ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրերով դատավորներ են նշանակվել
Հասարակություն
11.11.2019 | 11:48ՀՀ նախագահի աշխատակազմից տեղեկացնում են, որ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրերով դատավորներ են նշանակվել:
Ըստ այդմ.
Դանիել Մխեյանը նշանակվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր,
Արմինե Մելիքսեթյանը նշանակվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր,
Մարիաննա Ստեփանյանը նշանակվել է Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր,
Գառնիկ Ստեփանյանը նշանակվել է Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր: