Հայաստանի էներգախնայողության պոտենցիալը գնահատվում է 40 տոկոս․Կարեն Ասատրյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

27.11.2026 | 23:12
Աշտարակում գտնվող շինանյութի խանութներից մեկի պահեստում բռնկված հրդեհը մարվել է
27.11.2026 | 22:52
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
27.11.2026 | 22:37
Հաքերները կոտրել են ԱՄՆ ռազմաօդային ուժերի ամպային հարթակը
27.11.2026 | 22:23
«Դժվար էր, բայց այդ տարիներն ինձ չկոտրեցին․ ամրացրին»․ Դավիթ Սանասարյանը՝ վերջնական արդարացումից հետո
27.11.2026 | 21:55
Արմավիրում քաղաքացին կամավոր հանձնել է մեծ զինանոց․ առգրավվել են ինքնաձիգներ, նռնակներ ու ավելի քան 1000 փամփուշտ
27.11.2026 | 21:42
Հայաստանն ու ԵՄ-ն քննարկել են էներգետիկայի, տրանսպորտի և ճանապարհաշինության ոլորտներում համագործակցությունը
27.11.2026 | 21:27
Տիգրան Մեծի պողոտա-Ագաթանգեղոս փողոց խաչմերուկից մինչև Խորենացու հատվածը որոշ ժամանակ փակ կլինի
27.11.2026 | 21:14
Ռուսաստանը վեց ամսով արգելել է հնդկաձավարի արտահանումը․ այն չի տարածվի ԵՏՄ երկրների վրա
27.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ. TRIPP−ը մեկնարկեց․ Ի՞նչ է շահելու և ի՞նչ կարող է կորցնել Հայաստանը
27.11.2026 | 20:44
Թուրքիան ու ՌԴ-ն երեք տարով երկարաձգել են գազի մատակարարման պայմանագիրը
27.11.2026 | 20:30
Ո՞վ և ինչպե՞ս է որոշելու՝ կուսակցությունը դեմ է Հայաստանի անկախությանը, թե ոչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.11.2026 | 20:12
2026 թվականին Ադրբեջանում ոչ մարտական ​​պայմաններում զոհվել է առնվազն 49 զինծառայող
27.11.2026 | 20:00
Երբեք այսքան չեն խեղճացրել ԵՊՀ-ն՝ ռեկտորը պրոպագանդայով չի զբաղվել․ հրապարակել է Պապիկյանի խոսքը կալուգացիների մասին․ Մենուա Սողոմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.11.2026 | 19:49
Բանտում տրանսգենդերին հրաժարվել են բուժօգնություն տրամադրել․ առաջարկել են ինքնուրույն պլոմբավորել սեփական ատամը
27.11.2026 | 19:40
Սարյանի փողոցի արագության զսպման գծանշումը հեռացնում են՝ այլ լուծում գտնելու համար
Բոլորը

Հայաստանում էներգախնայողության պոտենցիալը շուրջ 40% է կազմում։ Այս ուղղությամբ մեծ աշխատանք կա անելու։ Մեր էներգետիկ բալանսում էներգիայի սպառման մեծ մասը՝ 37%-ն ընկնում է բնակչության վրա, այսինքն՝ բնակչությունն էներգիայի ամենամեծ սպառողն է։ Այդ 37%-ի մեջ հնարավոր է իրականացնել, որը զգալի օգուտ կարող է բերել ինչպես Հայաստանի տնտեսությանը, այնպես էլ բնակիչներին։ Այս մասին այսօր հրավիրված ասուլիսի ընթացքում նշեց Վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի տնօրեն Կարեն Ասատրյանը։

«Ընդունվել է ռազմավարական ծրագիր, որ, օրինակ, մինչև 2036 թվականը, բնակչության կողմից սպառվող էլեկտրաէներգիայի ծավալը 37-ից նախատեսվում է իջեցնել մինչ 29%»,- ասաց Կարեն Ասատրյանը։

Ըստ նրա՝ վերջին տարիներին Վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի կողմից էներգախնայողությանը և վերականգնող էներգետիկային ուղղված բազմաթիվ ծրագրեր են իրականացրել՝ Հայաստանի Կառավարության և մի քանի դոնոր կազմակերպության հետ․ «2012 թվականին մեկնարկել է հանրային և պետական շենքերում էներգախնաղողության ծրագիրը, որի շրջանակում 180 շենքի էներգախնայողության միջոցառում է իրականացվել, ինչի ադյունքում շուրջ 50% էներգախնայողություն ենք ունեցել: Արդեն մեկնարկել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի գրասենյակի կողմից մի ծրագիր, որը նախատեսում է մինչև 2023 թվականը Երևանի 290 բազմաբնակարան շենքում իրականացնել էներգախնայողության և արտաքին պատերի ջերմամեկուսացում։ Դա նշանակում, է խնայել ոչ միայն ջերմության, այլ նաև հովացման վրա»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նելլի Մելքոնյան