Թուրքիան սկսել է ԻՊ-ի զինյալներին արտաքսել Եվրոպա և ԱՄՆ

Լուրեր

07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 19:55
Աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը
07.11.2026 | 19:18
Մաթեմատիկան՝ նոր հնարավորությունների ճանապարհ․Telcell-ի և Koreez-ի համագործակցությունը խրախուսում է աշակերտների գիտելիքն ու հետաքրքրությունը
07.11.2026 | 18:50
Երևանը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ նիստին. ըստ Փաշինյանի` մասնակցությունը կարող է սխալ տպավորություն թողնել
07.11.2026 | 18:24
Պաշտպանության փոխնախարարն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր
07.11.2026 | 18:08
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետ
07.11.2026 | 17:57
Վանաձորում, Արարատում և Հրազդանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
07.11.2026 | 17:30
Ծանրամարտի ԱԱ. Էմմա Պողոսյանը 8-րդն է, Լիանա Գյուրջյանը զրո ստացավ
07.11.2026 | 17:01
Տավուշի քրեական ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոցը․ երկու տղամարդ ձերբակալվել է. ՆԳՆ
07.11.2026 | 16:24
TRIPP-ը անձամբ Թրամփի անձնական պրոյեկտը չի, այն բիզնես պրոյեկտ է, խնդիր չենք ունենա.Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 16:10
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 7-ի դրությամբ
07.11.2026 | 15:54
Եթե թուրքերն ուզենան հարձակվեն, մենք չենք հասցնի հզորանանք, որևիցե բան չենք հասցնի. Սիմոնյանը՝ սփյուռքահային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 15:43
Ռումբի տեղադրման մասին սպառնալիքներ՝ եվրոպական հեռուստաընկերություններին․ նամակները ստորագրված են եղել «Միխայիլ Անդրոպով» անունով
07.11.2026 | 15:25
Ինչի՞ պետք է կարողանանք ինչ որ տեղ տեղաշարժվենք, իսկ ադրբեջանցին մի տեղից մյուսը չկարողանա. Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Թուրքիան սկսել է նախկինում գերեվարված «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալներին արտաքսել այն երկրներ, որոնց քաղաքացի են նրանք: ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Թուրքիայի ՆԳՆ մամուլի քարտուղար Իսմայիլ Չաթաքլըն:

«ԱՄՆ-ից ԻՊ-ի ահաբեկիչը, որի նկատմամբ բոլոր գործողություններն ավարտվել են, արդեն արտաքսվել է Թուրքիայից: Եվ 7 օտարերկրացի զինյալ՝ գերմանական ծագումով, կարտաքսվի նոյեմբերի 14-ին»,- ասել է Չաթաքլըն:

Մեկ զինյալ էլ արտաքսվելու է Դանիա:

ՆԳ նախարար Սուլեյման Սոյլուն ավելի վաղ հայտարարել էր, որ Անկարան մտադիր է երկուշաբթիից ԻՊ-ի գերի զինյալներին վերադարձնել իրենց ծագման երկիր:

«Մենք Եվրոպային ասոսւմ ենք՝ «Ձեզ ենք վերադարձնում այդ մարդկանց», և մենք սկսելու ենք երկուշաբթիից»,- հայտարարել էր Սոյլուն:

Թուրք պաշտոնյան դատապարտել է Բելգիայի առաջարկը՝ զինյալների գործով դատաքննություն իրականացնել այնտեղ, որտեղ նրանք հանցագործություն են կատարել: Այդ համատեքստում Սոյլուն Եվրոպային նաև մեղադրել է «երկակի ստանդներ կիրառելու համար, ինչպես միշտ արել են»:

Սուլեյման Սոյլուն նշել է, որ ներկայում Թուրքիայում ԻՊ-ի շուրջ 1.200 անդամ կա, ևս 287-ը ձերբակալվել է Սիրիայի հյուսիսում ռազմական գործողության ժամանակ: