Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է ՎԶԵԲ գլխավոր քարտուղարին

Լուրեր

07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 19:55
Աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը
07.11.2026 | 19:18
Մաթեմատիկան՝ նոր հնարավորությունների ճանապարհ․Telcell-ի և Koreez-ի համագործակցությունը խրախուսում է աշակերտների գիտելիքն ու հետաքրքրությունը
07.11.2026 | 18:50
Երևանը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ նիստին. ըստ Փաշինյանի` մասնակցությունը կարող է սխալ տպավորություն թողնել
07.11.2026 | 18:24
Պաշտպանության փոխնախարարն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր
07.11.2026 | 18:08
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետ
07.11.2026 | 17:57
Վանաձորում, Արարատում և Հրազդանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
07.11.2026 | 17:30
Ծանրամարտի ԱԱ. Էմմա Պողոսյանը 8-րդն է, Լիանա Գյուրջյանը զրո ստացավ
07.11.2026 | 17:01
Տավուշի քրեական ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոցը․ երկու տղամարդ ձերբակալվել է. ՆԳՆ
07.11.2026 | 16:24
TRIPP-ը անձամբ Թրամփի անձնական պրոյեկտը չի, այն բիզնես պրոյեկտ է, խնդիր չենք ունենա.Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 16:10
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 7-ի դրությամբ
07.11.2026 | 15:54
Եթե թուրքերն ուզենան հարձակվեն, մենք չենք հասցնի հզորանանք, որևիցե բան չենք հասցնի. Սիմոնյանը՝ սփյուռքահային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 15:43
Ռումբի տեղադրման մասին սպառնալիքներ՝ եվրոպական հեռուստաընկերություններին․ նամակները ստորագրված են եղել «Միխայիլ Անդրոպով» անունով
07.11.2026 | 15:25
Ինչի՞ պետք է կարողանանք ինչ որ տեղ տեղաշարժվենք, իսկ ադրբեջանցին մի տեղից մյուսը չկարողանա. Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Նոյեմբերի 8-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) գլխավոր քարտուղար Էնցո Քվատրոչիոկեի ղեկավարած պատվիրակությանը:

«ՎԶԵԲ գլխավոր քարտուղարը նշել է, որ երկօրյա այցի հիմնական նպատակն է գնահատել Երևանի՝ 2021 թ.-ին ՎԶԵԲ տարեկան ժողովը հյուրընկալելու հնարավորությունները:

Հայաստանի կողմից միջոցառումը հյուրընկալելու մտադրության մասին փոխվարչապետը հայտնել էր դեռևս այս տարվա մայիսին՝ Բոսնիայի և Հերցեգովինայի մայրաքաղաք Սարաևո աշխատանքային այցի շրջանակներում ՎԶԵԲ նախագահի հետ տեղի ունեցած զրույցի, ինչպես նաև փոխնախագահների և այլ ղեկավար անձնակազմի հետ հանդիպումների ընթացքում։

ՎԶԵԲ տարեկան ժողովները մի հարկի տակ են հավաքում երկրների պատվիրակությունների, հյուրերի և գործարար համայնքի ներկայացուցիչների՝ քննարկելու կառույցի ինստիտուցիոնալ հարցեր: Տեղի է ունենում նաև գործարար համաժողով և հյուրընկալող երկրին վերաբերող ներդրումային հատուկ նիստ։

Տիգրան Ավինյանը նշել է, որ հաջողությամբ անցկացված Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը 2018թ.-ին և Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովը 2019թ.-ին ակնհայտորեն ցույց են տալիս, որ Հայաստանը պատրաստ է և ունի բոլոր անհրաժեշտ ենթակառուցվածքները ՎԶԵԲ տարեկան ժողովը ամենաբարձր մակարդակով ընդունելու համար»,- ասված է հաղորդագրությունում: