Բացահայտվել է 27-ամյա երիտասարդին ծանր մարմնական վնաս պատճառելու դեպքը

Լուրեր

03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
Բոլորը

ՀՀ քննչական կոմիտեից տեղեկացնում են, որ ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործի շրջանակներում բացահայտվել է 1992թ. ծնված երիտասարդի դանակահարության դեպքը: Մեկ անձ ներգրավվել է որպես կասկածյալ:

«Նախնական տվյալներով՝ 2019թ. նոյեմբերի 8-ին՝ ժամը 05:40-ին, ՀՀ ոստիկանության Մալաթիայի բաժնից ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է ստացվել այն մասին, որ «որովոյանի առաջնային պատի աջ գոտկային շրջանի կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ «Էրեբունի ԲԿ» ՓԲԸ է դիմել 1992թ. ծնված երիտասարդը:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ, ընդունվել վարույթ և կազմվել քննչական խումբ: 1992թ. ծնված երիտասարդը ճանաչվել է տուժող:

Հանցավոր արարքը կատարելու կասկածանքով 08.11.2019թ. ոստիկանության Էրեբունու բաժին բերման է ենթարկվել Երևան քաղաքի`1954թ. ծնված բնակչուհի, ով ներկայացրել է հանցագործության գործիք հանդիսացող դանակը: Նույն օրը, քննիչի որոշմամբ, 65-ամյա կինը ներգրավվել է որպես կասկածյալ, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն` չհեռանալու մասին:`

Նախաքննությամբ պարզվել է, որ 2019թ. նոյեմբերի 8-ին՝ ժամը 03-ի սահմաններում, 1992թ. ծնված երիտասարդն ընկերուհու հետ այցելել է 65-ամյա կնոջը: Ալկոհոլի ազդեցության տակ, վիճաբանության ընթացքում, հյուրերը հայհոյանքներ են հնչեցրել 65-ամյա տանտիրուհու հասցեին, ինչի պատճառով վերջինս վերցրել է խոհանոցային դանակը և մի քանի անգամ հարվածել 1992թ. ծնված երիտասարդի մարմնի տարբեր մասերին, ով դեմքի հատվածով վայր է ընկել, որից հետո վեր կենալով դիմել է փախուստի:

Կատարվել են մի շարք քննչական գործողություններ, այդ թվում՝ դեպքի վայրի զննություն հարցաքննվել են մի շարք անձինք:

Նշանակվել են դատաբժշկական, դատահետքաբանական փորձաքննություններ:

Նախաքննությունը շարունակվում է: Միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի հանգամանքների օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ»,- ասված է հաղորդագրությամբ: