Արսեն Բաբայանի դեմ ցուցմունք գոյություն չունի․ Երվանդ Վարոսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.11.2026 | 23:35
Էդուարդ Սպերցյանի հերթական գոլային փոխանցումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.11.2026 | 21:41
Ուգոչուկվու Իվուն` գոլի ու գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.11.2026 | 20:00
Կկորցնի՞ Հայաստանը էներգետիկ անկախությունը՝ Թուրքիայի ու Ադրբեջանի ցանցերին միանալով․ ԱՉՔԻ ՏԱԿ
28.11.2026 | 19:39
Անտարկտիդայի ծովային սառույցի մակերեսը հասել է նոր նվազագույն ցուցանիշի. Ազիզյան
28.11.2026 | 19:00
Նոր Սահմանադրության նախագիծն իշխանությանը թույլ է տալիս մշտապես վերարտադրվել. Վահան Արծրունի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.11.2026 | 18:57
Խորեն Ծատուրյանը՝ պարածանրամարտի երիտասարդների աշխարհի չեմպիոն
28.11.2026 | 18:50
Աննա Խաչատրյանը՝ պարածանրամարտի աշխարհի չեմպիոն
28.11.2026 | 18:46
Վթարային ջրանջատում՝ Երևանի Էրեբունի վարչական շրջանում
28.11.2026 | 18:22
Նոյեմբերի 30-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.11.2026 | 17:41
Արտաշատում «Toyota Camry» են հրկիզել․ երկու երիտասարդ ձերբակալվել է
28.11.2026 | 16:50
Ոսկեպարում հրդեհ է բռնկվել․ այրվել է 2.5-3 հեկտար խոտածածկ տարածք
28.11.2026 | 16:28
Կենտրոնում գրեթե ամբողջ շաբաթ փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի շեմը
28.11.2026 | 16:00
Ձմռանը մեծանում է շմոլ գազից թունավորման վտանգը․ ինչ է հորդորում Փրկարար ծառայությունը
28.11.2026 | 15:45
Աֆղանստանում դպրոցի մոտ պայթյունի հետևանքով 7 աշակերտ է զոհվել, ավելի քան 90-ը՝ վիրավորվել. Associated Press
28.11.2026 | 15:21
Երևանում որոշ փողոցներ ժամանակավորապես կփակվեն Ամանորի ձևավորման աշխատանքներով պայմանավորված
Բոլորը

«Ինձ քաղաքական որոշմամբ ազատազրկեցին և քաղաքական որոշմամբ էլ ազատեցին։ Հիշում եք, որ Սիսակ Գաբրիելյանը հայտարարեց, որ ինձ համար երաշխավորություն ներկայացնելը քննարկել է քաղաքական թիմի հետ։ Այս գործը պետք է միանգամից կարճել։ Հնարավոր չէ կանխատեսել, թե ինչ ելք կունենա այս գործը»,- ասաց ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը։

Նա հայտարարել էր, թե գործում կան իր անմեղությունը ապացուցող նյութեր։ Ինչի՞ մասին է խոսքը, փաստաբան Երվանդ Վարոսյանը բացատրեց․ «Խոսքը ինչի մասին է գնում։ Արսեն Բաբայանին մեղադրում են, թե նա միջոց է ձեռնարկել, որ ամսի 5-ին գոյություն ունեցած փաստաթուղթը ձևակերպվի ամսի 2-ին։ Պարոն Բաբայանը, այո, պնդում է, որ կան նյութեր, որոնք մեղադրանքում շարադրված տեքստի հետ որևէ առնչություն չունեն»։

Իսկ ովքե՞ր են ցուցմունք տվել Բաբայանի դեմ, ըստ փաստաբան Վարոսյանի՝ Արսեն Բաբայանի դեմ ցուցմունք գոյություն չունի․ «Շատ ենք ականատես եղել քաղաքական հետապնդումների, բայց էս տիպի իրավիճակ, երբ իրականության հետ առնչություն չունեցող տեքստը հրամցվում է որպես մեղադրական տեքստ․․․ Իրավաբանությունը երբեք այսքան չի իջեցվել»,- ասաց Վարոսյանը։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան