-ը անձամբ Թրամփի անձնական պրոյեկտը չի, այն բիզնես պրոյեկտ է, խնդիր չենք ունենա.Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 16:10
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 7-ի դրությամբ
07.11.2026 | 15:54
Եթե թուրքերն ուզենան հարձակվեն, մենք չենք հասցնի հզորանանք, որևիցե բան չենք հասցնի. Սիմոնյանը՝ սփյուռքահային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 15:43
Ռումբի տեղադրման մասին սպառնալիքներ՝ եվրոպական հեռուստաընկերություններին․ նամակները ստորագրված են եղել «Միխայիլ Անդրոպով» անունով
07.11.2026 | 15:25
Ինչի՞ պետք է կարողանանք ինչ որ տեղ տեղաշարժվենք, իսկ ադրբեջանցին մի տեղից մյուսը չկարողանա. Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Սա մեզ համար չափազանց սպասելի էր: Լրագրողների հետ զրույցում անդրադառնալով ամերիկացի սենատոր Լինսի Գրեհեմի՝ Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի հարցով վետո կիրառելու մասին հարցին՝ ասաց ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը:

«Պիտի ասեմ, որ կային տրամադրություններ, խողովակներ, որոնք հորդորում էին, որպեսզի մենք և մեր լոբբիստական խմբերն այս պահին ձեռնպահ մնանք և Սենատում այս բանաձևի քննարկումներն առժամանակ գոնե սառեցնեին: Մենք հաստատապես գիտեինք, որ նույն ընթացակարգը չի գործում, ինչ-որ Կոնգրեսում է: Նույնիսկ մեկ սենատոր կարող է վետոյի իր իրավունքը կիրառել, և այդ դեպքում առհասարակ քննարկում տեղի չի ունենա»,- հավելեց պատգամավորը:

Նրա խոսքով՝ չպետք է շատ ոգևորվենք Հայոց ցեղասպանության ճանաչմանն ուղղված այս գործընթացներով. «Միացյալ Նահանգների ուղղակի բարոյական պարտականությունն է եղել Հայոց ցեղասպանության ճանաչումը: Եվ ի՞նչ ասել է շնորհակալ լինել ԱՄՆ-ին՝ իր պարտականությունը, իր բարոյական պարտքը կատարելու համար հայ ժողովրդի առաջ»:

Ինչ վերաբերում է Հայաստան-Թուրքիա հարաբերություններին, Արման Բաբաջանյանը կարծում է, որ նման գործընթացները չեն օգնում այդ հարաբերությունները որակական հարթություն տեղափոխելու ջանքերին:

«Մենք պիտի կարողանանք Երևան-Անկարա հարաբերությունների հաստատման համար բոլորովին այլ միջավայր փնտրել: Մենք ջանքը պիտի ուղղված լինի Բաքվին և Անկարային հնարավորինս տարանջատելու գործողություններ իրականացնելուն»,- ասաց ԱԺ պատգամավորը:

Մանրամասները՝ տեսանյութում: