Հալեպում ահաբեկիչների կողմից գնդակոծության հետևանքով 3 տուժած կա
Քաղաքականություն
08.11.2019 | 17:40Սիրիական Հալեպի Ալ-Համդանիա և Հալյաբ ալ-Ջադիդ թաղամասերի գնդակոծության հետևանքով 3 մարդ է տուժել: Այս մասին գրում է ՍԱՆԱ գործակալությունը:
Հալեպի ոստիկանության աղբյուրը գործակալությանն ասել է, որ քաղաքի արևմուտքում ահաբեկչական խմբավորումների տեղակայման շրջանից արձակված արկերն ընկել են բնակելի տների վրա, ինչը նաև նյութական վնասի է հանգեցրել:
Նախօրեին էլ ահաբեկիչների կողմից Ջամայաթ ազ-Զահրա թաղամասի գնդակոծության հետևանքով 6 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել: