Թուրք զինվորականները Հասակեում սիրիացի ցուցարարների դեմ արցունքաբեր գազ են կիրառել

Լուրեր

07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 19:55
Աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը
07.11.2026 | 19:18
Մաթեմատիկան՝ նոր հնարավորությունների ճանապարհ․Telcell-ի և Koreez-ի համագործակցությունը խրախուսում է աշակերտների գիտելիքն ու հետաքրքրությունը
07.11.2026 | 18:50
Երևանը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ նիստին. ըստ Փաշինյանի` մասնակցությունը կարող է սխալ տպավորություն թողնել
07.11.2026 | 18:24
Պաշտպանության փոխնախարարն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր
07.11.2026 | 18:08
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետ
07.11.2026 | 17:57
Վանաձորում, Արարատում և Հրազդանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
07.11.2026 | 17:30
Ծանրամարտի ԱԱ. Էմմա Պողոսյանը 8-րդն է, Լիանա Գյուրջյանը զրո ստացավ
07.11.2026 | 17:01
Տավուշի քրեական ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոցը․ երկու տղամարդ ձերբակալվել է. ՆԳՆ
07.11.2026 | 16:24
TRIPP-ը անձամբ Թրամփի անձնական պրոյեկտը չի, այն բիզնես պրոյեկտ է, խնդիր չենք ունենա.Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 16:10
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 7-ի դրությամբ
07.11.2026 | 15:54
Եթե թուրքերն ուզենան հարձակվեն, մենք չենք հասցնի հզորանանք, որևիցե բան չենք հասցնի. Սիմոնյանը՝ սփյուռքահային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 15:43
Ռումբի տեղադրման մասին սպառնալիքներ՝ եվրոպական հեռուստաընկերություններին․ նամակները ստորագրված են եղել «Միխայիլ Անդրոպով» անունով
07.11.2026 | 15:25
Ինչի՞ պետք է կարողանանք ինչ որ տեղ տեղաշարժվենք, իսկ ադրբեջանցին մի տեղից մյուսը չկարողանա. Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Թուրքական բանակի զինծառայողները Հասակե նահանգի հյուսիսային Ջավադիա շրջանում բողոքի ակցիայի ժամանակ արցունքաբեր գազով նռնակներ են կիրառել սիրիացիների դեմ: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով ՍԱՆԱ գործակալությունը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ Դեյր Հոսն բնակավայրից ցուցարարները հավաքվել են այն մայրուղում, որտեղով պետք է անցներ զրահատեխնիկայի շարասյունը, և կարգախոսներ վանկարկել՝ Թուրքիայից պահանջելով զորքերը դուրս բերել սիրիական տարածքից:

Ակցիայի մասնակիցները նաև քարեր և կոշիկներ են նետել թուրք զինվորականների ուղղությամբ: Ցուցարարներին ցրելու համար արցունքաբեր գազ է կիրառվել:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 9-ից մեկնարկած «Խաղաղության ակունք» անդրսահմանային գործողության ընթացքում Թուրքիան Սիրիայի հյուսիսում 32 կմ խորությամբ անվտանգության գոտի է ստեղծել: Դամասկոսում թուրքական զորքերի ներխուժումն ագրեսիա են որակել և հոկտեմբերի 14-ին բանակային ստորաբաժանումներ ուղարկել քրդական կազմավորումների վերահսկողության տակ գտնվող Հասակե նահանգ:

Հոկտեմբերի 22-ին Ռուսաստանի և Թուրքիայի նախագահները Սոչիում հանդիպման արդյունքներով Սիրիայի հյուսիս-արևելքում իրադրության կարգավորմանն ուղղված համատեղ գործողությունների մասին հուշագիր են ստորագրել: Նոյեմբերի 1-ից ռուս և թուրք զինծառայողները Եփրատ գետից դեպի արևելք համատեղ պարեկություն են սկսել:

ՍԱՆԱ-ի փոխանցմամբ՝  սահմանամերձ շրջանների բնակիչները թշնամաբար են վերաբերվում թուրքական զորքերին և նրանց կողմից պատերազմող զինված ընդդիմությանը: Հասակե և Ղամըշլի քաղաքներում բողոքի ակցիաներ են անցկացվել, որոնց մասնակիցները ողջունել են երկրի հյուսիս-արևելքում սիրիական բանակի տեղակայումը: